ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԼՈՄՈՆՈՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2018» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀԱՅՈՒՀԻ, ՈՐՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՑ ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԻ ԵՐԿՆԱՅԻՆ ԵՐԱԶԱՆՔԸ

ԵԼԵՆԱ ՇՈՒՎԱՅԵՎԱ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՌԴ գրականագետների միության անդամ, ՀՀ գրողների միության անդամ, ԵՐԵՎԱՆ









Սաբիհա Գյոկչեն… Ոմանք նրան համարում են Քեմալ Աթաթուրքի աղջիկը, ուրիշները` հոմանուհին: Կասկածելի պատմություն է: Իսկ իրողությունն այն է, որ հայկական ծագում ունեցող այդ կինը իրականացրեց Աթաթուրքի երկնային երազանքը…

Սաբիհա Գյոկչենը ծնվել է 1913 թվականի մարտի 22-ին, Բուրսա քաղաքում: Ընտանիքի ծանր պայմանների պատճառով (ծնողները սպանվել էին եղեռնի ժամանակ) նա դաստիարակվում է մանկատանը, ուր 1925 թվականին այցելում է Քեմալ Աթաթուրքը: Նրան շատ է դուր գալիս լուրթ աչքերով աղջնակը: Ծանոթանում է կենսագրությանը և որոշում որդեգրել` ստանալով երեխայի մեծ եղբոր համաձայնությունը: Սաբիհան տեղափոխվում է նախագահական պալատ և միանգամից ձեռք բերում մի քանի քույր:

‹‹Ապագան երկնքինն է››,- երազում էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը և ուշադիր հետևում ավիացիայի զարգացմանը, հատկապես` թուրքական Օդագնացության ընկերության գործունեությանը:

Հավանաբար այդ էր պատճառը, որ նա իր որդեգրած ութ աղջիկներից մեկին` Սաբիհա Գյոկչենին ուղարկեց քաղաքացիական ավիացիայի դպրոց` ‹‹Թյուրք քուշու›› (‹‹Թուրքական թռչուն››), որը հետո շարունակեց ուսումը Ռազմական օդային ակադեմիայում:

Աթաթուրքին այդքան դուր եկած կապուտաչյա Սաբիհայի ազգանունն անգամ` Գյոկչեն, նշանակում է երկինք` ‹‹գյոկ››: Այդ ժամանակ բոլոր թուրքերի հայրը չգիտեր, որ հպարտանալու է հայ դուստրով` հոգևոր դուստրով, ինչպես որ նա անվանում էր Սաբիհային, որը 23 տարեկան հասակում դառնալու էր Թուրքիայի առաջին կին օդաչուն և աշխարհի առաջին կին ռազմական կործանիչ-օդաչուն:

Իսկ ամեն ինչ սկսվեց այսպես: 1935 թվականի մայիսի 5-ին Սաբիհան Աթաթուրքի հետ ներկա գտնվեց ‹‹Թյուրք քուշու›› օդաչուական դպրոցի հանդիսավոր բացմանը: Տարբեր երկրներից հրավիրված պլաներների և պարաշյուտիստերի օդային շոուն այն աստիճան գրավեց Սաբիհային, որ երբ հայրը հարցրեց. ‹‹Կցանկանա՞ս օդաչու դառնալ››, աղջիկն առանց երկմտելու պատասխանեց. ‹‹Այո, հե՛նց հիմա››:

Այսպես նա դարձավ հենց նոր բացված դպրոցի սանուհի: Նախ` սովորեց օդաչուական մասնագիտությունը, հետո` ստանալով օդաչուի վկայական, 7 ուրիշ օդաչուների հետ կատարելագործվելու մեկնեց ԽՍՀՄ:

Նրա ուսուցիչներից էր նշանավոր փորձարկող օդաչու, Խորհրդային Միության հերոս Սերգեյ Անոխինը:

Սաբիհան աչքի էր ընկնում գիտելիքներ ձեռք բերելու ձգտումով, մեծ սիրով դեպի ավիացիան, զսպվածությամբ ու ինքնատիրապետմամբ:

Մի քանի տարի անց Սաբիհան դառնալու էր ‹‹Թյուրք քուշու›› օդագնացության դպրոցի գլխավոր մարզիչը և ծառայելու էր մինչև 1955 թվականը:

Սաբիհայի հայկական ծագման մասին առաջինը խոսեց լրագրող Հրանտ Դինքը, երբ թերթի խմբագրություն դիմեց հայաստանցի մի կին` Թուրքիայում ազգականներին փնտրելու նպատակով: Լրագրող Ելենա Սոլնցևան, որը նյութ էր պատրաստում Հրանտ Դինքի մասին` այդ կնոջ որոնումների կապակցությամբ, պատմում է. ‹‹Հայաստանաբնակ Հռիփսիմե Սեբիլջյանը փնտրում էր Խաթուն մորաքրոջը, որն անհետ կորել էր Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Հռիփսիմեն գրել էր խմբագրություն, թե իր մայրը` Տիրուհին երկար տարիներ որոնել է քրոջը` Խաթունին: Մինչդեռ, իրականում, կարիք չկար նրան փնտրել. Թուրքիայում բոլորը գիտեին Խաթունին, փաստում են ‹‹Ակոս›› թերթի լրագրողները: Տիրուհու պատմածով, նրանց ծնողներին սպանել էին եղեռնի ժամանակ, և ինքը քրոջ` Խաթունի հետ հայտնվել էր որբանոցում: Մի անգամ որբանոց է այցելել Թուրքիայի լիդեր Քեմալ Աթաթուրքը, մի խումբ զինվորականների ուղեկցությամբ: Կապուտաչյա, աշխույժ Խաթունը դուր է եկել առաջնորդին, որը տարել է նրան հետը և տվել Սաբիհա Գյոկչեն անունը››:

Հրանտ Դինքի ‹‹Սաբիհա Գյոկչեն›› վերտառությամբ հոդվածը ռումբի պայթյուն էր: ‹‹Մենք շատ ժամանակ վատնեցինք, որպեսզի ապացուցենք, որ Թուրքիայի ազգային հերոս Սաբիհա Գյոկչենը հայ է: ‹‹Սաբիհա Գյոկչեն›› հոդվածը բարձրացրեց նրա ծագման գաղտնիքի վարագույրը:

Սաբիհան հրաշքով փրկված հայ երեխաներից մեկն է, որը եղեռնի տարիներին կորցնելով ծնողներին, հայտնվել էր որբանոցներում: Դաստիարակելու նպատակով Աթաթուրքը նրան վերցրել և տարել էր Անկարա, տվել նոր անուն…››-պատմում է Հրանտ Դինքը:

Դինքի ինֆորմացիան անմիջապես հայտնվեց կենտրոնական ‹‹Հուրիեթ›› թերթի առաջին էջում:

Շշմեցուցիչ նյութը, որն արտատպեցին գրեթե բոլոր պարբերականները, երկար ժամանակ մնաց թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Սակայն մի շարք պատմաբաններ նշանավոր թուրք օդաչուի հայկական ծագման վարկածը համարում են պատմական կեղծիք: Հնչել են կարծիքներ, թե ինֆորմացիան հայկական սադրանք է, որի միջոցով թերթն ուզում է ավելացնել տպաքանակը:

Մինչդեռ եղել են ավելի ծանրակշիռ փաստարկներ, որոնք հաստատում են Հրանտ Դինքի վարկածը: Թուրքերեն լեզվի ամենամեծ բացատրական բառարանի հեղինակ, լեզվաբան Փարս Թուգլաջին հայտարարում է, որ Սաբիհա Գյոկչենը տեղյակ էր, թե ովքեր էին իր իսկական ծնողները, նույնիսկ իմացել է հայերեն շատ բառեր:

Ահա թե ինչ է հաղորդել Ելենա Սոլնցևային թուրքական դպրոցներից մեկի պատմության ուսուցիչ Քեմալ Մերկալին, որն անձամբ է ճանաչել Սաբիհա Գյոկչենին: ‹‹Սաբիհան մի փոքր խոսում էր հայերեն: Նրա հայկական ծագման մասին է վկայում այն փաստը, որ նշանավոր օդաչուն տառապել է ‹‹երևանյան հիվանդությամբ››:

Սաբիհան մինչև կյանքի վերջը նվիրված էր Աթաթուրքին: Նա գրեց ‹‹Կյանք` Աթաթուրքի ուղիով›› գիրքը, որը լույս տեսավ 1981 թվականին, Քեմալ Աթաթուրքի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ:

Ստամբուլում կա ‹‹Սաբիհա Գյոկչեն›› օդանավակայան: Երբ որոշվում էր անվանակոչության հարցը, թուրքերից շատերը վրդովվեցին, թե ինչու օդանավակայանը պետք է կոչվի հայուհու անունով: Անգամ հնչեցին մեղադրանքներ, թե նա եղել է Աթաթուրքի սիրուհին: Սակայն դրանք լոկ ասեկոսեներ են…
Իսկ իրականությունը այն խորը հետքն է, որը թողել է իր հետևից այդ լեգենդար կինը:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
6834 reads | 26.01.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com