ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՄԱՈ ՑԶԵԴՈՒՆԻ ՄԱՍԻՆ
Չինաստանի նախկին գերագույն առաջնորդ Մաո Ցզեդունի 96-ամյա քարտուղարը նոր բացահայտումներ է արել: Նա մատնանշել է քաղաքական գործչի մտավոր խանգարումները, ով իր կյանքի ընթացքում ամենաշատ մարդն է սպանել աշխարհում:

Ասիայի կոմունիստական առաջնորդի սարսափազդու գործողությունների մանրամասները, սակայն, կարող են իսկական շոկ առաջացնել այն երկրում, որտեղ Մաոյի մասին զրույցները ծայրահեղ խոցելին են, գրում է բրիտանական The Commentator-ը:

Ինչևէ, 96-ամյա Լի Ժույը նշում է, որ Մաոն ինքն իրեն շատ հաճախ կոչում էր միաժամանակ «կայսր Ցին և կայսր Մարքս»: Նշենք, որ Ցին դինաստիան պատմիչներին հայտնի է Չինաստանի ներսում ծավալած զավթողական և կոշտ բռնատիրական գործունեությամբ:

«Կոմունիզմի սև գիրքը» վկայում է, որ Մաոյի ղեկավարման ընթացքում սպանվել է առնվազն 65 միլիոն մարդ, և դա երկրի տնտեսական «Բարձր աճի» տարիներին: Մասսայական սպանություններ են իրականացվել մշակութային հեղափոխության ժամանակ, երբ սրի են քաշվել բազմաթիվ քաղաքական ընդդիմադիր գործիչներ, շատերն էլ կոտորվել են ուղղիչ-աշխատանքային ճամբարներում:

Այնինչ, Լի Ժույը առավել մեծ ուշադրություն է հատկացրել Մաոյի մտավոր և հոգևոր ներաշխարհին: «Աշխարհի ժամանակակից և հին դարերի առաջնորդների համեմատությամբ Մաո Ցզեդունի բնավորության սարսափելի գիծն այն էր, որ նա իր իշխանության օրոք պարտադրում էր բոլորին մտածել իր պես»,- քարտուղարի խոսքերն է մեջբերում The South China Morning Post-ը:

Լին նշել է նաև, որ Մաոյի մտքին չհետևողները աքսորի էին ենթարկվում:

20-րդ դարի կոմունիստական առաջնորդների աշխատանքին ծանոթ գործիչները, այդ թվում է նաև Լին, հալածանքների են ենթարկվել, երբ չինական կառավարությունը որոշել է, որ «նրանք այլևս պետք չեն իրենց»: Լին 8 տարի անցկացրել է բանտում:

Բավական փիլիսոփայական է նախկին քարտուղարի մոտեցումը ներկայիս Չինաստանի հանդեպ:

«Թեև այսօր գոյություն ունի միաձայն (պաշտոնական) եզրակացություն, որ Մաոյի գլխավորած մշակութային հեղափոխությունը բացարձակապես սխալ էր, մենք իրավունք չունենք խոսելու դրա մասին. չենք կարող խոսել պատմության սխալների, սահմանադրական շարժման և համընդհանուր արժեքների մասին», - ասել է Լի Ժույը՝ հավելելով, որ «լավ է գոնե, որ այսօր չի կարող լինել երկրորդ Մաո Ցզեդուն»:

«Այսօր մարդիկ շատ ավելին գիտեն մեր պատմության և մեր անցյալի մասին: Փոխվել է աշխարհը, նրա հետ մեկտեղ փոխվել է նաև Չինաստանը»,-հավելել է 96-ամյա նախկին քաղաքական գործիչը:

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
2545 reads | 26.12.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com