ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ)
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
պատմաբան, հրապարակախոս, ԵՐԵՎԱՆ


ՍԿԻԶԲԸ՝  ՄԱՍ ԱՌԱՋԻՆ




ԶՈՒԳԱՀԵՌՈՒՄ 

Մի քիչ ծավալուն ընդմիջում անենք և ընդհանուր գծերով ներկայացնենք հայերի ու պարսիկների զուգահեռ կենսագրությունները, որպեսզի հիմնավորված լինի մեր իմացությունը պարսիկներին հավասար լինելու հայերի բնական իրավունքի մասին: Այլա պես ստացվում է, որ պարսիկները միշտ առավել են եղել: 

Ինչ ունեինք մենք պատմության ընթացքի այս հանգրվանում: 

Առաջին հերթին բնօրրան, որ Հայկական լեռնաշխարհն է, և ժողովուրդ, որ պատկանում է արմենոիդ մարդաբանական առանձին տիպին: Ռուս մարդաբան Վ. Բունակը, 1927 թ. հրատարակած «Crania Armenica» գրքում ի մի բերելով տարիների իր ուսումնասիրություն ները, հանգել է այն եզրակացության, որ արմենոիդ ռասան (այժմ կոչվում է առաջավորասիական) ձևավորվել է շատ վաղուց, մինչև իսկ հետազոտման համար անհասանելի ժամանակներում, դեռևս Առաջավոր Ասիայում եվրոպական և ասիական ցեղերի երևան գա լուց առաջ: Իսկ արյունաբան Վալենտինա Ներսիսյանի հետազոտությունները ցույց են տվել, որ հայկական պոպուլյացիան շրջապատից տարբերվում է նաև իր գենային ծածկագրով, արյան բնու թագրով: 

Հայերենը որպես հայ էթնոսի լեզու, ըստ Գևորգ Ջահուկյանի, վերջնականապես կազմավորվել, հնդեվրոպական նախալեզվից անջատվել և ինքնուրույն լեզու է դարձել ն.թ.ա. 3400-2600 թվականների միջև ընկած ժամանակամիջոցում: Այդ կատարյալ ու հուժկու, մյուսներից առանձնացող ու զարմանալի գեղեցիկ լեզուն (Խորենացու փրկած մի քանի պատառիկները վկա) ոչ միայն միակն էր հայկական μոլոր աշխարհների համար, այլև որոշ տեղերում նրա տիրապետությունը գերազանցում էր լեռնաշխարհի սահմանները: Նույն շրջանին են վերաμերում և օտար գրավոր վկայություններն այն մասին, որ Հայաստանը գրեթե միատարր երկիր էր (գրեթե բառն ավելացնում ենք ժխտողաբար տրամադրվածների համար): Հայ էթնոսն ընդգծվում էր նաև նույնական ոգու ցեղային ինքնագիտակցությամբ և ոչ պարտադրաբար իր մեջ ներառնելու ու ձուլելու հատկությամբ (հայացել են ուտիները, գարդմանները, գուգարները, սակերը՝ զոկերը, Աղվանից աշխարհի որոշ ցեղեր, ինչպես որ շատ առաջ զգալի թվով ասորիներ, որոնք էլ իրենց հետ Հայոց պանթեոն բերեցին Բարշամինի պաշտամունքը): Հայերը արարելու և հնարելու ունակ միտք ունեին (աստղագիտու թյուն, արեգակնային օրացույց), նրանց են պատկանում անասնա պահական և երկրագործական մշակույթների մի շարք գյուտեր ձիաբուծություն, մարտակառքեր, արոր, պղնձի, անագի, երկաթի (առանձին հացահատիկային բույսեր ու խաղողի տեսակներ, մշակում և այլն): Հայերը միակ ժողովուրդն են, որ Հայկական լեռնաշխարհում քաղաքակրթություն ստեղծեցին: 

Լինելով բնիկ ժողովուրդ՝ հայերը երբեք արևմտյան աշխարհին չեն պատկանել: Նրանց արևմուտքին վերագրելու առ այսօր շարունակվող ջանքերը, ըստ էության, ստիպողական կողմնորոշում են պարտադրում: Անտեսվում կամ պատշաճ ուշադրության չի արժանանում ուսումնասիրողների այն կարծիքը, համաձայն որի՝ սկսած ն.թ.ա. IV հազարամյակից արիական ցեղերը (շումերները, իսկ ն.թ.ա. IIIII հազարամյակներից՝ հույները, հնդիկները, իրանցիները) նոր տարածքներ յուրացնելու նպատակով հեռացան Հայկական բարձրավանդակից: Պարսիկներն արիական ցեղերի Իրանական բարձրավանդակ տեղափոխվելու մասին ամենահին փաստաթուղթը համարում են «Ավեստա» զրադաշտական սուրբ գիրքը: Մեր հուշելով չէ, որ բասկերի, բավարների և անգ լոսաքսերի ազգային հիշողության մեջ տպավորված է իրենց նախահայրենիքը՝ Հայկական լեռնաշխարհը: Օրինակ՝ գերմանական միջնադարյան «Աննոյի երգը» պոեմում պահպանվել է բավարների մասին հնագույն մի լեգենդ, որից հետևյալ տողերը մեջբերենք. «Այսպես ռազմի տենչը ապրեց այս ազգի (բավարների. Հ.Դ.) մեջ, Եվ արիությունն իրենց այդտեղ հմտացավ // գալով Հայաստանից, երկրից լեռնային…»: 

Գիտենք նաև, որ, ինչպես հայերի, այնպես էլ հին գերմանների ու կելտերի սրբազան ծառը կաղնին էր: Նման զուգահեռները բազմաթիվ են: Բաղդատական քննությունը ցույց է տվել, որ հայկական, իրանական, հնդկական, հունական, եգիպտական և հռոմեական հին հավատքներն ու դիցաբանությունները էապես նման են իրար: Դրանց բոլորի հիմքը նույն վարդապետությունն է, որի տարածման հետքերը տանում են Հայկական լեռնաշխարհ: Հնդկական փիլիսոփայության հայտնի գիտակ Ս. Ռադհակրիշնանը նշում է, որ անկասկած եղել է մեկ ընդհանուր հնդեվրոպական կրոն: Այսինքն, մենք խոսում ենք հնագույն ժողովուրդների առնչակցությունների մասին, և որ` այդ հայտնի առաջին մեծ տրոհումից հետո միասնական ցեղի մի մասը միայն մնաց հայրենիքում ու ձևավորեց հայ ժողովուրդը: 

Անկասկած, տեղի ունեցած խոշորագույն իրադարձության փաստական արձագանք է աստվածաշնչյան հին ավանդապատումը Նոյ նահապետի մասին, ըստ որի` նրա 3 որդիներից էլ սերվեց հետջրհեղեղյան ամբողջ մարդկությունը: Ավագը` Սեմը, բնակություն հաստատեց ծովեզերքում, և նրա որդիներից առաջացան ասորեստանցիները, բաբելացիները, քանանացիները, արամեացիները, հրեաները և ուրիշ ցեղեր: Կրտսեր որդին` Քամը, իջավ Եգիպտոս, իր հետ տանելով Մասիսների (Արարատ լեռան) երկրաչափական պատկերը, որով հետագայում պայմանավորվեց փարավոնական բուրգերի ձևը: Նրա ժառանգներն են եգիպտացիները, եթովպացիները և այլ ասիացիներ ու աֆրիկացիներ: Հաբեթը մնաց Հայաստանում` ազգահայրը դառնալով Եվրոպան և Ասիան զբաղեցնող ժողովուրդների մի մեծ խմբի, որին մասնագետներն անվանում էին հնդիրանական, հնդգերմանական, արիական, իսկ այսօր ասում են հնդեվրոպական: Դրանց թվում հայերն առանձին ճյուղ են համարվում` կոչվելով նաև «Յաբեթական տոհմ»: 
Համեմատական լեզվաբանությունը վերն ասվածի վերաբերյալ գիտական բազմաթիվ հիմնավորումներ ունի: 

Ի դեպ, դժվար է ասել, թե Ցեղի մնացող մասը՝ նախահայերը, ամենաթույլն են եղել և ստիպվա՞ծ են մնացել, թե՞ լինելով ամենաուժեղը՝ իրենք են մյուսներին դուրս մղել: Վարկած կա, որ հույների հակահայ կայուն տրամադրվածությունը գալիս է հենց ամենանախնական վիրավորանքից: Ապացուցված է, որ հունական որոշ ցեղեր Փոքր Ասիայից Բալկաններ են տեղափոխվել ն.թ.ա. 2րդ հազարամյակի սկզբին: Հայկական էթնոսը հիմա էլ ենթագիտակցաբար հարազատ է մնում իր արմատներին, իր երկրին: Նա ոչ միայն աշխարհագրորեն և ծագումնաբանորեն, այլև իր ստեղծած քաղաքակրթությամբ, մշակույթով ու նաև կենցաղով Արևելքի մեջ է: Նույնիսկ նրա էպոնիմի՝ Հայկի և ցեղանվան՝ հայի մեջ կա արևելքը. ՀայկՀայգԱյգ//արևելք: Հետևաբար, սխալ է, երբ բուն Արևելքից կտրելով և ամեն կերպ Արևմուտքին մոտեցնելու նպատակով Հայաստանը համարում են Անդրկովկասյան երկրներից մեկը (այդ քայլով չափազանց փոքրացվում է Հայաստան աշխարհ աշխարհագրականազգագրական հասկացությունը), որովհետև Հայոց երկիրը, միանգամայն ինքնուրույն ու ինքնատիպ միավոր լինելով և, իհարկե, ամենասերտ շփումների մեջ լինելով Արևմուտքի հետ, այ նուամենայնիվ, պատմականորեն առավել ճիշտ է Հյուսիսային Միջագետքի շարունակությունը համարել: Մեր բոլոր արքայական տոհմերը՝ թագավորական հարստությունները (Երվանդունիներ, նրանցից սերած Արտաշեսյաններ, հետո Արշակունիներ), որոնք Հայ կական լեռնաշխարհն ընդգրկող պետության տիրակալներ են եղել, նույնպես արևելյան ծագում են ունեցել և վարել կամ կամեցել են վա րել զուտ հայկական, ինքնուրույն քաղաքականություն:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
2015 reads | 27.06.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com