ԱՇԽԱՐՀՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՄԱՐՄԱՋԸ
13.03.2013 \ 01:35 Reads: 1439
Ուոլթ Ուիթմենի ստեղծագործություններում ինչ-որ հանդգնություն նկատելով,1868 թվականին նրան արգելեցին շարունակել ծառայությունը Վաշինգտոնի դեպարտամենտում, մինչդեռ մենք, առանց վարանելու, նույնը գրում ենք մեր ամենօրյա պատմվածքներում: Հետագայում նրան ողորմածաբար թույլ տվեցին շարունակել ծառայությունը, բայց արդեն ուրիշ դեպարտամենտում:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս իններորդ)
13.03.2013 \ 01:30 Reads: 2006
Սադայի ասածը Ֆարզանին ժամանակին լսել էր սեփական կնոջից. «Ձեր Մարգարեն Աստծուց խելո՞ք է, ի՞նչ է»: Այն ժամանակ այդ խոսքերը տակնուվրա էին արել նրան, որի պատճառով էլ հրաշալի ընտանիքը քանդվել էր Մոսկվայում: Հենց վիրավորական և հոգին խորապես խոցող խոսքերն էին իր ներկա անուրախ և, ըստ էության, օտար քաղաքում իր ներկա ամուրի կյանքի պատճառը:
ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՈՐՊԵՍ ԴԻՎԱՆԱԳԵՏ. "Foreign Affairs"
11.03.2013 \ 14:18 Reads: 1970
Նորին Սրբությունը շատերին զարմացրեց իր շրջագայությունների քանակով: Նա 24 այցելություն է կատարել Իտալիայից դուրս: Բանեդիկտոս  XVI-ը  պապական ցանկացած այցելություն դիտարկում էր որպես ուխտագնացություն, հնարավորություն` կաթոլիկ հավատքը և  Աստծուն հրապարակայնորեն փառաբանելու, ինչպես նաև տեղական եկեղեցիներին օգնության ձեռք մեկնելու համար: Այսպիսով նա ամրապնդեց այցելած երկրների և Վատիկանի միջև եղած կապերը:
ԵԹԵ ՀՅՈՒՍԻՍԻՑ ԵՍ, ՎԵՐՋ, ՈՒՐԵՄՆ ՇՎԵԴ ԵՍ…
07.03.2013 \ 01:35 Reads: 1518
Ամերիկացիները երբեք չեն հասկանա ու երբեք չեն գնահատի օտարերկրացիների աշխատասիրությունն ու վաստակը, չեն հասկանա` միմիայն իրենց ահագնացած, գրեթե չինական ինքնավստահության պատճառով: Ահա թե ուր կարող է հասնել ամերիկյան հայրենասիրությունը: Ահա թե ի՜նչ հայրենասերներ են նրանք:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս ութերորդ)
05.03.2013 \ 01:30 Reads: 3234
-Չեք սխալվում: Նրանք նախիջևանցիներ են,-հաստատեց Նուվարիշը, խմեց օղին, վերցրեց մի կտոր երշիկ և համարյա առանց ծամելու կուլ տվեց:-Համագյուղացիներ են Այլիսից: Գժի պես սիրում են իրենց գյուղը: Երբ և որտեղ նստեն, անպայման Այլիսից պետք է խոսեն: Ասում են՝ ժամանակին շատ հայ է եղել այնտեղ: Եվ նրանք` այսինքն այդ հայերը, ստացվում է, շատ հաշտ են ապրել մեր մուսուլմանների հետ: Դոկտոր Աբասալիևը շատ է գովում այնտեղի հայերին: Ասում է, այդպիսի քաղաքավարի, ազնիվ և աշխատասեր մարդիկ աշխարհիս երեսին չկան: Շատ հաճախ եմ լսել փեսայի և աներոջ խոսակցությունը: Այնքան են գովում, այդ Այլիսը, որ ուզում ես վեր կենալ գնալ այնտեղ և այնտեղ էլ մեռնել:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս յոթերորդ)
01.03.2013 \ 01:30 Reads: 3213
Նստարանին Նուվարիշ Կարաբախլին կծիկ գալով քնեց ու տեսավ կյանքի երևի ամենասարսափելի երազը: Գորշավուն, տարօրինակ մի տեղ էր ընկել: Խոնավությունը թափանցում էր ոսկորների մեջ: Շուրջբոլորը ամայություն էր. ոչ տուն, ոչ ծառ, ոչ ոք և ոչինչ, բացի արյան սև լճակից: Հանկարծ Գրետա Սարկիսովնան հայտնվեց` կրիայի ձվից նոր պրծած ձագի տեսքով, որը դուրս սողաց իր սեփական արյան լճակից և ուղղվեց դեպի ջուրը:
ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ. ԻՆՉ ԱՎԵԼԻՆ Է` ՉԱՐԻՑ Է …
27.02.2013 \ 01:36 Reads: 1592
Երբ ճանապարհորդը փոքր-ինչ ծանոթանա երկրին և հնարավորություն ունենա տարբերել այս հար աղմկալի կյանքի մասնակի երևույթները, նրան նախևառաջ կապշեցնի ամերիկացիների արտասովոր չափերի հասած հայրենասիրությունը: Օտարերկրացին հաճախ կտեսնի շքերթի ելած պատերազմն ավարտած զինվորների:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս վեցերորդ)
27.02.2013 \ 01:31 Reads: 3230
Ա՜…ա՜, արտիստ, սպասի ախպերս,-ասաց նա:- Համա թե խմել ես, էդ որտե՞ղ ես էդպես կոնծել:- Նա աչքով արեց թիկնապահներին:- Ես էլ եմ խմած: Մենակ թե տեսնու՞մ ես քեզ պես կանգնած տեղս չեմ ճոճվում:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս հինգերորդ)
26.02.2013 \ 01:31 Reads: 2517
Գլխավոր Բեյը (արտիստի երազանքներում) արտասանում է հենց այդ խոսքերը, և սիրալիր ժպտալով Նուվարիշին, ցածրաձայն ավելացնում հեռախոսափողի մեջ:- Փամփուշտ շատ դիր…
ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ. ՄԻ ԽՑԿՎԻՐ ԱՅՆՏԵՂ
21.02.2013 \ 01:36 Reads: 1864
Հազիվ է հասցնում հոգնատանջ ճանապարհորդը ոտք դնել Ամերիկա` տեղնուտեղը զգում է իրեն ուշքը կորցրած` զարհուրելի աղմուկից ու անդադրում վազվզուքից: Նա ապուշ կտրած նայում է, թե որչափ արագ է սլանում փողոցային կառքը. հավերժ անհանգիստ փութկոտությունն անմիջապես տիրում է նրան:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս չորրորդ)
21.02.2013 \ 01:32 Reads: 3323
Հիմա Ժողովրդական ճակատի յուրաքանչյուր անդամ ունի մեկ, նույնիսկ մի քանի ատրճանակ: Այդ ‹‹տղաների›› միջոցով կարելի է գնել ոչ միայն ‹‹մակարով›› կամ ‹‹կալաշնիկով››, այլև` նույնիսկ իսկական գնդացիր: Եվ հենց նույն հեղինակավոր գրողի ասելով, բավական է, որ Նուվարիշ Կարաբախլին այցելի Ժողովրդական ճակատի շտաբ և խնդրանքը շշնջա Գլխավոր Բեյի ականջին:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս երրորդ)
20.02.2013 \ 01:32 Reads: 3390
Առաջին անգամ ընտանիք կազմելու փորձ Նուվարիշն արել էր տասնհինգ-քսան տարի առաջ: Սիրած աղջկան առանց նշան, առանց հարսանիք, առանց օժիտ և առանց ձևականության նա նստեցրեց տաքսի ու բերեց հայրական տուն: Լավ, հարսանիքը գլուխը քարը, բայց Նուվարիշի մայրը ոչ մի կերպ կուլ չտվեց, որ հարսն անօժիտ է: Կեսուրի հետ մեկուկեսամսվա կռիվներից հետո հարսը հավաքեց ունեցած-չունեցածը` տնից դուրս եկավ և այլևս չվերադարձավ:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս երկրորդ)
17.02.2013 \ 01:33 Reads: 3759
Ընդամենը մի տաս-տասնհինգ օր առաջ Ֆարզանին հենց այստեղ, այս վիրահատարանում, 14-15 տարեկան մի հայ աղջկա ենթակեց շատ բարդ վիրահատության, որին Աստված գիտե, թե ինչպես էին հիվանդանոց հասցրել: Մետրոյում, ուր միշտ լիքը մարդ կա, մի քանի կին-ադրբեջանուհի հարձակվել էին աղջկա վրա և հարյուրավոր մարդկանց աչքի առաջ հաշվեհարդար տեսել նրա հետ: Իսկ դրանից մի քանի օր առաջ ինչ-որ պոետ-դեգեներատ ներխուժել էր հիվանդանոց և ծեծելով կաբինետից դուրս էր քշել քառասուն տարի սրտաբանական բաժանմունքում աշխատած բժշկին: Դրանից հետո հիվանդանոցում ոչ մի հայ չմնաց` ոչ բժիշկ, ոչ էլ օժանդակ ծառայող: Ոմանք թաքնվեցին տներում, ոմանք էլ հեռացան Բաքվից:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին
14.02.2013 \ 01:33 Reads: 5978
Պառավ հանդերձապահուհու առեղձվածային մահը, անվանի դերասանի մահաբեր կատակը և կուստոմս-ատրճանակը
« 1 2 ... 20 21 22
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com