ՇՈՅԵՔ ՇԱՆԸ ԵՎ ԴՈՒՔ ԿՀԱՆԳՍՏԱՆԱՔ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Որոշ փորձագետներ համոզված են, որ հպումը բավարարվածություն է պատճառում և բարձրացնում տրամադրությունը: Վերջիվերջո, մենք գրկում ենք մարդկանց, երբ ցանկանում ենք ցուցադրել մեր համակրանքը, թփթփացնում ենք մեջքին, երբ ուզում ենք քաջալերել նրանց: Այնպես որ, ամենաանշան ֆիզիկական շփումն անգամ կարող է մարդուն դրականորեն տրամադրել ձեր նկատմամբ:

Բազմաթիվ գիտական հետազոտություններ ապացուցում են, որ հպումը կարևոր դեր է խաղում մարդկանց բարեկեցության համար ևս: Ամերիկյան հոգեբանների կարծիքով, առողջությունը, մտավոր զարգացումը, նույնիսկ երկարակեցությունը մեծապես կախված են այն բանից, թե որքան սերտ ֆիզիկական կոնտակտներ ունենք մարդկանց հետ և որքան հաճախ ենք հաղորդակցության ժամանակ օգտվում դրական շփումներից:

Անգամ շանը շոյելը, փաղաքշելը հանգստացնում է մարդուն, իջեցնում սրտի կծկումների հաճախականությունը: Թերևս, պատճառն այն է, որ մենք գիտենք՝ ընտանի կենդանիներն անկեղծ սիրում են մեզ, և երբեք չենք վախենում նրանց պատասխան գործողություններից:

Սակայն կան փորձագետներ, որոնց կարծիքով` որոշ մարդիկ, հպվելով դիմացինին, ցանկանում են ցուցադրել իրենց գերակայությունը նրա նկատմամբ:

Բոլոր դեպքերում, գիտությունը դեռևս վերջնական չի ապացուցել, թե ինչու է հպումը բարձրացնում հաղորդակցության հաջողությունը, բայց որ այդ միջոցն «աշխատում» է, ապացուցված է:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
1861 reads | 16.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com