ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԴԻՄԱՑԻՆԻՆ ԼՍԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Երբ մեզ լսում են, օգնում են մեր կայացմանը, զարգացնելու մեր «ԵՍ»-ը, կերտելու և երջանկացնելու մեզ:

Պրոֆեսիոնալ դիվանագետները հիանալի գիտեն այս չգրված օրենքը և մանիպուլացնում են զրուցակցին, երբ պետք է շահել նրա վստահությունը: Հետախույզների կարծիքով` հավաքագրման առաջին պայմաններից մեկը դիմացինին ուշադիր, առանց ընդմիջելու լսելու արվեստն է, որը համարվում է շատ դժվար գիտություն:

Հայտնի հետախույզ Վիկտոր Սուվորովի կարծիքով, «Կյանքում ամենադժվար բաներից մեկն ունկնդիր գտնելն է, քանի որ ամեն մարդ ինքն է զբաղված իր փնտրտուքով և պարզապես ժամանակ չունի լսելու ուրիշի ցնդաբանությունները»:

Քառնեգին իրեն հատուկ հումորով «բարի» խորհուրդ է տալիս զրույց վարելու վերաբերյալ: «Եթե դուք ուզում եք, որ մարդիկ խուսափեն ձեզնից, ձեր հետևից ծիծաղեն ձեզ վրա, նույնիսկ արհամարհեն ձեզ, ապա լսեք իմ խորհուրդը. երբեք ոչ ոքի երկար մի լսեք, անդադար խոսեք ձեր մասին, ընդմիջեք նրան և մտեք խոսքի մեջ»,-ասում է հանճարեղ հոգեբանը:

Իսկ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դոնալդ Ռուզվելտը համոզված էր, որ մարդիկ երբեք չեն լսում և համաձայնում են դիմացինի հետ` քաղաքավարությունից դրդված: Իր վարկածը հաստատելու համար նա մի ընդունելության ժամանակ յուրաքանչյուր հյուրի ձեռքը սեղմելիս ասում է. «Շատ ուրախ եմ ձեզ տեսնելուս համար: Գիտե՞ք, այս առավոտ ես սպանեցի տատիկիս»: Հյուրերը լուռ ժպտում են և գլխով անում: Միայն մի կին ասում է. «Ես համոզված եմ, պրն նախագահ, որ ձեր տատիկը արժանի էր դրան»:

Կան հատուկ դասընթացներ, որտեղ մարզում են մարդկանց լսելու ունակությունը: Պրոֆեսիոնալներին սովորեցնում են «միացնել» ու «անջատել» լսելու և խոսելու ռեժիմը, ինչպես արվում է ռադիոկապի սեանսի ժամանակ: Կա ավելի մատչելի միջոց՝ զարգացնել լսելու ունակությունը: Դրա համար հարկ է տարբերել լսելը, ունկնդրելը կամ ականջ դնելը: Ռուսերենում՝ слушать-слышать, անգլերենում՝ listen-hear, ֆրանսերենում՝ ecouter-entendre.
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
2765 reads | 27.11.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com