ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԼՈՄՈՆՈՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2018» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

ԻՏԱԼԵՐԵՆԸ` «ՁԵՌՔԵՐԻ ԼԵԶՈՒ»
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Մենք ձեռքի ժեստերն օգտագործում ենք անգիտակցաբար, առանց հսկելու մեր շարժումները: Երբ խոսում է չսիրված դասախոսը, ուսանողները նստարանի տակ սեղմում են բռուցքները: Դրանով նրանք արտահայտում են իրենց զզվանքը, չնայած չեն գիտակցում, որ հենց այդ զգացմունքն են տածում նրա նկատմամբ:

Բերված օրինակը մեկն է հարյուրհազարավոր ժեստերից, որոնցով մենք «խոսում ենք» մարդկանց հետ` գիտակցված կամ չգիտակցված ձևով:

Ե՛վ գիտակցված, և՛ չգիտակցված ժեստերը լինում են համամարդկային, բայց տարբերվում են տարբեր էթնոսների մոտ և՛ ձևով, և՛ քանակով: Բոլոր ժողովուրդներին, սակայն, հատուկ է մեկ բան. խոսելիս մարդկանց ժեստիկուլյացիան ակտիվ է, իսկ լսելիս` պասիվ: Մինչդեռ հարավեվրոպացիների` իսպանացիների և հատկապես իտալացիների միմիկան ու ձեռքերի շարժումները գերազանցում են այլ քաղաքակիրթ ժողովուրդների ոչ վերբալ հաղորդակցության բոլոր ձևերը միասին վերցրած:

Նրանք ովքեր եղել են Իտալիայում, հավանաբար զարմացել են իտալացիների ժեստերի «փոթորկից», որի նմանը չեք տեսնի որևէ այլ երկրում: Իտալիան, իրոք, «ժեստերի երկիր»`ի տարբերություն, օրինակ, Գերմանիայի կամ Սկանդինավյան երկրների, որտեղ խիստ զուսպ են այդ հարցում:

Ժեստերը պատմում են մեր զգացմունքների, մտքերի և արարքների մասին: Դրանց օգնությամբ կարելի է տիրապետել ուրիշներին համոզելու արվեստին, որը կարևորագույն գործոն է դիվանագիտական բանակցություններում և միջպետական հարաբերություններում` ընդհանրապես:

Հարկ է, որ մարդն իրեն պարզ հաշիվ տա. խոսքն առանց ժեստի ձանձրալի է, քիչ արտահայտիչ էմոցիանալ (հուզական) առումով, աղքատ և դժվար ընկալելի է ունկնդրի համար: Բացառություն են հեռուստատեսային հաղորդավարները, որոնց ժեստիկուլյացիան սահմանափակ է: Սակայն չափազանցության մեջ ընկնելը նույնպես սխալ է, ինչը կատարվում է հայկական հաղորդավարների հետ, որոնք միակերպ քարացած դեմքերով և «անդամալույծ» ձեռքերով հեռուստադիտողին են հասցնում և՛ մահախոսականը, և՛ ուրախալի լուրը:

Ձեռքերի ժեստերն առանձին դեպքերում փոխարինում են բառերին: Որոշ արտահայտություններ կարելի է տեղ հասցնել դրանց օգնությամբ, մինչդեռ կան բառեր, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէ հասկացնել ժեստերով: Օրինակ` «աշխարհաքաղաքական», «սոցիալ-տնտեսական», «ինդուլգենցիա» և նման բարդ ու վերացական հասկացողություններն անհարիր են մարմնի լեզվին:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
1098 reads | 08.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com