ԲՈԼՈՐԻՆ ՀԱՍԿԱՆԱԼԻ ՄԱՏՆԵՐԸ. ԺԵՍՏԵՐ, ՈՐՈՆՔ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԼԵԶՈՒ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Գոյություն ունեն մատների ժեստեր, որոնք հաճախ անակնկալի են բերում օտարին, դառնում թյուրըմբռնման, անախորժությունների, անգամ սկանդալի պատճառներ:

Եվ հակառակը: Կան մատների կոմբինացիաներ (համակցություն), որոնք «թարգմանչի» կարիք չունեն, ոչ էլ մեկնաբանությունների: Դրանք ունիվերսալ (համընդհանուր) են բոլոր էթնոսների համար:

Ներքոհշյալ նշանները հասկանալի են անծանոթին և զբոսաշրջիկին, քանի որ դրանք կրկնօրինակում են ռեալ օբյեկտներ կամ գործողություններ: «Ուտում եմ», «խմում եմ», «ծխում եմ», «կրակում եմ ատրճանակից» ազդանշանները հասկանալու համար ամենևին էլ հարկ չէ խորանալ տեղական ժեստիկուլյացիաների (շարժասության) մեջ:

Հիմա ծանոթանանք մարդու հոգեկանով պայմանավորված մի քանի ժեստերի: Բոլոր ժողովուրդների մեջ անձի բանականության խաթարումը կապվում է ուղեղի գործունեության հետ, և այն արտահայտելու համար մարդիկ այս կամ այն ձևով ձեռքը տանում են դեպի գլուխը: Այս դեպքում ազդանշանները կարող են տարբերվել, սակայն հիմնականում արտահայտում են նույն իմաստը` «ուղեղի հետ ինչ-որ բան է կատարվում»: Մարդիկ կարող են, օրինակ, մատով թխկթխկացնել քունքին (1), առանց դիպչելու ցույց տալ քունքը (2), ցուցամատը դնել քունքին և պտտել (3), այս մանիպուլյացիան տարածված է նաև Հայաստանում, որին ավելանում է երևանյան ժարգոնը`«ֆազը գցել է» կամ «յանը տարել է», երկու ձեռքի մատներով թմբկահարել ճակատը (4), ձեռքով թափահարել աչքերի առաջ (5), քորել ճակատը (6): Վերջին ժեստն օգտագործում են միայն Հյուսիսային Ամերիկայի հնդկացիները, մյուսները քիչ թե շատ տարածված են:

Այժմ դիտենք ժեստերի լեզվի հազվագյուտ նկարներ: Դրանք արվել են 1832 թվականին իտալացի նշանավոր ազգագրագետ Անդրեա դե Ժորիոյի կողմից և համարվում են մարմնի լեզվի առաջին պատկերումները կտավի վրա: Բացի գեղարվեստական արժեք լինելուց, նկարները հետաքրքիր են նաև այն առումով, որ դրանցում պատկերված մատների շարժումները հատուկ են հիմնականում նեապոլցիներին:


(1) «լռի'ր», (2) «ոչ», (3) «գեղեցիկ է», (4) «քաղցած եմ», (5)«դու ծիծաղելի ես» (6) «հոգնել եմ», (7) «դա հիմարություն է», (8) «զգուշացի'ր», (9) «դա անազնվություն է», (10) «այստեղ մի խորամանկություն կա»: (1) և (5) ժեստերը քաջ ծանոթ են եվրոպացիներին, մյուս ժեստերը ևս նրանք կարող են հասկանալ, բայց դժվարությամբ, իսկ (9) և (10) ժեստերն անհասկանալի են ոչ միայն այլ երկրներում, այլև Նեապոլից դուրս, անգամ Իտալիայի մյուս մարզերում:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
4920 reads | 22.07.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com