ՎՏԱՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ` ԱՆՇԱՐԺԱՆԱԼ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Միլիոն տարի առաջ աֆրիկյան սավաննաներում թափառող առաջին մարդանման արարածները` հումանոիդները, հաճախ էին հանդիպում բազմաթիվ գիշատիչների, որոնք նրանցից ավելի արագաշարժ և ավելի ուժեղ էին: Գոյատևելու համար հումանոիդներն աշխատեցնում էին կենդանական նախնիներից ժառանգություն ստացած լիմբիական ուղեղը, որը թելադրում էր մահացու վտանգներից փրկվելու ուղիները: Առաջին պաշպանողական մարտավարությունը, որը հումանոիդները կիրառում էին վտանգին դեմ հանդիման` անշարժանալու, տեղում քարանալու ռեակցիան էր:

Այդ հոյակապ պաշտպանական միջոցը հասել է մինչև մեր օրերը: Հայտնի են դեպքեր, երբ մարդկանց մասսայական գնդակահարման ժամանակ եղել են փրկվողներ, որոնք անշարժանալով ձևացրել են, թե բոլորի նման սպանված են:

Այսպիսով` մարդը վտանգի դեպքում ինքնաբերաբար անշարժանում է, իսկ վախենալիս կամ հուզվելիս ձեռքերը կորցնում են զգայունակությունը, ինչպես անդամալուծության ժամանակ: Գողության մեջ բռնվողի ձեռքերը տեղում քարանում, ասես ‹‹կախվում›› են օդում: Իսկ երբ փողոցում շունը սպառնալից հաչում է երեխայի վրա, մեծահասակը զգուշացնում է. ‹‹Չշարժվես, ձեռքերդ չբարձրացնես››: Կենդանու ռեակցիան արձագանքում է դիմացինի շարժումներին և առաջին հերթին ձեռքի շարժումներին:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
1046 reads | 16.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com