ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՉԵՐՉԻԼԸ, ՀԻՏԼԵՐԸ և ԼԵՆԻՆԸ` ՁԵՌՔԻ ԺԵՍՏԵՐԻ ՎԱՐՊԵՏՆԵՐ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան



Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,

Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…
Ինչե՜ր ասե՜ս, որ չեն արել այս ձեռքերը…
(Պարույր Սևակ ‹‹Մոր ձեռքերը›› )



Ձեռքերն ուղարկում են բազմաթիվ ազդանշաններ և նույնքան էլ ինֆորմացիա` շրջապատի մարդկանց բացատրելով մեր մտքերն ու զգացմունքները: Ձեռքերն օգնում են կարդալու դիմացինի մտքերը, հասկանալու նրա ուզածը, գուշակելու սպասվող գործողությունները: Կարճ ասած` ոչ վերբալ հաղորդակցության շարքում ձեռքերը խոսող օրգան են:


Ինչպես որ բառն ունի իր իմաստը, ձեռքերի ժեստը ևս ունի իր որոշակի նշանակությունը, խորհրդապատկերը (էմբլեմ), որը հասկանալի է տվյալ մշակույթի ներկայացուցիչներին:

Օրինակ` Ուինստոն Չերչիլի ժեստը` լատինական V տառի տեսքով, որը կազմվում է ձեռքի երկու մատների օգնությամբ, արտահայտում է հաղթանակ: Իմաստը հասկանալի է արևմտյան քաղաքակրթության բոլոր մարդկանց:

Նշանավոր հռետորներն, ակտիվորեն օգտվում են ձեռքերի արտահայտիչ ժեստերից: Ցավոք, նրանցից մեկը, որը համառ կերպով աշխատել է կատարելագործել ձեռքի շարժումները և հասել է հաղորդակցության ու մանիպուլյացիայի բարձրագույն մակարդակի, եղել է Ադոլֆ Հիտլերը: Մարդ, որը գոյատևել է փոստային բացիկներ նկարելով, Առաջին համաշխարհայինի ժամանակ եղել է ընդամենը շարքային զինվոր և աչքի չի ընկել ատլետիկ կառուցվածքով: Հիտլերը զուրկ է եղել արտիստիզմից և բնատուր ունակություններից, որոնցով օժտված են փայլուն հռետորները:

Որոշելով քաղաքականության ասպարեզում հասնել հաջողության` Հիտլերն սկսել է ինքնուրույն ուսումնասիրել բեմական արվեստ` սկզբում` հայելու, հետո կինոխցիկի առաջ: Հասնելով հռետորական վարպետության բարձրագույն աստիճանի` Հիտլերը դարձավ Երրորդ Ռեյխի լիդերը: Մասնագետների կարծիքով` ֆյուրերի հաջողության առյուծի բաժինն ընկնում է նրա ձեռքերի ժեստերին:

Թրեյնինգի միջոցով ձեռքբերովի ժեստերի կողքին Հիտլերն ունեցել է նաև բնածին, ենթագիտակցական մակարդակի վրա առաջացած հայտնի ժեստը, որով նա կարծես փորձում է պահպանել իր ամորձիներից վերջինը: Ժեստը կոչվում է ‹‹թզենու տերև››:

Ի դեպ, այդ պաշտպանական ժեստը հատուկ է ֆուտբոլիստներին:








Ժեստերի լեզվին քաջածանոթ է եղել Լենինը, որն ակտիվորեն օգտագործել է այն` մասսաներին հեղափոխական պայքարի հանելու համար:






ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
3213 reads | 30.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com