ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԱՄԵՐԻԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԹԵԼԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՉՈՒՂԱՐԿԻ ՍԻՐԻԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԼՂՀ) ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԿԱ ԱՆԿԱՍԵԼԻ ՀԻՄՔԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՆՑ ՀԱՅ ԶԻՆՈՒԺԻ ԴՐՈՇԱԿԸ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԿՈՆՏԱԿՏ ԿԱ․ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԱԱ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՅՐՑԱՄԱՔ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ

ՔԱՅԼՎԱԾՔԸ ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ Է
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Քայլվածքը մարմնի լեզուն է. սրանք հանճարեղ Օնորե դը Բալզակի խոսքերն են, և նա միանգամայն իրավացի է, քանզի քայլքը բնորոշում է մարդու էությունը, նրա ով լինելը, բնավորությունը, արտահայտում է տվալ պահին նրա հոգեվիճակը: Յուրաքանչյուր քայլվածք իր խարակտերն ունի: Թռիչքաձև, լայն քայլվածք ունեցողներն, օրինակ, հաճախ լինում են թեթևամիտ և անկայուն բնավորության տեր մարդիկ: Աճապարանքով քայլող, զբաղվածություն ցույց տվողները`եսասեր: Մանր քայլվածք, շուրջը չնայող, գլուխը կախ անցորդը թողնում է մանր հոգու տեր և երկչոտ անձնավորության տպավորություն: 

Հիմա դիտենք հետևյալ պատկերը: Քայլում է նա առույգ, ինքնավստահ, ոչնչից չվախեցող, հայացքը՝ հեռուները հառած: Թափահարում է ձեռքերն առանց հաշվի առնելու, որ կարող է խախտել շրջապատի մարդկանց անձնական տարածքը: Նույնը վերաբերում է նրա ձախ ոտքին, որը գրավում է շատ ավելի մեծ տարածք, քան նրան հասնում է: Այսկերպ քայլում են կյանքի բոլոր վայելքներին տիրապետող, հարուստ անձինք, որոնց դեմ, երևանյան սլենգով «խաղ չկա»: Նման քայլվածքը հատուկ է նաև քաղաքական գործիչներին, մասնավորապես, նախընտրական կոմպանիայի ժամանակ, երբ ցանկանում են ձայներ հավաքել: 

Իսկ դիմացից քսքստալով քայլողը տանջված, կյանքում տուժված, դժգոհ, հոգսերի տակ կքված, հազիվ ծայրը ծայրին հասցնող ինտելիգենտ է` մանկավարժ, շարքային ինժեներ կամ կրտսեր գիտաշխատող:
Ստորև մենք կցուցադրենք քայլվածքների տարատեսականեր, որոնց օգնությամբ դուք կարող եք որոշ չափով հասկանալ տվյալ մարդու հատկանիշները, բնավորության գծերը, գուշակել նրա գործողությունները և անելիքները:

1.Ռիթմիկ քայլվածք: Լարվածությունը և թուլացածությունը ռիթմիկ կերպով հաջորդում են իրար, շարժումները սահուն կերպով անցնում են մեկը` մյուսին: Բարձր տրամադրություն: Կայտառություն: Կարող է հեշտությամբ, առանց պատճառի փոխակերպվել արագ տեմպի: 

2.Ռիթմիկ-ճոճվող քայլվածք: Անհոգություն, բավարարվածություն, ինքնագոհություն: 

3. Հավասարաչափ քայլվածք: Ուղղաձիգ, լարված շարժումներ: Կամային ակտիվություն, նպատակամղվածություն: Կոչվում է բանակային քայլք: 

4.Ռիթմից «ընկած» քայլվածք: Սայթաքում, հապաղում, ընդհատվող շարժումներ, անվստահություն, ներքին ազատության պակաս, երկչոտություն: Քայլում է, ինչպես «ծեծված շունը»: 

5. Տատանվող, ռիթմից զուրկ քայլվածք: Ոտքերը քարշ է տալիս, գլուխը կախ է, տրամադրությունը` ճնշված: Հաճախ կարելի է տեսնել մայթերի եզրերին մոլորված թափառելիս, ասես խիստ հետաքրքրված է այնտեղ կուտակված աղբով: 

6. Լայն քայլեր: Արտահայտում է նպատակամղվածություն, նախաձեռնողականություն, անբռնազբոսիկություն: «Պետրոս Մեծի» քայլվածք: 

7. Կարճ քայլեր: Զգուշություն, զսպվածություն, հարմարվողականություն, դյուրազգացություն: Դասական օրինակը Չարլի Չապլինի ստեղծած կինոհերոսներն են: 

8. Ընդգծված լայն քայլեր և դանդաղ քայլվածք: Իրեն ցուցադրելու մարմաջ, մեծամիտ շարժուձև, շրջապատին իր կարևորությունն ապացուցելու ցանկություն: Նման քայլքով որոշ, վատ դաստիարակված տղամարդի մոտենում են անծանոթ կնոջը` դեմքին տալով «տես է՜, ինչ անկրկնելի եմ» արտահայտությունը: 

9. Մանր, արագ, ոչ ռիթմիկ քայլեր: Կրուկներով նյարդային թմբահարում գետնին, հուզվածություն, անախորժություններից խուսափելու ձգտում: 

10. Թուլացած քայվածք: Անտարբերություն, հետաքրքրության բացակայություն, տհասություն, անփութություն: Հատուկ է աննպատակ ժամանակ վատնող «լավ տղերքին»: 

11. Ճոճվող քայվածք: Յուրաքանչյուր քայլն անելիս առաջ է մղում մեկ, ապա մյուս ուսը: Հատուկ է ծանրորդներին, որոնք այնքան էլ ուժեղ չեն, որքան ցանկանում են ցույց տալ: 

12. Քսքստացնել: Ծանր, ճապաղ շարժումներով փոխանակող ալարկոտ, դանդաղ, ծույլ քայլեր: «Օբլոմովիքայլվածք» (ռուս նշանավոր գրող Իվան Գոնչարովի հերոս Օբլոմովը նմանակվում է ծույլ, ալարկոտ և իրականությունից կտրված երազներով ապրող մարդկանց հետ): 

13. Մարդիկ, որոնք զբաղված են խորքային ինչ-որ խնդիրների լուծումով քայլում են դանդաղ, մտազբաղ, գլուխները կախ, ձեռքերը մեջքին խաչաձևած: «Նապոլեոնի քայլվածք»: Նրանցից ոմանք հաճախ կանգ են առնում, ոտքով հարվածում են ճանապարհին ընկած փոքր քարերին կամ բարձրացնում են գետնին ընկած թղթի կտորը, շուռ են տալիս, կրկին գցում են վար` կարծես ասում են իրենց-իրենց. «Քննենք այս պրոբլեմը բոլոր կողմերից»:

Հնարավո՞ր է հսկել քայլվածքը, նրան տալ վայելուչ տեսք, թե՞ այն բնածին է: Այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալը: Ապացուցված է, որ թթվածնի հոսքի քանակը դեպի ուղեղ կախված է մարմնի դիրքից: Երբ մարմինը հավասարակշիռ դիրքում է, թթվածնի հոսքն ավելանում է գրեթե 70%-ով: 

Դրա շնորհիվ կանոնավորվում են արյան փոխանակությունը և լիմֆերի շրջանառությունը, որոնց հաշվին ակտիվանում է օրգանիզմից վնասակար նյութերի արտաբերումը, բարձրանում է նյարդային համակարգի կայունությունը և աշխատունակությունը, թուլանում է լարվածությունը, ընդլայնվում են ընկալման և ինքնընկալման սահմանները: Ուրեմն, անհրաժեշտ է ամենից առաջ ապահովել սեփական ծանրության կենտրոնի շուրջ մարմնի հավասարաշռության դիրքը, ինչը հնարավոր է հատուկ վարժությունների միջոցով: Դա իր հերթին ապահովում է թեթև, ազատ, մի փոքր զսպանակային գեղեցիկ քայլվածք, որի ժամանակ մարմինն ուղիղ է, կուրծքը` դուրս, գլուխը` բարձր: Նման քայլվածք ունեցողը թողնում է հավասարակշռված, անկախ և արժանապատիվ մարդու տպավորություն: 
 Ճիշտ և գեղեցիկ քայլվածքը դիվանագիտական արվեստի կարևոր գործոն, այն պարզ պատճառով, որ դիվանագետի գործունեությունն իր ձևով հրապարակային է: Նա մշտապես ուշադրության կենտրոնում է: Ժամանելով դեսպանընկալ երկիր` դեսպանն իր հավատարմագրերն է հանձնում նախագահին, որը հանդիսավոր ցերեմոնիալ է: Նախ` բազմաթիվ ներկաների, տասնյակ լրագրողների ներկայությամբ դեսպանին ողջունում է զինվորական շքախումբը, հետո նրան ուղեկցում են նախագահական պալատ` հանդիպելու երկրի առաջնորդի հետ: Հետագա տարիներին դեսպանը շատ անգամներ է բարձրանում բեմ, մոտենում միկրոֆոնին, այցելում երկրի ղեկավարներին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին և այս ամենն անելիս նա քայլում է: Քայլում է բազմաթիվ բարյացակամ, նաև անբարյացակամ հայացների ներքո: Դիվանագետը, քաղաքական և պետական գործիչը պարտավոր են քայլել գեղեցիկ և պատվարժան ձևով. չէ՞ որ նրանք երկիր են ներկայացնում, մի ամբողջ ժողովուրդ:

Խորհրդային տարիներից իմ հիշողության մեջ մնացել է Հայաստանի Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար, լուսահոգի Կարեն Դեմիրճյանի քայլվածքը մոսկովյան կուսակցական պետական տարբեր միջոցառումների ժամանակ: Էկրանից դիտում էիր, թե ինչպես է նա մոտենում ամբիոնին` գլուխը բարձր, թեթև, զսպանակային քայլվածք, ձեռքերի համաչափ շարժում: Զգում էիր, որ քայլում է փոքր, բայց հպարտ ժողովուրդ ներկայացնող լիդերը: Այդ տարիներին մենք` մոսկվաբնակ հայերս, հաճույքով էինք հաշվում, թե պաշտոնական ելույթներում Անդրկովկասյան հանրապետության առաջին դեմքերը քանի անգամ էին արտասանում «Дорогой Леонид Ильич» արտահայտությունը: Ալիևի և Շևարդնաձեի տասնյակների հասնող կրկնությունների դիմաց Դեմիրճանն այդ «սակրամետալ» արտահայտությունն արտաբերում էր մեկ-երկու անգամ:

Քայլվածքը արվեստ է, էթնոսի զարգացման ցուցանիշ: Մեր հասարակության մեջ, դժբախտաբար, ամենևին ուշադրություն չեն դարձնում այս կարևոր հանգամանքին: Քայլվածքը չի հղկվում ո՛չ դպրոցում, ո՛չ էլ տանը: Երեխային սովորեցնում են ուտել, գարշոկ նստել, բայց քայլել չեն սովորեցնում: Նայեք, թե ինչպես են քայլում մեր մարդիկ, մանավանդ կանայք: Մոդայիկ հագնված և ճաշակով շպարված օրիորդը կարող է անցնել փողոցով հողմաղացի նման թափահարելով ձեռքերը կամ ճոճվելով մի ոտքից մյուսը` ինչպես ծանր քաշային մարզիկը: 

Նախկինում լավ են հասկացել կանացի քայլվածքի կարևորությունը: Վիկտորիանական շրջանում ազնվական աղջիկների գլխին դնում էին տրցակով գրքեր և ստիպում էին քայլել: Շնորհիվ այդ վարժությունների, ստացվում էր գեղեցիկ, վսեմ, հիացմունք առաջացնող քայլվածք: Աֆրիկյան հետամնաց երկրներում այսօր էլ կանայք գլխներին կրում են մինչև 30 կիլոգրամանոց ծանրություն, իհարկե, ոչ լավ կյանքի պատճառով կամ էսթետիկական նկատառումերից ելնելով: Բայց արդյունքում նեգրուհին ունի ուղիղ մեջ և ուսեր, նեղ գոտկատեղ, զարգացած կրծքեր:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
3520 reads | 03.04.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com