ՈՏՔԵՐԸ՝ ՀՈՒՅԶԵՐԻ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՆԻՉ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Ոտքերը և կրունկները մարդկանց բուն զգացմունքների մասին ինֆորմացիայի աղբյուր են, քանի որ նրանց մեծ մասը չի գիտակցում դրանց գործողությունները և չի էլ փորձում փոխել դրանք, ինչը անում է, օրինակ, դեմքի արտահայտության հետ: Մարդիկ կարող են լինել կենտրոնացված, իսկ կրունկները ակտիվորեն «թմբկահարել» հատակը, ինչը վկայում է նյարդային վիճակի մասին:

Ստելու պահին ավտոմատ կերպով ակտիվանում են մարդու մարմնի ներքևի մասի շարժումները: Սա է պատճառը, որ շատ չինովնիկներ իրենց լավ են զգում, երբ գրասեղանի ներքևի մասը փակ է լինում այցելուի տեսադաշտից: Այստեղ կա նաև նախամարդուց ժառանգած սովորույթը: Թշնամիներից նրան պաշտպանող վահանը դարեր անց վերածվել է գրասեղանի և նրա առաջամասը փակող նրբատախտակի:

Ընդհանրապես, խորհուրդ կտայի հատուկ ուշադրություն դարձնել ներբաններին և կրուկներին: Եթե հին հունական դիցաբանության մեջ Աքիլլեսի գարշապարը եղել է նրա թույլ տեղը և դարձել կործանման պատճառը, մեր օրերում այն կարող է մատնել մեր հույզերը և անհանգստությունը: Երբ նստում եք, աշխատեք երկու ոտնաթաթերն էլ դնել գետնին: Դա կօգնի մարմնին հաղորդել կայուն դիրք, իսկ ձեզ` ինքնահսկողություն: Երբ մարդը անընդհատ փոխում է ոտքերի դիրքը` վստահություն չի ներշնչում:

Հիմա տեսնենք, թե ինչպես են «խոսում» ոտքերը

1. «Զգաստ»- Սյուզերեն-վասալ, ուսուցիչ-աշակերտ, հրամանատար-զինվոր, ենթարկվածություն, հնազանդություն: Հատուկ է նաև կանանց:

2. «Մաչո»- Իշխող, հրամայող: Ուսերին հավասար, լայն բացված ոտքեր: Արիություն, վճռականություն, ինքնավստահություն, գերակայություն: Ազդարարում է, որ պաշտպանելու է իր շահերն ու տեսակետները: Հատուկ է միայն տղամարդկանց:





3. «Մկրատաձև»-Ոտքերը խաչաձևած են, կոճերի մոտ, ձեռքերը` ներքև, ազդրերին կպած: Իր համար ստեղծել է արգելապատ` բարիեր: Ցուցադրում է ծածկամտություն: Պաշտպանողական, գրգռված վիճակ: Լարվածություն, նյարդայնություն: Եթե երկու անձնավորություն կանգնած են դեմ դիմաց այդ դիրքով, նրանց մեջ հաղորդակցությունը բացառվում է: Հատուկ է երկու սեռին էլ:

4. «Իշխանական» - Մեկ ոտքը առաջ, ծունկը մի փոքր ծալված: Մարմնի ծանրությունն ընկած է հետին ոտքի վրա: Միջնադարյան աղբյուրներում այսպես պատկերված են բարձրաստիճան անձինք: Առաջ մեկնած ոտքի թաթը ցուցադրում է հետաքրքրություն նրա նկատմամբ` ում կողմը, որ այն ուղղված է: Այս դիրքով կարող են ներկայանալ ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ:




Մարդու մասին կարելի է գաղափար կազմել, հասկանալ մտքինը, ոչ միայն նրա ամբողջական պատկերը դիտելով, այլև առանձին, ոտքերն առանց մարմնի տեսնելու դեպքում:

1. Մարմնի ողջ ծանրությունն ընկած է մեկ ոտքի վրա, պոզան հաճախ չի փոխվում: արտահայտում է աչալրջություն,անբռնազբոսություն, վարքագծի ճկունություն:


2. Հենվող ոտքի հաճախակի փոփոխություն: Ցուցադրում է բնավորության ամրության և կարգապահություն: Հարմարավետության ձգտում:


3. Թաթերի վրա բարձրանալ: Ագրեսիվ պոզա, ավելի հաճախ` գոռոզամտություն:




4. Լայն բացված ոտքեր: Ինքնահաստատման, բարձր գնահատականի պահանջ: Հաճախ թաքցնում է թերարժեքության բարդույթը:


5. Թաթերը նկատելիորեն ուղղված են դեպի դուրս: Ինքնահավանություն, ինքնագոհություն, սնապարծություն:

6. Թաթերը թեքված են ներս: Ոգու թուլություն:



 
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
1723 reads | 10.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com