ԶԳՈՒՇԱՑԵՔ ՄԱՏ ԹԱՓ ՏԱԼՈՒՑ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Քաղաքակիրթ երկրներում մատով ցույց տալը կամ մատնացույց անելը համարվում է ամենաագրեսիվ ժեստերից մեկը: Փակ տարածքում, օրինակ, դպրոցներում և բանտերում այդ ժեստը կռվի պատճառ է դառնում: Գիտնականներն ապացուցել են, որ մարդուն մատնացույց անելը, առավել ևս մատով սպառնալը, վրան մատ թափ տալը նրան վշտացնում, վիրավորում և անպատվում է:

Այս հանգամանքը հաշվի առնելով` ամերիկյան ուսումնական հաստատություններում ապագա իրավաբաններին սովորեցնում են` երբեք ցուցամատը չուղղել մեղադրյալի կողմը, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ:


Այդ ժեստը հատկապես դուր չի գալիս երդվյալ ատենակալներին: Երբ 2005 թվականին Մայքլ Ջեքսոնի դատավարության ժամանակ զոհերից մեկի մայրը բազմաթիվ անգամ մատնացույց արեց մեկ երգչին, մեկ երդվալ ատենակալներին, վերջիններս խիստ վրդովվեցին, որը և իր ազդեցությունն ունեցավ դատավճռի վրա` ի վնաս հայցվորի:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
2259 reads | 07.08.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com