ԲՈՒԹ ՄԱՏԸ ՆԱԵՎ ԽԵԼՔԻ ԵՎ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ Է
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Երբ մարդիկ բութ մատն ուղղում են վեր, նշանակում է, որ նրանք բարձր կարծիքի են իրենց մասին կամ վստահ են իրենց իրավացիության մեջ և գոհ են ներկա իրավիճակից, զգում են իրենց հանգիստ և հարմարավետ միջավայրում:

Այս ամենի շնորհիվ մարդու մեջ առաջանում են դրական էմոցիաներ (հույզեր), նա բարի է ու պատրաստ հաղորդակցվելու ձեզ հետ, բանակցելու և զրուցելու:

Երբ մենք պատմում էինք մատների «աշտարակաձև» կոմբինացիայի մասին, նշեցինք այդ ժեստի «փլուզման» հատկությունը, որին հաջորդում է մատների միահուսումը: Սա արդեն խոսում է մարդու անվստահության, շփոթության և նյարդայնության մասին:

Սակայն անգամ ագուցման կոմբինացիայի ժամանակ, եթե բութ մատները ոչ թե թաքցված են, այլ վեր ցցված, պատկերը միանգամայն փոխվում է. մարդը կրկին ինքնավստահ է, հանգիստ, դրական հույզերով լի:
Փաստված է, որ այն մարդիկ, որոնք օգտագործում են ձեռքի մեծ մատների արտահայտիչ ազդանշանները, տարբերվում են իրենց խորաթափանցությամբ, դիտողականությամբ և հնարամտությամբ:

Հետևեք նրանց, ովքեր սովորություն ունեն ցուցադրելու վեր ուղղված բութ մատները, և կհամոզվեք, թե որքան են այդ մարդիկ համապատասխանում թվարկված հատկանիշներին:

Սովորական իրադրությունում մարդիկ քիչ են ցուցադրում բութ մատի ուղղահայաց ժեստը, իսկ եթե նրանք դա անում են, ապա վստահաբար կարող եք ասել, որ այդպիսի ազդանշանը խոսում է միայն դրական զգացմունքների մասին:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
1172 reads | 21.08.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com