ԵՐԲԵՔ ՄԻ ԹԱՔՑՐԵՔ ԲՈՒԹ ՄԱՏՆԵՐԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Մարդը (սովորաբար` տղամարդը) մեծ մատը մտցրել է գրպանը, իսկ մյուս մատերը անկենդան կախել տաբատի երկայնքով: Նա անվստահ է, ընկճված, քաշվող:

Լիդերային հատկություն ունեցող մարդիկ կամ ղեկավար աշխատողներն այս ժեստից չեն օգտվում: Հանգստի վայրում, ընտանեկան, հարազատների շրջապատում նրանք կարող են իրենց թույլ տալ նման բան, սակայն պաշտոնական իրադրությունում` երբեք:

Դուք երբևիցե չեք տեսնի, որ երկրի ղեկավարը թաքցնի բթամատները գրպանում:

Այնպես որ, ձեզ ևս խորհուրդ չենք տա օգտվել այդ ժեստից, եթե անգամ բարձրաստիճան անձնավորություն չեք:

Խորհուրդ չի տրվում նաև օգտվել էրոտիկ բնույթի ժեստից, երբ երկու բութ մատները թաքցված են, իսկ մյուս ութը գտնվում են աճուկի շրջանում: Սա կոչվում է «Կովբոյական»: Հաճախ է հանդիպում ամերիկյան Վայրի Արևմուտքը պատկերող ֆիլմերում: Համարվում է ագրեսիվության, սնապարծության և ինքնավստահության ազդանշան, որն անհարիր է քաղաքակիրթ հասարակության նորմերին:

Մինչև անցյալ դարի 60-ական թվականները բութ մատի ազդանշանները տղամարդկանց մենաշնորն էին: Ներկայումս, շնորհիվ կանանց կողմից տաբատի լայնորեն «նվաճմանը», նրանք նույնպես օգտվում են մարմնի լեզվի այդ կարևոր ժեստի հնարավորություններից` ենթագիտակցորեն կամ ըստ իրենց հայեցողության:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
1608 reads | 29.08.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com