ՄԵԾ ՄԱՏԻ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Մեծ մատը, կամ ինչպես հայերենում ընդունված է ասել՝ բութ մատը, առանձնահատուկ դեր է խաղում մարմնի լեզվի ազդանշանների շարքում, հետևաբար` մարդկային հաղորդակցության մեջ նույնպես:

Վեր բարձրացրած բութ մատը գերակայության, ինքնավստահության, հիերարխիական բարձր աստիճանի, տիրակալության արտահայտություն է: Այդ ժեստը, որպես կանոն, ասոցացվում (զուգորդվում) է բարձր ստատուսի (կարգավիճակ) հետ:

Հիշենք Ջոն Քենեդու հայտնի պոզան, երբ նա ձեռքերը դնում էր գրպանը` դուրս թողնելով բութ մատերը: Նույն ձևով էր մարդկանց ներկայանում նրա եղբայրը` Ռոբերտը: Այդպես է պատկերված իր շատ նկարներում արքայազն Չարլզը:

Պետական պաշտոնյաները, իրավաբանները, դասախոսները հաճախ են բռնում պիջակի լացկանը (դարձածալ)` դուրս թողնելով բութ մատը:

Ամերիկյան ազգային խոշոր լուսանկարչական ստուդիաների ցանցը պահանջում է, որ գովազդային պաստառներում կանայք անպայման գոնե մի ձեռքով բռնեն հագուստի օձիքը` դուրս թողնելով բութ մատը: Ակնհայտ է, որ այդ ֆիրմայի մարքետոլոգները լավ հասկանում են, որ բութ մատների ցուցադրումը վստահության և բարձր ստատուսի ազդանշան է:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
1659 reads | 14.08.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com