ՁԵՌՔԸ` ԲԱՐՈՄԵՏՐ, ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐԹՈՂ ՄԵԽԱՆԻԶՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Նման ազդանշան ուղարկում են իշխանավորները, պետական պաշտոնյաները, հիերարխիական բարձր աստիճանին կանգնած անձնավորությունները կամ ընդհանրապես իրենցից ոչինչ չներկայացնող, բայց մեծամիտ մարդիկ: Նրանք ձեռքերը պահում են մեջքի հետևում` մի ձեռքի դաստակը բռնելով մյուս ձեռքով: Այս ժեստը բնորոշ է խիստ ինքնավստահ և շատ ամուր նյարդերի տեր մարդկանց համար, քանի որ նրանց ձեռքերը խաչաձևած են հետևում, իսկ մարմնի առաջին մասը միանգամայն անպաշտպան է: Որքան մարդը պետք է վստահ լինի իր վրա և ընդունի նման դիրք, որը նրան փաստորեն զրկում է ժամանակին պաշտպանվելու հնարավորությունից:

Այս ժեստը ազդարարում է նաև. « Մոտ չգաս, իմ ստատուսն ավելի բարձր է, քան քոնը, ես չեմ ուզում որևէ հաղորդակցություն ունենալ քեզ հետ»: Սակայն հարկ է ուշադիր լինել, բացառված չէ, որ տվյալ անձնավորությունը մտազբաղ է կամ դիտում է թանգարանի ցուցանմուշը:

Բայց այս վերջին տարբերակը հազվադեպ է հանդիպում: Ձեռքերի թաքնված ժեստը, որը կոչվում է «սեգրեգացիա» (ռասայական խտրականության ձևերից մեկը) քաղաքակիրթ հասարակության արատներից մեկն է, որից առաջին հերթին տուժում են երեխաները և անգամ ընտանի կենդանիները:

Պատկերացրեք, թե որքան մենակ է զգում իրեն երեխան, երբ ծնողները թաքցնում են ձեռքերը, իսկ ինքը կարիք ունի գուրգուրանքի: Այսպիսի ոչ վերբալ ազդանշանները երեխայի վրա թողնում են անջնջելի բացասական տպավորություն, որը հետագայում փոխանցվում է հաջորդ սերնդին:

Ձեռքերի «սեգրեգացիոն» ժեստը բացասական է ազդում ոչ միայն անչափահասների վրա: Մարդուն դուր չի գալիս, երբ դիմացինը ցուցադրաբար խուսափում է իրեն դիպչելուց: Պատկերացրեք` ինչ կզգաք, եթե դուք մեկնում եք ձեր ձեռքը բարևելու համար, իսկ դիմացինը հրաժարվում է այն սեղմել: Երբ ֆիզիկական կոնտակտ (շփում) ստեղծելու ձեր փորձը չի ընդունվում, դուք զգում եք ձեզ մերժված և ստորացված:

Իր զարգացման ընթացքում մարդ արարածը ձեռքը հարմարեցրել է զգացմունքներին, որը ծառայում է մեզ` ինչպես զգայուն բարոմետր: Այն ինչը մեզ դուր է գալիս, մոտեցնում ենք ձեռքերով, իսկ այն ինչը տհաճ է, աշխատում ենք պահել հեռու` նույն ձեռքերի օգնությամբ:

Խնդրեք մեկնումեկին դեն նետել կեղտոտ լաթի կտորը, և կտեսնեք, որ նա կբռնի այն երկու մատի ծայրով և հնարավորինս հեռու կպահի իրենից: Ոչ ոք մեզ դա չի սովորեցրել, բայց մենք հենց այդպես ենք վարվում, որովհետև լիմբիական ուղեղը սահմանափակում է մեր կոնտակտներն այն ամենի հետ, ինչը տհաճ է, վնասակար կամ վտանգավոր:

Նշված ռեակցիան վերաբերվում է ոչ միայն անշունչ և վտանգավոր առարկաներին, այլև մարդկանց:

Հետևեք մարդկանց ձեռքերին, և դուք շատ բան կիմանաք նրանց հարաբերությունների մասին: Ուշադիր նայեք ձեռքերի շարժումներին. նրանք կարծես որոշ մարդկանց և առարկաների ձգում են իրենց, մյուսներին հեռու են հրում: Դուք սիմվոլիկ խորհրդանշանական ձևով ձեզանից օտարում եք տհաճ արտահայտությունը, անցանկալի անձնավորությանը: Այդ ժեստը ուրիշ դեպքերում փոխարինվում է սեղանին գտնվող իրերը`գիրչը, բաժակը ափսեն դիմացինի կողմը հրելով:

Իրերն իրենից հեռացնելը կարող է ունենալ երկու մոտիվացիա. ա/ մարդը ցանկանում է իրեն ասվածը լավ ըմբռնել և «դասավորել» ըստ կարևորության ու հերթականության, բ/ մարդը չգիտե, ինչ պատասխանի և ցանկանում է փոխել խոսակցության «զրույցի, բանակցության»թեման և ձգում է ժամանակը:

Ձեռքերը հանդես են գալիս որպես արգելափակոց (բարյեր) մեր և շրջապատի միջև: Եթե դուք առաջ եք մեկնում ձեր ձեռքերը կնշանակի պահանջում եք լրացուցիչ տարածք:

Վերջապես` ձեռքերն են, որ մեզ համար ճանապարհ են բացում ամբոխի և այլ արգելքների միջով դեպի մեր նպատակակետը, պաշտպանում մեր անվտանգությունն ու ապահովությունը` անհրաժեշտության դեպքում:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
1146 reads | 28.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com