ԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԱԾ ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 




 
Զրույցի հայրենիքը Հին Հունաստանն է` Հելլադան: Այստեղ սիրել, գնահատել ու փայփայել են խոսքը` ընդհանրապես, և զրույցը` մասնավորապես: Աթենքը կարծես լսարան էր բաց երկնքի տակ, որտեղ մարդիկ սիրով են լսել հռետորներին, որոնք իրենց հերթին սիրով են հանդես եկել չպակասող տոնակատարություններում, բազմաթիվ զանգվածային միջոցառումներում, կենտրոնական հրապարակում` ագորայում, և Ekklisia-ում` Ժողովրդական ժողովում:

Մարդկանց աչքի առաջ տեղի է ունեցել հռետորական արվեստի աննախադեպ վերելք, խոսքի կուլտուրան հասել է աներևակայելի բարձունքների: Դրա շնորհիվ է, որ այն այստեղ ունի հնագույն ավանդույթներ, և պատահական չէ, որ սիմպոզիում բառն ունի հունական ծագում, որը նշանակում է գիտաժողով: (Հետաքրքիր է, որ ‹‹սիմպոզիումը›› հունարենից թարգմանվում է ‹‹խրախճանք››, ‹‹խնջույք››: Դե, հելլեները կարգին մարդիկ են եղել. և քեֆ են արել, և հարցեր են լուծել, ինչպես այսօրվա մեր իշխանավորները):

Առաջինը հույներն են զգացել խոսքի ուժն ու հմայքը: Նրանք են ստեղծել հռետորական` ճարտասանական արվեստը, որն սկզբում հնչել է աթենական Ժողովրդական ժողովում, հետո` հռոմեական Սենատում, Մեծ Բրիտանական Պառլամենտում և Ֆրանսիայի Ազգային ժողովում: (ՀՀ Ազգային ժողովում, այն, դժբախտաբար, դեռ չի հնչել):

Բոլոր այն խոսքային եղանակները, ձևերը, որոնք հետագայում օգտագործել են Հիտլերը, Գեբելսը, Տրոցկին, Լինկոլնը, Չերչիլը, Քենեդին, Կաստրոն և այլ անվանի հռետորներ, հայտնի են եղել դեռևս անտիկ աշխարհի ճարտասանական դպրոցներում:

Շարունակելի…
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
1228 reads | 23.05.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com