ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԱՄԵՐԻԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԹԵԼԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՉՈՒՂԱՐԿԻ ՍԻՐԻԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԼՂՀ) ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԿԱ ԱՆԿԱՍԵԼԻ ՀԻՄՔԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՆՑ ՀԱՅ ԶԻՆՈՒԺԻ ԴՐՈՇԱԿԸ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԿՈՆՏԱԿՏ ԿԱ․ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԱԱ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՅՐՑԱՄԱՔ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ

ԶՐՈՒՅՑԸ` ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԹԱԳԱԿԻՐ

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 

 
 
 
 
Նախորդ հոդվածներում մենք անդրադարձանք բանակցային գործընթացի հիմնական տեսակներին: Մեր նպատակը դիվանագիտության այդ կարևորագույն ուղղությանը ծանոթանալու հնարավորություն ընձեռելն էր` առանց խորանալու նրա տեսական և գործնական նրբությունների մեջ:
Այժմ մենք կփորձենք ներկայացնել հաղորդակցության, թերևս, ամենակարևոր միջոցը` զրույցը, որը կարող է լինել ամուսինների, սիրեցյալների և ընկերների միջև, պաշտոնական անձանց հանդիպումների ժամանակ կամ պետության ղեկավարների գագաթնաժողովում: 

Ինչ ձևի և բովանդակության էլ լինի զրույցը` մտերիմ, թե սառը, բարեկամական, թե թշնամական, այն հանդիսանում է շփումների և հանդիպումների անփոխարինելի, առանցքային գործիքը: 

Չկա զրույց` չկա դիվանագիտություն: Սա անվերապահ` աքսիոմատիկ ճշմարտություն է: Եթե չլինի կենդանի հաղորդակցություն, չի լինի նաև ինֆորմացիայի ձեռքբերում, որը դիվանագիտության հիմնական խնդիրներից մեկն է: 

Զրույցը բանակցային դիվանագիտության նախերգանքն է, դրա հաջողության առաջին գրավականը: 

Ես սա ասում եմ այն կապակցությամբ, որ տեխնիկայի և տեխնոլոգիաների բուռն զարգացման, համացանցի ու էլեկտրոնիկայի առկայության պայմաններում, հատկապես երիտասարդ դիվանագետների շրջանում ձևավորվում է մտայնություն, թե դիվանագիտական զրույցը կորցնում է իր նշանակությունը, դառնում ժամանակավրեպ: Սա հիմքում սխալ մտայնություն է, որը բազմիցս է ապացուցվել:

Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերին, երբ Մոսկվայի վրա մահացու վտանգ էր կախված, խորհրդային լեգենդար հետախույզ Ռիխարդ Զորգեն Տոկիոյից հաղորդեց, որ Գերմանիայի դաշնակից Ճապոնիան չի հարձակվելու ԽՍՀՄ-ի վրա, որը հնարավորություն ընձեռեց խորհրդային կողմին «թարմ» դիվիզիաներ Սիբիրից տեղափոխել Արևմուտք և կասեցնել գերմանական հարձակումը Մոսկվայի վրա: 

Մեկ ուրիշ` մեզ ավելի մոտ օրինակ: Նույն պատերազմի վճռական պահին, երբ որոշվում էր Ստալինգրադի ճակատագիրը, Ստալինն իր մոտ է հրավիրում Անկարայում դեսպան Սերգեյ Վինոգրադովին և շեշտակի հարց տալիս. «Թուրքիան Գերմանիայի կողմից կմտնի՞ պատերազմի մեջ, թե՞ ոչ»: Թուրքական զորքերը, որոնք տեղակայված էին Երևանից մի քանի տասնյակ կիլոմետրի վրա, սպասում էին Ստալինգրադյան ճակատամարտի ելքին` Հայաստանի տարածքով Խորհրդային Միության վրա հարձակվելու համար: Կարելի է պատկերացնել, թե ինչ ահռելի պատասխանատվություն է իր վրա վերցրել դեսպանը, երբ միանշանակ պատասխանել է, որ թուրքերի կողմից հարձակում չի լինի: Նման պատասխանը հնարավոր էր միայն ստույգ ինֆորմացիա ունենալու դեպքում: 

 
Իսկ 2008 թվականին՝ ռուս-վրացական պատերազմի օրերին, Բաքուն ծրագրում էր ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ: Թուրքիայի ռազմական հետախուզությունն զգուշացնում է Ադրբեջանին հրաժարվել նման ձեռնարկից, քանի որ, ըստ իր տեղեկությունների, դեպքերի նման զարգացման պարագայում Ադրբեջանը «գործ կունենա Ռուսաստանի հետ»: 

Հարկ կա՞ արդյոք նշելու, որ նշված բոլոր դեպքերում ինֆորմացիայի աղբյուրներ եղել են ոչ թե լրատվական կամ էլեկտրոնային միջոցները, այլ` գաղտնապահական` կոնֆիդենցիալ կենդանի զրույցները: 

Նման օրինակները բազմաթիվ են: 

Շարունակելի…
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
4085 reads | 15.05.2014
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com