ՈՒԺԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒՄԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 






Հռոմեական կայսրությունը, փոխ առնելով հելլենական մշակույթի ավանդությունները, սկզբնական շրջանում բանակցելիս օգտագործում էր հունական դեմոկրատական դպրոցի փորձը: Կայսրության ընդարձակման և ծավալապաշտական քաղաքականության վերելքի պայմաններում Հռոմը մի կողմ նետեց դիմացինի հետ հավասարության հիմունքների վրա բանակցելու պրակտիկան:

Հռոմը հռչակեց հայտնի PAX ROMANA, խաղաղություն հռոմեական ձևով սկզբունքը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ուժային, մկանային քաղաքականություն միջպետական հարաբերություններում, այդ թվում՝ բանակցություններում:

Ցայսօր այդ սկզբունքը կիրառվում է որոշ պետությունների կողմից:

(Ուժային քաղաքականությունն առկա է ոչ միայն միջպետական հարաբերություններում, այլ միջանձնային հաղորդակցության ընթացքում: ‹‹Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր››: )

Երբ բանակցային դիվանագիտությունը հակադարձ համեմատական է պետության ներուժին

Մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում միջին դարերի բանակցային արվեստը: Իտալիայի գաճաճ պետությունները ունեին փայլուն բանակցային դպրոց: Միայն Նիկոլո Մաքիավելին ինչ ասես արժի: Նա բոլորովին նոր էջ բացեց բանակցային արվեստում:

Ես պատահական չնշեցի, որ բանակցային իտալական դպրոցը հատուկ հետաքրքրություն ունի մեզ համար: Խնդիրն այն է, որ չունենալով զինված ուժեր անգամ ոստիկանություն` պաշտպանվելու համար, այդ պետությունները ռազմական ներուժը փոխարինում էին ճկուն դիվանագիտությամբ:

Այս հանգամանքը վերջերս դարձել է լուրջ ուսումնասիրությունների առարկա` այսօվա տեսանկյունով: Կազմավորվում է մի տեսություն, ըստ որի, պետության ռազմաքաղաքական և տնտեսական ներուժը հակադարձ համեմատական է նրա դիվանագիտությանը: Այսինքն, որքան ուժեղ է երկիրն, այնքան թույլ է նրա դիվանագիտությունը և հակառակը:

Ուժի և բանակցային արվեստի փոխհարաբերությունը տարածվում է անհատների վրա ևս: Ալեքսանդր Մակեդոնացին, օրինակ, մեծ զորավար էր, բայց աչքի չէր ընկնում դիվանագիտական-բանակցային գործընթացներում: Փոխարենը նրա հայրը՝ Փիլիպոս II-ը, տաղանդավոր բանակցող էր, որի շնորհիվ իշխանություն հաստատեց ողջ Հելլադայի վրա:

Փիլիպոսը պատմության մեջ մտավ այն պատճառով, որ նա դիվանագիտական և ռազմական միջոցները համադրելով կարողացավ նվաճել ողջ Հելլադան, հետո ներքաշեց պատերազմի մեջ հզոր Պարսկաստանի դեմ: Կատարվածը հազվագյուտ կազուս է համաշխարհային դիվանագիտական պատմության մեջ: Նրա ռազմական պլաններն ավարտեց որդին` Ալեքսանդր Մակեդոնացին:

Նապոլեոնը հանճարեղ զորավար էր, համաշխարհային մասշտաբի պետական գործիչ, նրա թողած օրենքները այսօր էլ գործում են Ֆրանսիայում, սակայն բանակցային վարպետ էր նրա արտգործնախարար Շառլ Մորիս Թալեյրանը:

Նա 14 անգամ հավատարմության երդում էր տվել, սակայն Նապոլեոնից բացի ծառայել էր ռուսական ցարին, ավստրիական և անգլիական թագավորներին: Բայց Թալեյրանը տաղանդավոր բանակցող էր և կարողացավ Նապոլեոնի ջախջախումից հետո բանակցությունները հաղթանակած երկրների հետ տանել այնպիսի վարպետությամբ, որ Ֆրանսիան ոչինչ չկորցրեց: (Ուր է մի Թալեյրան էլ մենք ունենայինք):
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
2274 reads | 17.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com