ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԿԱՆԳՆԵԼԸ՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան




Օպերատիվ, կարճատև խորհրդակցությունները նպատակահարմար է անցկացնել ‹‹ոտքի վրա››:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ դեպքում մտքերի փոխանակումը լինում է ավելի կարճ և կոնկրետ, քան երբ դրանց մասնակիցները նստում են և ժամանակ վատնում դատարկ խոսակցությունների վրա: Ի դեպ, այդ տիպի խորհրդակցություններն անցկացնողը համարվում է իր ժամանակը ճիշտ գնահատող և բարձր պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող ղեկավար, քան նա, ով միջոցառումներն անցկացնում է սեղանի շուրջը:

Մի շարք առաջատար կազմակերպություններում  ‹‹ոտքի վրա›› խորհրդակցությունները դարձել են կորպորատիվ քաղաքականության բաղադրիչ: Այն կարծիքը կա, որ աշխատանքի այս ձևը բարձրացնում է աշխատակիցների դինամիզմը և մակարդակը:

Խորհուրդ է տրվում նույնիսկ հեռախոսով խոսելիս կանգնել: Այդ դեպքում դուք մտածում եք ավելի արագ, իսկ  ձեր խոսքը հնչում է համոզիչ և ծանրակշիռ:  

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
1424 reads | 27.01.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com