ՆՆՋԱՍԵՆՅԱԿ ՄԻԱՅՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան







Մարդու գոտու և ‹‹օդային ծածկույթի›› ֆենոմենը և պրակտիկ նշանակությունը ձևավորվել են դարերի ընթացքում: Դրանք պայմանավորված են եղել գոյատևման ու պաշտպանական բնազդից, և այսօր էլ կարևոր նշանակություն ունեն ժամանակակից մարդու համար: Նախնադարյան հասարակարգում ովքեր չեն կարողացել ապահովել կենսական տարածքի անվտանգությունը, չեն գոյատևել և պարզապես ոչնչացել են: XXI դարի քաղաքացին այնքան էլ հեռու չի գնացել իր նախնիներից`ժառանգելով նրանց սովորույթներն ու պաշտպանական մեխանիզմերը: Էլ ինչո՞վ բացատրել, որ մենք աչքի լույսի պես պահում ենք մեր գոտին. ցանկապատում ենք հողամասը, դռերը կողպում ենք երեք-չորս բանալիով, մեքենան կանգնեցնում ենք մեզ հատկացված տեղում, թատրոնում որևէ իր ենք թողնում բազկաթոռին, քարերով կամ սրբիչով նշում ենք մեր գոտին լողափին, երբ ժամանակավոր հեռանում ենք:

Նա, ով անտեսում է այս կանխերգելիչ քայլերը, պետք է պատրաստ լինի կտրուկ և տհաճ հակագործողությունների: Ռեստորանների փորձառու տերերը (ռեստորարտոր) ստեղծում են պատրանք, թե իբր յուրաքանչյուր այցելու ունի իր անձնական գոտին: Նրանք սեղանիկներն իրարից բաժանում են շիրմաներով կամ բարձր թիկնակ ունեցող աթոռներով: Ապահովության պատրանք են ստեղծում ռեստորանային որմնախորշերը, առանձին սենյակները և բուխարիները (կամին)՝ տեղադրված մուտքի մոտ, որն այցելուի ենթագիտակցության մեջ զուգորդվում է` ասոցիացվում է քարայրի մուտքի մոտ վառվող խարույկի հետ, որը փակում էր թշնամու կամ վայրի գիշատիչի մուտքը:

Դուք դժվար կգտնեք սեփական տուն, որտեղ ննջարանը տեղադրված լինի առաջին հարկում կամ բնակարան, որտեղ այն մոտ լինի շքամուտքին: Ինչու՞: Որովհետև մեր նախահայրերն ապահով լինելու համար քնել են քարայրի հեռավոր անկյունում: Նաև նկատած կլինեք, որ ռեստորանում ճաշելիս տղամարդը մեծ մասամբ նստում է դեպի դուռը: Մահճակալին պառկում է, նույնպես դեպի դուռը: Խոսում է բնազդը. պաշտպանել կնոջը ենթադրյալ թշնամուց:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
1328 reads | 22.02.2013
մարդկային հաղորդակցություն, body language, շփում, Արման Նավասարդյան, անձնական գոտի |
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com