ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան




Այսօր գործնական որոշումները հաճախ կայացվում են ոչ թե գրասենյակում կամ կոնֆերենսային սրահում, այլ ռեստորանում, ճաշի սեղանի շուրջը: Եթե զրուցակիցը «թուլացած» է և շրջապատված չէ իր սովորական արգելապատնեշներով, նրա հետ համաձայնության գալը շատ ավելի հեշտ է: Այդ կապակցությամբ տրվում է մի քանի պարզ խորհուրդներ, հաշվի առնելով, որ հրավիրող կողմը դուք եք:

1. Նստեցրեք զրուցակցին մեջքով դեպի պատը կամ շիրմայի առաջ: Այդ դիրքը թուլացնում է սթրեսը և լարվածությունը:

2. Ընտրեք այնպիսի միջավայր, ուր մթնոլորտն առավելագույնս տրամադրող է: Ոչ պայծառ լույս, ցածր երաժշտություն: Լավագույն ռեստորաններում տեղադրված է լինում բուխարի (կամին): Օգտվեք դրանից:

3. Ճաշեք կամ ընթրեք կլոր սեղանի շուրջը և նվազագույնի հասցրեք ուշադրությունը շեղող հանգամանքները: Աշխատեք, որ ձեր զրուցակիցը քիչ շփվի շրջապատի հետ և քիչ մարդ տեսնի (ընտրեք սեղան շիրմայի հետևում կամ մյուս սեղաններից հնարավորինս հեռու): Ոչ մի դեպքում չնստեք բարի կամ խոհանոցի մոտ:

4. Բանակցության (զրույցի) գործնական մասն ավարտեք մինչև հիմնական ճաշատեսակին անցնելը: Ուտելիս խոսքը դադարում է, իսկ խմիչքը թմրեցնում է ուղեղը: Ուտելուց հետո արյունը գլխից ներխուժում է ստամոքս` նպաստելու մարսողությանը: Այդ վիճակում դժվար է ռացիոնալ մտածելը: Արեք ձեր առաջարկությունը քանի դեռ զրուցակիցը բավականաչափ ուշադիր է և սթափ:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
1351 reads | 14.01.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com