ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԼՌԵԼՈՒ ՈՍԿԵ ԱՐԺԵՔԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Եթե լսելը խոսելուն հավասար դժվար է, ապա լռելը շատ ավելի դժվար է: Ե՞րբ լռել, ինչպե՞ս լռել և ինչքա՞ն լռել: Սա առանցքային հարց է, քանի որ լռելը ռազմավարական մեծ արվեստ է և ունի իր գրված ու չգրված կանոնները:

«Լավ է լռել և կասկածվել հիմար լինելու մեջ, քան թե բացել բերանն ու տեղնուտեղը ցրել այդ կասկածը»,- ասել է մեծերից մեկը: Իսկ մեկ ուրիշն ի պատիվ դիվանագետների ավելացրել է, որ նրանք գիտեն լռել տասը լեզվով:

Ինչպես խոսքը, լռությունը ևս հաղորդակցության գործոն է: Սակայն քչերն են կարողանում այն օգտագործել նպատակադրված ու գիտակցորեն:

Հաղորդակցության ընթացքում լռությունն ընկալվում է`
ա/ որպես մասնակի համաձայնության նշան,
բ/ որպես փաստարկ, որի դեմ դժվար է ունենալ որևէ առարկություն,
գ/ որպես պատասխանի ձև, որը կարող է վճռել բանավեճի ելքը,
դ/ որպես արհամարհանքի ամենակատարյալ ձև` ըստ Բեռնարդ Շոուի:


Զրույցի կամ հաղորդակցության ժամանակ լռելը խորամանկ հնարքներից մեկն է: Երբ մեկը լռում է, նա անվստահության ուժեղ զգացմունք է ներարկում դիմացինին: Եվ վերջինս մի քանի վայրկյան անց սկսում է խոսել: Կարևոր չէ, թե ինչ: Նա պարզապես չի կարող լռել: Օգտագործեք այս երևույթը, փորձեք լռության ուժը, և դուք կտեսնեք, որ զրուցակիցը կամ բանակցող կողմն անմիջապես կասի ավելորդություններ կամ առանց մտածելու կգնա իր համար ոչ ձեռնտու զիջման:

Աշխատեք միայն մինչև վերջ պահել լռությունը և ժամանակից շուտ չխախտել այն: Սա բանակցային արվեստի փորձված միջոցներից է:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
3782 reads | 18.12.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com