ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԱՆԳՈ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան

 

 

Մարդու տարածքը, որը մենք կանվանենք  անձնական գոտի, հայտնագործել է ամերիկյան  հայտնի մարդաբան Էդուարդ Հոլը, անցյալ դարի 50-ական թվականների վերջին: Նա գիտական շրջանառության մեջ է դրել նաև անձի‹‹օդային ծածկույթ››եզրույթը: Սա անձնական գոտուց ավելի փոքր է: Է. Հոլլի տեսությունը, որը կոչվում է ‹‹պրոքսիմիկա›› (անգլերեն ‹‹proximity››-‹‹մոտիկություն››) նոր լույս է սփռում ոչ վերբալ հաղորդակցության վրա: 

Հոլի պրոքսիմիկան մարդու տարածքը բաժանում է չորս գոտու: 

 

  • Ինտիմ գոտի-15-45 սանտիմետր: Այս գոտուց ներս մտնում են ծնողները, արյունակից ազգականները և ընտանեկան կենդանիները: Ինտիմ գոտին ունի 15 սանտիմետրանոց ենթագոտի, որն անցնում են  միայն ամուսիններն  ու  սիրեցյալները ինտիմ ֆիզիկական հարաբերությունների ժամանակ: 
  • Անձնական գոտի-46-122 սանտիմետր: Այս տարածությունը պահում են պաշտոնական հանդիպումների, բանակցությունների, երեկոների ժամանակ:
  • Սոցիալական գոտի-122-360 սանտիմետր: Տարածություն անծանոթ մարդկանց հետ շփվելու համար:
  • Հասարակական գոտի-360 սանտիմետր և ավելի: Կիրառվում է ելույթների, դասախոսությունների, ժողովների ժամանակ: Մոտավորապես այս հեռավորությունն էսահմանված բանախոսի ևունկնդիրների միջև:

 

Ազգությունից` ազգություն մարդկանց անձնական գոտիների  չափերը  տարբերվում են: Ամերիկայի, Կանադայի, Հյուսիսային Եվրոպայի, Սկադինավյան երկրների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի ներկայացուցիչների համար ընդունելի է, որ դրանք առնվազն կես մետրից պակաս չլինեն:  Այդ երկրների բնակիչները չեն սիրում ‹‹մոտիկ խոսողներին›› (‹‹close talker››): Իսկ իտալացիների, իսպանացիների, լատինամերիկացիների, ասիացիների և ճապոնացիների  անձնական գոտին  հասնում է մինչև 25 սանտիմետրի: Երբեմն ավելի պակաս: Խոսելիս վիետնամացին, ինչպես ասում են, ‹‹մտնում է մարդու քիթը››: Ուշադիր դիտողը միջազգային հանդիպումների ժամանակ կարող է ականատես լինել զավեշտական տեսարանների: Ասիացի և եվրոպացի դիվանագետների զրույցի ընթացքում առաջինն անընդհատ ‹‹գրոհում է››,  իսկ երկրորդը` ‹‹նահանջում››: Պարում են տանգո: Ընդ որում, առաջատարն ասիացին է: Թերևս, սա է պատճառը, որ ամերիկացիները և եվրոպացիները ասիացիներին համարում են կպչուն և անտակտ, իսկ վերջիններս առաջիններին` 

անբարտավան և սնապարծ (Նկար գ/):

Մարդու գոտու չափերը որոշակի առումով կախված են երկիրը բնակեցնողների թվից և մշակութային միջավայրից:  Ճապոնիայի նման երկրում, օրինակ, որտեղ բնակչության խտությունը խիստ բարձր է, անձնական գոտին փոքր է: Իսկ այն երկրներում, որոնց հսկայական տարածքներ բնակեցված են նոսր, այդ գոտու չափերը մեծ են, իսկ մարդիկ չեն սիրում մոտիկ շփվել: Գյուղական վայրի բնակիչը կարող է 

ընդհանրապես չմոտենալ զրուցակցին, ձեռքով բարևել և զրուցել դժվար լսելի հեռավորությունից: Սուր դիտողականություն ունեցող մարդը`տեսնելով միջազգային խորհրդաժողովի երկու մասնակիցների ձեռքսեղմումը, կարող է ասել,  թե ով` որտեղից է: Խիտ բնակեցված երկրի ներկայացուցիչը հավանաբար ընդհուպ կմոտենա դիմացինին և կսեղմի ձեռքը, իսկ ընդարձակ տարածքներ ունեցող երկրից ժամանածը` կպահի անբնական հեռավորություն: 

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
3186 reads | 31.01.2013
|
avatar

avatar
1
shaat hetaqrqir nyut er.
avatar
2
Հոդվածիւ հեղինակին մի հարց ունեմ: Ոնց կարողանամ զրուցակցի դեմքի խաղից ճշտել նրա հոգեկան վիճակը, ինչ տրամադրվածություն ունի իմ նկատմամբ, թեկուզ ոչ միայն դեմքի միմիկայից, այլ հենց կանգնած դիրքից:
avatar
3
Սիրելի Կարեն,
Եթե ծանոթ եք մարմնի լեզվի արտահայտման միջոցներին (ժեստեր, դիմախաղ, կանգնած պոզա և այլն) հեշտությամբ կարող եք կարդալ դիմացինի ոչ միայն հույզերը, այլև հասկանալ նրա տրամադրվածությունը ձեր նկատմամբ, անգամ գուշակել մոտալուտ պլանները և վարքագիծը: Ավելին հատուկ թրեյնինգային պարապմունքների պարագային կբռնեք զրուցակցի սուտը: Այս ամենի մասին դուք կտեղեկանաք, եթե ուշադիր հետևեք կայքի ‹‹Հաղորդակցության գաղտնիքները›› հոդվածաշարին:

Հարգանքով` ԱրմանՆավասարդյան

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com