‹‹ԻՄ ՏԱՐԱԾՔՆ ԻՄ ԱՄՐՈՑՆ Է››

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Մարդկային հաղորդակցության համար առանցքային կարևորություն ունի իրար հետ շփվող անձանց միջև ընկած տարածության չափը (զոնա): Առաջին հայացքից թվում է, թե ի՞նչ նշանակություն կարող են ունենալ սանտիմետրերը և մետրերը մարդկանց կոնտակտների հաջողության կամ անհաջողության գործում: Պարզվում է, որ կարող են: Բանն այն է, որ մարդու տարածքը հանդիսանում է նրա կողմից պաշտպանվող տարածությունը: Այս, կարծես թե մի փոքր անսովոր վարկածի հիմքում ընկած են երկու անանց արժեքներ` երկրի տարածքը և նրա սահմանները, որոնք այդ երկրի քաղաքացիները հարկ եղած դեպքում պաշտպանում են զենքով ու արյունով: Տվյալ պարագայում երկրի տարածքն ընկալվում է մարդու կողմից որպես իր սեփականությունը, որպես իր մարմնի շարունակությունը: Հետո, երկրի տարածքը վերածվում է մարդու ենթատարածքի` դառնում է անձնական գոտի, որն իր մեջ ընդգրկում է նրա ունեցվածքը` տունը, այգին, ավտոմեքենան, կահույքը, գրքերը: Եթե մարդը պաշտպանում է երկրի տարածքն արտաքին թշնամուց, ապա իր անձնական գոտին` նրա բովանդակությամբ հանդերձ,պետք է որ էլ ավելի անձնազոհությամբ զերծ պահի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգներից:

Պատկերացրեք հետևյալ սցենարը. օտարերկրյա բանակը ձգտում է գրավել հարևանի տարածքը, քաղաքային հրոսակախումբը` բանդան փորձումէ ազդեցությունը տարածել մեկ այլ բանդային ‹‹պատկանող››թաղամասի վրա, գողը ‹‹մտնում›› է ուրիշի տունը, մեքենայի վարորդը կանգառում է ուրիշի տեղում: Բոլոր այս դեպքերը պետության կամ անհատի տարածքի կոպիտ խախտում են, և այդ քայլին գնացողը լավ գիտե, որ կարող է խիստ ուժեղ հակահարված ստանալ: Նա քաջ գիտակցում է (եթե հոգեկան խանգարում չունի), որ կան բազային սկզբունքներ, միջազգային օրենքներ և ազգային օրենսդրական ակտեր, որոնք պարզ ցուցադրում են, թե որ տարածքը` ումն է: Անտեսել այդ ամենը` նշանակում է վնասել և’ դիմացինին, և’ իրեն:
Իսկ ի՞նչ կերպ են հասկացվում տարածքների պատկանելությունը: Դարերի ընթացքում ստեղծված են ազդանշաններ` զինանշաններ, դրոշներ, սահմանային սյուներ պետական տարածքների կարգավիճակի և սահմանների դեմարկացիայի համար: Այդ ազդանշաններից օգտվում են նաև դիվանագիտական ներկայացուցչությունները`ապահովելու համար մի երկրի տարարածքի առկայություննու անձեռնմխելիությունը մեկ այլ երկրում:

Ազդանշաններ կարող են ունենալ անհատները (կրծքանշաններ, դրոշմանիշներ, համազգեստներ, մազի կտրվածք և այլն)այս կամ այն կազմակերպությանը իրենց պատկանելությունն ու խմբակային նույնականացումը` իդենտիֆիկացիան ցուցադրելու համար, որի գլխավոր նպատակը տվյալ կառույցի և իրենց անձնական տարածքը պահպանելն է:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
2018 reads | 26.01.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com