ԱՆՁՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ ԿՈՐՑՐԱԾ ՄԱՐԴՈՒ ՎԱՐՔԱԳԻԾՆ ԱՄԲՈԽՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Ինչպիսի՞ն է մարդու վարքագծի առանձնահատկությունները, երբ նա` կորցնելով իր ինտիմ և անձնական գոտիները, հայտնվում է բազմաթիվ մարդկանց շրջապատում: Եթե նա հանդիսատես է, բոլորի նման նայում է մի կետի` բեմին: Ասես մոռանում է կողքի նստածներին, որոնց պատճառով կորցրել է իր ինտիմ գոտին, և քիչ առաջ «կռիվ էր տալիս» արմնկակալի համար: 

Այժմ նրա գոտին իր և դերասանների միջև ընկած տարածքն է, որոնց հետ նա կարծես կիսելու բան չունի: Այլ է ամբոխում հայտնված մարդու վիճակը: Նրան հասկանալու համար հարկ է հասկանալ ամբոխի հոգեբանությունը, որը փայլուն կերպով բացահայտում է 19-րդ դարի ֆրանսիացի խոշորագույն հոգեբան Գյուստավ լը Բոնը իր «Ժողովուրդների և մասսաների հոգեբանությունը» ֆունդամենտալ աշխատությունում: Այն, ի դեպ, սեղանի գիրք է եղել Ստալինի, Հիտլերի, Մուսոլինի, Չերչիլի, դը Գոլի և շատ այլ բռնապետ ու դեմոկրատ լիդերների համար: Այդ աշխատությունում լը Բոնը ամբոխը դիտում է որպես իռացիոնալ կործանարար ուժ, որը ճնշում է անձի անհատականությունը: 

Լը Բոնի կարծիքով ամբոխում մարդու գործելակերպի հիմնական շարժիչ ուժը հայելանման էֆեկտն է, երբ մարդը նմանակում է դիմացինի գործողությունները և դառնում անկառավարելի: Արդ, հոգեբանության վերջին նվաճումները գալիս են ապացուցելու, որ եթե մարդը մասսաների մեջ դառնում է անկառավարելի, իսկ գործողությունները` անվերահսկելի և անկանխատեսելի` հետևանք է ոչ միայն հայլեանման էֆեկտի: Նրա ագրեսիվ վարքագիծը պայմանավորված է նաև ինտիմ գոտու և «օդային ծածկույթի» կարստով: 

Բոլոր երկրների ոստիկանները, իմանալով այս հանգամանքը, ցույցերի և միտինգների ժամանակ աշխատում են տրոհել մարդկանց մեծ կուտակումները` նրանց ագրեսիվ գործողություններն արգելակելու նպատակով:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
1711 reads | 12.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com