ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ
18.01.2019 \ 14:00 Reads: 10301
Ասվածի փայլուն, դասական օրինակ է Վիեննայի 1814 թվականի կոնգրեսը, որտեղ որոշվում էր պարտված Ֆրանսիայի և հետնապոլեոնական եվրոպական երկրների ժողովուրդների ու տարածքների ճակատագիրը: Թվում էր, թե Ֆրանսիան կորցնելու է ամեն ինչ: Հավանաբար այդպես էլ կլիներ, եթե նրան Վիեննայում չներկայացներ բոլոր ժամանակների մեծագույն դիվանագետներից մեկը` Շարլ Մորիս Թալեյրանը, որը անհավասար դիվանագիտական մենամարտում եվրոպական թագավորների հետ, դուրս եկավ հաղթանակած:
ԻՆՉ ԷԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ՄԱԿՐՈՆԻ ԺԵՍՏԵՐԸ. ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԸ
16.07.2018 \ 21:04 Reads: 1752
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բրյուսելյան հանդիպման ժամանակ նրանց ժեստերը բավական ընդգծված ու արտահայտիչ էին: Հրապարակված տեսանյութում ձեռքսեղմումից առաջ Մակրոնը թեթև խփում է Փաշինյանի բազկին: Նույնկերպ պատասխանում է Հայաստանի վարչապետը: Հետո՝ լայն ժպիտներ: Իսկ արդեն հրաժեշտից առաջ ձեռքսեղմումի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մյուս ձեռքը դնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինանի ուսին: Փաշինյանը արձագանքում է նույն ժեստով:
ՌԴ ԵՎ ԱՄՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ՝ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
10.11.2017 \ 19:54 Reads: 2726
ՌԴ և ԱՄՆ բարձրագույն իշխանությունները պաշտոնական հանդիպումների ժամանակ հաճախ միմյանց վրա փորձում են ազդել հոգեբանորեն՝ ժեստերի լեզվի միջոցով ուղերձներ փոխանցելով: Վերջերս տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, օրինակ, բաց ափով փորձել է հասկացնել, որ ինքը թաքցնելու բան չունի, մինչդեռ ՌԴ նախագահ Պուտինը, որպես ուժի և իշխանության խորհրդանիշ, փակ ափով է պատասխանել նրան:
ԱԼԲԵՐ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
05.07.2017 \ 11:05 Reads: 10247
Խոսքի և ժեստերի անհամատեղելիությունը և իրարամերժությունը ցայտուն կերպով ի հայտ եկան քաղաքական կյանքում: Պարզ դարձավ, որ ամբիոնից,  լրագրի էջերից կամ ռադիոյով փայլուն, խելացի ու բովանդակալից  կերպով հանդես գալը, հաջողության կեսն է: Եթե անտիկ աշխարհի հռետորական արվեստի մեծագույն վարպետներ Սոկրատեսը, Պլատոնը, Արիստոտելը, Ցիցերոնը, ինչ որ հրաշքով հայտնվեին հեռուստատեսի էկրանին արդյո՞ք  կթողնեին նույն էֆեկտը:
VI. ՆԱԽՕՐՈՔ ԻՄԱՑԻՐ` ՈՎ Է ԴԻՄԱՑԻՆԴ
15.07.2014 \ 10:27 Reads: 4346
Պրոֆեսիոնալ դիվանագետներն ու հետախույզներն ունեն մի կարևոր նշանաբան` իմանալ դիմացինի մասին ավելին, քան նա գիտե քո մասին, այսինքն` ունենալ նրա մասին հավաստի ինֆորմացիա: Այդ նպատակով դեսպանություններն ստեղծում են հատուկ քարտարան, որտեղ զետեղված են դեսպանընկալ երկրի պետական-քաղաքական, հասարակական, կուսակցական, դիվանագիտական, մշակութային գործիչների, խոշոր արդյունաբերողների և բիզնեսմենների մասին տեղեկանքներ` ‹‹քաղաքական-հոգեբանական դիմանկար››:
V. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ` ԶՐՈՒՅՑԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
03.07.2014 \ 15:29 Reads: 3610
Մի առիթով Նապոլեոն Բոնապարտը հարցնում է իր արտաքին գործերի նախարար Շառլ Մորիս Թալեյրանին. ‹‹Դուք համարվում եք զրույցի և բանակցության վարպետ Եվրոպայում: Ո՞րն է ձեր անփոփոխ հաջողության գաղտնիքը››: Նախարարը պատասխանում է. ‹‹Դուք մարտից առաջ մանրակրկիտ պատրաստվում եք դրան: Ուսումնասիրում եք տեղանքը, ուժերի դասավորվածությունը, ծանոթանում եք հետախուզության տվյալներին և այլն, այդպես չէ՞: Այսինքն` դուք նախապատրաստվում եք: Ես էլ յուրաքանչյուր հանդիպումից առաջ նախապատրաստվում եմ: Դանում է իմ հաջողության գաղտնիքը››:
IV. ՍՈԿՐԱՏԵՍԸ` ԶՐՈՒՅՑԻ ՆԱԽԱՀԱՅՐ
26.06.2014 \ 22:06 Reads: 5401
Այն, որ Սոկրատեսը դիալեկտիկական փիլիսոփայության հիմնադիրն է հայտնի է բոլորիս: Այդ նա էր, որ անցում կատարեց բնափիլիսոփայությունից բարոյական փիլիսոփայություն, իր` սոկրատեսյան ոճը հակադրեց սոփեստների ճոռոմ, կեղծ, հաճախ` կյանքից կտրված ոճին, ինդուկցիան հմտորեն զուգագցեց դեդուկցիայի հետ:
III. ՀՈՄԵՐՈՍԻ ՈԴԻՍԵՎՍԸ` ԽՈՍՔԻ ՎԱՐՊԵՏ
17.06.2014 \ 11:40 Reads: 3721
Ոդիսևսը նախ օգտվում է խոսքի ‹‹ինքնանվաստացման››, ‹‹ինքնափոքրացման›› մեթոդից, հետո ներկաների աչքի առաջ տեղի է ունենում զարմանալի փոփոխություն: Ոդիսևսը կարծես կերպարանափոխվում է. մեջքը շտկվում է, դեմքը` պայծառանում, ձայնը հնչում է ինչպես երկնային որոտ, խոսքերը փայլում են որպես կայծակ:
ԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԱԾ ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ
23.05.2014 \ 00:31 Reads: 2940
Զրույցի հայրենիքը Հին Հունաստանն է` Հելլադան: Այստեղ սիրել, գնահատել ու փայփայել են խոսքը` ընդհանրապես, և զրույցը` մասնավորապես: Աթենքը կարծես լսարան էր բաց երկնքի տակ, որտեղ մարդիկ սիրով են լսել հռետորներին, որոնք իրենց հերթին սիրով են հանդես եկել չպակասող տոնակատարություններում, բազմաթիվ զանգվածային միջոցառումներում, կենտրոնական հրապարակում` ագորայում, և Ekklisia-ում` Ժողովրդական ժողովում:
ԶՐՈՒՅՑԸ` ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԹԱԳԱԿԻՐ
15.05.2014 \ 13:45 Reads: 5197
Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերին, երբ Մոսկվայի վրա մահացու վտանգ էր կախված, խորհրդային լեգենդար հետախույզ Ռիխարդ Զորգեն Տոկիոյից հաղորդեց, որ Գերմանիայի դաշնակից Ճապոնիան չի հարձակվելու ԽՍՀՄ-ի վրա, որը հնարավորություն ընձեռեց խորհրդային կողմին «թարմ» դիվիզիաներ Սիբիրից տեղափոխել Արևմուտք և կասեցնել գերմանական հարձակումը Մոսկվայի վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
03.05.2014 \ 01:18 Reads: 3473
Հայաստանը կոչված է լինելու կապող օղակ Արևմուտքի և Արևելքի միջև: Այդ` ի վերուստ տրված առաքելությունը կարևորվում է այն բուռն քաղաքական բանավեճերի շրջանակներում, որոնք տեղի են ունենում հանրապետությունում` կապված Մաքսային միության և Ասոցացաման համաձայնագրի հետ: Իմ խորին համոզմամբ, հայկական դիվանագիտությունը պետք է ամեն ինչ անի այդ երկու կառույցներն այստեղ համատեղելու համար:
ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ ԽԱՅՏԱՌԱԿ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ
01.04.2014 \ 19:20 Reads: 6076
Իշխանությունը զավթելուց հետո բոլշևիկներն` օրինակ, ուշադրություն չէին դարձնում դիվանագիտությանը: Արտաքին գործերի նախարարության լրիվ կազմաքանդված էր, ցարական դիվանագետները չէին ցանկանում ծառայել նոր իշխանություններին: Լենինը և Տրոցկին հայտարարեցին, որ շուտով ողջ աշխարհում հաղթելու է սոցիալիստական հեղափոխությունը, և աշխատավորները կհասկանան իրար առանց բանակցությունների և միջնորդների:
ՈՒԺԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒՄԸ
17.03.2014 \ 13:18 Reads: 3859
Հռոմեական կայսրությունը փոխ առնելով հելլենական մշակույթի ավանդությունները, սկզբնական շրջանում բանակցելիս օգտագործում էր հունական դեմոկրատական դպրոցի փորձը: Կայսրության ընդարձակման և ծավալապաշտական քաղաքականության վերելքի պայմաններում Հռոմը մի կողմ նետեց դիմացինի հետ հավասարության հիմունքների վրա բանակցելու պրակտիկան:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՏԻԿ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԻՑ
04.03.2014 \ 13:17 Reads: 3826
‹‹Մենք դիվանագիտություն չունենք, դիվանագետ ազգ չենք››,- նման արտահայտություններ հաճախ կարելի է լսել մեր հայրենակիցներից, անգամ քաղաքականությամբ զբաղվողներից: Սա թյուր կարծիք է: Այն հետևանք է մեր պատմության անտեղյակությանը, էլ չեմ ասում դիվանագիտության պատմությանը, որը վատ է ուսումնասիրված կամ բոլորովին ուսումնասիրված չէ: Մինչդեռ դրա իմացությունը կարևոր նշանակություն կարող էր ունենալ հանարպետության արտաքին քաղաքականության խնդիրների հաջող լուծման համար:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ ՇԱՐՔԻՑ` ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
14.02.2014 \ 16:02 Reads: 5070
Հաղորդակցության ձևերը շատ են` ժողովրդական շարժումներ, գաղթեր, հեղափոխություններ, պատերազմներ, բանակցություններ, հեռախոսային խոսակցություններ, զրույցներ և այլն: Յուրաքանչյուր հաղորդակցություն իր նպատակն ունի, իր ձևն ու բովանդակությունը: Հաղորդակցության ամենատարածված ձևերից մեկը բանակցություն է: 
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԿԱՆԳՆԵԼԸ՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
27.01.2014 \ 21:50 Reads: 3143

Մի շարք առաջատար կազմակերպություններում  ‹‹ոտքի վրա›› խորհրդակցությունները դարձել են կորպորատիվ քաղաքականության բաղադրիչ: Այն կարծիքը կա, որ աշխատանքի այս ձևը բարձրացնում է աշխատակիցների դինամիզմը և մակարդակը:

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ
14.01.2014 \ 00:52 Reads: 2798
Այսօր գործնական որոշումները հաճախ կայացվում են ոչ թե գրասենյակում կամ կոնֆերենսային սրահում, այլ ռեստորանում, ճաշի սեղանի շուրջը: Եթե զրուցակիցը «թուլացած» է և շրջապատված չէ իր սովորական արգելապատնեշներով, նրա հետ համաձայնության գալը շատ ավելի հեշտ է: Այդ կապակցությամբ տրվում է մի քանի պարզ խորհուրդներ, հաշվի առնելով, որ հրավիրող կողմը դուք եք:
ՊԱՈՒԶԱ, ՈՐԸ ԶՐՆԳՈՒՄ Է
31.12.2013 \ 03:33 Reads: 5799
Պատահական չէ, որ փորձառու դիվանագետները նախընտրում են «աշխատել» սինխրոն թարգմանչի օգնությամբ` հատկապես կարևոր բանակցությունների և զրույցների ժամանակ: Լավ տիրապետելով անգլերենին` Անդրեյ Գրոմիկոն, օրինակ, առանց թարգմանչի երբեք պաշտոնական հանդիպման չէր գնում:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԼՌԵԼՈՒ ՈՍԿԵ ԱՐԺԵՔԸ
18.12.2013 \ 02:31 Reads: 5469
Եթե լսելը խոսելուն հավասար դժվար է, ապա լռելը շատ ավելի դժվար է: Ե՞րբ լռել, ինչպե՞ս լռել և ինչքա՞ն լռել: Սա առանցքային հարց է, քանի որ լռելը ռազմավարական մեծ արվեստ է և ունի իր գրված ու չգրված կանոնները:
ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻԻ ԼՍԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎԸ
04.12.2013 \ 18:49 Reads: 4082
Դրանից պաշտպանվելու և մեզ անհրաժեշտ ինֆորմացիան ընկալելու համար կարող ենք դիմել «ինքնաանջատման» մեթոդին, որի համար հանճարեղ Լեոնարդո դա Վինչին առաջարկում է մի քանի վարժություն:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԴԻՄԱՑԻՆԻՆ ԼՍԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
27.11.2013 \ 00:27 Reads: 4672
Նա մի ընդունելության ժամանակ յուրաքանչյուր հյուրի ձեռքը սեղմելիս ասում է. «Շատ ուրախ եմ ձեզ տեսնելուս համար: Գիտե՞ք, այս առավոտ ես սպանեցի տատիկիս»: Հյուրերը լուռ ժպտում են և գլխով անում: Միայն մի կին ասում է. «Ես համոզված եմ, պրն նախագահ, որ ձեր տատիկը արժանի էր դրան»:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ. ԼՍԵԼԸ` ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ԲԱՆԱԼԻ
18.11.2013 \ 12:16 Reads: 2995
Լսելը կարող է նպաստել հաղորդակցությանը: Երբ զրուցակիցը կամ զրուցակիցները ծիծաղում են մեր սրախոսության կամ կատակի վրա, մենք ձգտում ենք ավելին ասել, ոգևորվում ենք` ստանալով մեծ հաճույք:
ԼՍԵԼ, ԼՌԵԼ, ՊԱՈՒԶԱ. ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԼՍԵԼ, ՄԵԿ ԱՆԳԱՄ ԽՈՍԵԼ
13.11.2013 \ 14:27 Reads: 2831
Հաղորդակցության հաջողությունը կախված է ոչ միայն խոսելու ունակությունից, այլ նաև լսելու ու լռելու հմտությունից:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԵՐԲ ԱԶԳԵՐՆ ԵՆ ԽԱՌՆՎՈՒՄ ԻՐԱՐ
05.11.2013 \ 00:49 Reads: 2817
Նմանակման երևույթը հատուկ նշանակություն է ստանում, երբ տեղի է ունենում ոչ թե երկու անձանց կամ ընտանեկան նեղ շրջանակներում, այլ քաղաքի, երկրի և տարածաշրջանի մասշտաբներով:
ՄԵԿ ՇՈՒՆՉ, ՄԵԿ ՄԱՐՄԻՆ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ ՆՄԱՆՎՈՒՄ ԻՐԱՐ
28.10.2013 \ 01:46 Reads: 3847
Ամուսինների արտաքնապես նմանությունը հաճախ տարածվում է նրանց մտածելակերպի, հայացքների, սկզբունքների և աշխարհայացքի վրա: Նրանք կարող են մտածել, ապրել և գործել նույնկերպ, լրացնել մեկմեկու:
1 2 3 »
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com