ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԱՄԵՐԻԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԹԵԼԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՉՈՒՂԱՐԿԻ ՍԻՐԻԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԼՂՀ) ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԿԱ ԱՆԿԱՍԵԼԻ ՀԻՄՔԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՆՑ ՀԱՅ ԶԻՆՈՒԺԻ ԴՐՈՇԱԿԸ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԿՈՆՏԱԿՏ ԿԱ․ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԱԱ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՅՐՑԱՄԱՔ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ

10 ՊՈԶԱՅԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Շարունակում ենք մեկնաբանել ոչ վերբալ հաղորդակցության տարբեր ձևերը: Այժմ կանդրադառնանք մարդու մարմնի դիրքին կամ կեցվածքին տարածության մեջ, անվանելով այն մեկ բառով` պոզա: Փորձված աչքի համար պոզան կարող է անձի զգացմունքների, հույզերի և սոցիալական ստատուսի արտահայտիչը լինել:

Վաղնջական ժամանակներից պոզան մարդկային հարաբերություններում հաճախ հանդիսացել է ստորադասության և գերակայության ցուցադրում: Ստրուկը ընկել է պատրիկի ոտքերը, վասալը ծնկի է իջել սյուզերենի առաջ, ծառան խոնարհվել է տիրոջը:

Նման պոզան խորհրդանշում է մի կողմի ենթարկվածությունը, հնազանդությունը և հպատակությունը մյուս կողմին, որը լիովին տիրապետում է իրադրությանը, անկախ է, իշխում է դիմացի վրա` ամբողջովին ենթարկելով իրեն:

Այս երկու բևեռների` ստորադասության և գերակայության միջև ընկած է պոզաների լայն սպեկտր` շերտ, որը համապատասխանում է տվյալ պահին
մարդկային հարաբերությունների բնույթին: Ավելացնեմ, որ դա տեղի է ունենում ենթագիտակցական մակարդակով: Ապացուցված է, որ կենսաբանական յուրաքանչյուր տեսակ, մարդկային հասարակության յուրաքանչյուր անդամ, ով օժտված է իշխանությամբ և դրության տեր է, ձգտում է ընդգծել իր ֆիզիկական առավելությունը, ուժը և անվախությունը շրջապատի նկատմամբ («Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր):

«Մեր մշակույթում մարդու բարձր ստատուսը արտահայտվում է աննշան ազդանշանների միջոցով: Հաղորդակցության ընթացքում մեկի համար գոյություն ունի ազատ և անբռնազբոս պոզա: Իսկ հիերխիական ցածր սանդղակի վրա կանգնածի համար, ընդհակառակը` ծայր աստիճան կաշկանդված պոզա: Դասական օրինակ` զինվորը լարի պես «զգաստ կանգնած է հրամանատարի առաջ: Նրա մարմինը խիստ ձգված և սիմետրիկ է: Սա ստորաքարշության նշան է»,- գրում է մեզ արդեն ծանոթ, մարմնի լեզվի տեսության «կնքահայր» Ալբեր Մեհրաբյանը:

Ստորադասությունը և գերակայությունը պայմանավորում են պոզայի ասիմետրիան, աններդաշնակությունը: Դուք նկատած կլինեք, որ խմբի լիդերը ցույց տալու համար իր գերակայությունը մյուսների նկատմամբ ընդունում է պոզա, որը ներդաշնակ չէ և տարբերվում է խմբի անդամների պոզայից: Սակայն խմբի անդամները վերջիվերջո, ակամա ընդունում են նույն պոզան: Իսկ եթե ընտանեկան զույգի պոզան որոշում է կինը, ուրեմն նա է հանդիսանում ընտանիքի գլուխը և նա էլ ընդունում է հիմնական որոշումները:

Հասարակության մեջ համեստ տեղ գրավող անձնավորության և՛ պոզան, և՛ շարժումները իրարից չեն տարբերվում: Ժեստերը զգուշավոր են, մարմինը կքված է, գլուխը` թեքված` ասես մեղավորի լինի: Նա ամփոփված է ինքն իր մեջ, և որքան ցածր է նրա ստատուսը, այնքան նա ավելի սեղմված է, պրկված, բարդույթավորված: Կարծես ի լուր աշխարհի ցուցադրում է, որ փոքր և թույլ է ուրիշներից: Նա «փոքրացնում է» իր չափերը, վերջավորությունները մոտեցնում է մարմնին: Սահմանափակում է շարժումները, չի «ընդարձակվում»: Ընդունում է այսպես կոչված «փակ» պոզա, որպեսզի դառնա քիչ նկատելի և խույս տա հարձակումից: Կախում է գլուխը կամ հայացքը չի հեռացնում դիմացինից ցույց տալու համար, որ իրենից վտանգ չի ներկայացնում: Վախեցած մարդը կարող է ընդունել «ներարգանդային» պոզա` պաշտպանություն փնտրելով «մոր մեջ»: Սա խիստ բնորոշ դիրք է մահվան վտանգի դեմ հանդիման:
Հիմա անդրադառնանք սոցիալական բարձր ստատուս ունեցողի պոզային: Այդ անձնավորության կեցվածքն ուղիղ է, ձիգ, գլուխը` վեր, հայացքը` հպարտ, ուղղված հեռուները: Բարձրաստիճան անձը էությամբ բռնապետ է, «փոքր Բոնապարտ», որի վերաբերմունքը շրջապատի և մարդկանց նկատմամբ կարող է լինել տարբեր և փոփոխական: Նա մեկ անտարբեր է, գոռոզամիտ, արհամարհական, մեկ էլ` չափից դուրս ինքնավստահ, ագրեսիվ, հանդունգն ու սպառնալից, ինչպես ապակեղենի խանութում հայտնված փիղը:

Մենք չէինք ցանկանա, որ դուք նմանակեիք այս տիպի մարդկանց և խորհուրդ կտայինք կյանքի բոլոր իրադրություններում որդեգրել համեստ, սակայն ինքնավստահ կեցվածք: Դա շատ ավելի շահեկան է, քան «մեղավորի» կամ իրեն «արդարացնողի» պոզան:
Եղեք ինքնավստահ, եթե նույնիսկ մի պահ մտնում եք բարեկամի հյուրասենյակ կամ պաշտոնյայի ընդունարան: Չմոռանաք ուղղել ուսերը և գլուխը բարձր պահել. նման պոզան նախ
ընձեռում է խոր շնչելու հնարավորություն և մեղմում անհանգստությունը: Եթե ուզում ես, որ քեզ հարգեն, նախ ինքդ պետք է հարգես քեզ:

Տարբեր իրադրություններում պոզայի ուսումնասիրությամբ և մեկնաբանությամբ զբաղվում են շատ երկների ոչ վերբալ հաղորդակցության փորձագետներ: Այսպես, անգլիացի երեք առաջատար հոգեբաններ` Ռոզ Թեյլորը, Սանդրա Սքոտը և Ռոյ Լեյթոնը կազմել են մարդկանց տարբեր պոզաներ արտահայտող հետաքրքրաշարժ պատկերներ, որոնք բավական դիպուկ արտահայտում են նրանց հույզերն ու տրամադրությունները:

Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

1. Մտորում կամ խորը մտազբաղություն: Տարված է թաքուն մտքերով, քիթը տնկել է, որպեսզի խուսափի տեսողական կոնտակտից:
2. Զբաղեցնում է մեծ տարածություն, կնշանակի առկա է էմոցիաների ուժեղ դրսևորում: Բացառված չէ. որ նա հրճվանք է ապրում կամ ծոծրակին ատրճանակ են ուղղել: Ճիշտ բնորոշել կեցվածքը` ելնելով միայն ոչ վերբալ հաղորդակցության տվյալներից` դյուրին չէ:
3. Թուլացած կամ անփույթ կեցվածք: Ձեռքերը` կանթած, չափից ավելի ազատ, հանդուգն:
4. Թաքուն մոտենում է որևէ մեկին կամ էլ բռնվել է հանցագործության վայրում: Գլուխը շուռ է տվել, մեջքը` կքել, ծնկները` ծալել:
5.Բաց ժեստ: Արտահատում է ուրախություն կամ ինչ-որ բան կիսելու պատրաստակամություն:
6. Հուսահատություն, դեպրեսիա: «Սաղմի դիրք», երեսը ծածկել է ձեռքերով:
7.Զայրույթ կամ ուժեղ զգացում: Անհրաժեշտ է լրացուցիչ ինֆորմացիա, ինչպես երկրորդ պատկերի դեպքում է:
8. Խորամանկ, պչրասեր, կանացի պոզա:
9. Չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ, դասական գաղիական` ֆրանսիական ժեստ, երբ թոթվում են ուսերը` ասելով «թքած ունենամ», («Je men fout» ֆրանս., XVIII դարում հասարակական քաղաքական հոսանք Ֆրանսիայում, որի մասնակիցները հիմք ընդունելով խոր նիհիլիզմը և սկեպտիցիզմը, ստեղծեցին «Ֆուտիստների» դպրոց: XX դարի հիպիները նրանց արժանի ժառանգորդներն են):
10. Տհաճություն: Քիթը մի կողմ է դարձրել, ձեռքերը պահում է հեռավորության վրա:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
2058 reads | 23.03.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com