ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻԻ ԼՍԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Մենք շրջապատված (ես կասեի պաշարված) ենք անկանոն և անիմաստ աղմուկով` կակաֆոնիայով: Ավտոմեքենաների աղմուկ, ինքնաթիռի հռնդույն, հեռուստատեսության և ռադիոյի չդադարող հաղորդումներ, երեխաների գոռգոռոց. այսպես կոչվող «ֆոնային» ձայն: Դրանից պաշտպանվելու և մեզ անհրաժեշտ ինֆորմացիան ընկալելու համար կարող ենք դիմել «ինքնաանջատման» մեթոդին, որի համար հանճարեղ Լեոնարդո դա Վինչին առաջարկում է մի քանի վարժություն:









Վարժություն N 1. «Շերտային լսում»
Մի քանի անգամ խորը շնչեք և ունկնդրեք ձեզ հասնող աղմուկը: Սկզբում դուք կլսեք անկանոն և կպչուն հնչյուններ: Երբ այդ «շերտը» ձեզ համար հստականա, ուշադրություն դարձրեք հաջորդ «շերտի» հնչյուններին, որոնք թաքնված են առաջին «շերտի» տակ: Դրանք բոլորովին այլ ձայներ են` ձեր շնչառությունը, զեփյուռը, տերևների խշշոցը, ջրի ձայնը և այլն: Եվ այսպես, շերտ առ շերտ խորացրեք հնչյունները տարբերելու ձեր ունակությունը: Հետո շերտերի արանքում եղած տարածությունը, լցրեք այն հնչյուններով ու բառերով, որոնք ձեզ համար հաճելի են, ընդունելի, և դուք ուզում եք լսել ու պատրաստ եք ընկալելու դրանք:

Այս վարժությունը հատկապես հաջողվում է, երբ մտաբերում ենք Տերյանի «Աշնան մեղեդին»:
«Աշուն է, անձրև…Ստվերներն անձև
Դողում են դանդաղ…Պաղ, միապաղաղ,
Անձրև~ ու անձրև~…»:


Վարժություն N2. «Լռության ունկնդրում»
Աշխատեք լսել պաուզաները, որոնք առաջանում են բարեկամների հետ զրույցելիս: Եթե դուք զգում եք պաուզան, այն լցրեք ձեր նկարագրությամբ` թե ինչպես եք լսում լռությունը, ինչպես եք այն զգում և ինչ եք ուզում լսել կամ պատկերացնել:

Վարժություն N3. «Երաժշտության ընկալում»
Առանձնացրեք ձեր սիրած տասը դասական կոմպոզիտորների մեկական լավագույն ստեղծագործությունները: Ուշադիր լսեք: Հետո ընտրեք մեկը և հետևեք պաուզաներին:

Լեոնարդոն և նրա ժամանակակիցներն աշխարհն ընկալում էին չորս տարրերի միջով` Օդ, Ջուր, Հող, Կրակ: Պաուզաները, ըստ մեծ մտածողի, պետք է լցվեն այդ տարրերից որևէ մեկով: Դուք էլ փորձեք նույնը:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
4140 reads | 04.12.2013
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com