ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ. ԼՍԵԼԸ` ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ԲԱՆԱԼԻ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան



 
 
Աշխարհի բոլոր երկրների համալսարաններում դասավանդում են մի շարք առարկաներ` խոսելու, հռետորական արվեստի, մտքերը գեղեցիկ և ճիշտ արտահայտելու վերաբերյալ: Բայց լսելու, ընդ որում` ակտիվ լսելու, զրուցակցի հետ չընդհատվող և հետադարձ կապ հաստատելու դասընթացներ գոյություն չունեն: 

Ճապոնացի անվանի հոգեբան Լի Յակոկկան նշել է. «Ես կցանկանայի գտնել այնպիսի ինստիտուտ, որտեղ մարդկանց լսել սովորեցնեին»:

Իրոք, շատ դասագրքեր կան խոսելու մասին, սակայն չկա դասագիրք լսելու մասին:

Դուք հավանաբար նկատել եք, թե որքան դժվար է գտնել մարդու, որը ուզենար լսել ձեզ: Մի կարծեք, որ նա արհամարհում է ձեզ կամ դուք նրան դուր չեք գալիս: Ոչ: Պարզապես, մեզ այնքան ինֆորմացիա են պարտադրում, այնքան աղմուկ է հասնում մեր ականջին, որ ընկալել ամենը մենք ի վիճակի չենք և դրանց մեծ մասին ուշադրություն չենք դարձնում:

Քեմբրիջի համալսարանի պրոֆեսորները մշակել են «զտման մոդելի» տեսություն, ըստ որի` մարդը տիրապետում է ընտրողական զտիչի, որը նվազեցնում է ընդունվող սենսորային ինֆորմացիայի ծավալը: Ուղեղին հասնում է դրա այն մասը, որը կարևոր է լսողի համար:

Այս տեսությունն ապացուցում է, որ իրոք գոյություն ունի լսելու լուրջ դեֆիցիտ (ADD--Attention of Deficit Disorder): Լսելու դեֆիցիտի հետ բախվում են և՛ չափահասները, և՛ երեխաները, որոնց անուշադրությունը դպրոցում ուսուցիչները հաճախ որակում են որպես ընդունակության բնածին բացակայություն կամ ֆիզիկական արատ, որը բուժման կարիք ունի: Մինչդեռ ADD-ին ընդամենը դարի չարիքն է:

Լսելը հաղորդակցության պարտադիր պայման է: Լսել` նշանակում է իրար փոխանցել երկու կամ ավելի զրուցակիցների մտքերն ու զգացմունքները:

Լսելը կարող է նպաստել հաղորդակցությանը: Երբ զրուցակիցը կամ զրուցակիցները ծիծաղում են մեր սրախոսության կամ կատակի վրա, մենք ձգտում ենք ավելին ասել, ոգևորվում ենք` ստանալով մեծ հաճույք:

Եվ ընդհակառակը, երբ ոչ ոք չի ծիծաղում կամ ուշադրություն չի դարձնում մեր պատմած անեկդոտին, շիկնում ենք, սենյակում օդը կարծես պակասում է, և մենք ապրում ենք խորը ֆրուստրացիա (հուսախաբություն):

Մենք հաճույքով ենք շփվում այն մարդու հետ, որը մեզ կարևորում է: Այդ իսկ պատճառով եթե հանդիպումը պարտադիր չէ, այլ ընտրովի է, մենք գնում ենք այն մարդու մոտ, որը, թող որ բարձր կարգավիճակ կամ հիերարխիական աստիճան չունենա, սակայն ուշադիր լսել գիտե, բարի է, խրատ չի կարդա մեր գլխին, կյանք չի սովորեցնի:

Ուրեմն, եթե մարդը գիտե լսել, գիտե նաև հարգել դիմացինին:

Լսելու ունակությունը ֆունդամենտալ հատկանիշ է, մարդուն շնորհված ամենամեծ պարգևներից մեկն է:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
1426 reads | 18.11.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com