ԼՍԵԼ, ԼՌԵԼ, ՊԱՈՒԶԱ. ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԼՍԵԼ, ՄԵԿ ԱՆԳԱՄ ԽՈՍԵԼ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան


 
 
 
Հաղորդակցության հաջողությունը կախված է ոչ միայն խոսելու ունակությունից, այլ նաև լսելու ու լռելու հմտությունից:

«Խելացի խոսելը դժվար է, խելացի լսելն ու լռելը` ավելի դժվար»,- ասել է Սոկրատեսը:

Իսկ Պլուտարքոսը, ելնելով հանգամանքից, որ մենք ունենք մեկ բերան և երկու ականջ, խորհուրդ է տալիս երկու անգամ լսել ու մեկ անգամ խոսել: Նա ունի փայլուն գրվածք, որը կոչվում է «Տրակտատ շատախոսության մասին»:

«Ատամները պահակախումբ են լեզվի առաջ»,- հայտարարում է նա ու համոզիչ կերպով նկարագրում, թե որքան օգտակար են լսելն ու լռելը, և որքան վնասաբեր շատախոսությունն ու շաղակրատանքը:

Շատախոսը, ըստ փիլիսոփայի, կամավոր և անշահախնդիր լրտես է, որը ձրիաբար գաղտնիքներ է շաղ տալիս և դեռ շնորհակալ է, որ իրեն լսում են:

…Հռոմեացիները պաշարել են Աթենքը, սակայն ոչ մի կերպ չեն կարողանում այն գրավել: 
 
Վարսավիրանոցներից մեկում մի ծերունի, ցույց տալու համար իր տեղեկացված լինելը, մանրամասն նկարագրում է, թե այսինչ պահակակետն ամենաթույլն է պաշտպանված:

Առավոտյան Սուլլայի զորքերը գրավում են քաղաքը հենց այդ պահակակետից և սրի քաշում ամբողջ բնակչությանը:

Շատախոսը և բացբերանը վնասել են հասարակությանն ու պետությանը բոլոր ժամանակներում: 
 
Հայրենական պատերազմի տարիներին մեծ տարածում ուներ հետևյալ պատկերը ներկայացնող պլակատը. գիշեր է, այգու նստարանին զրուցում են երկուսը, իսկ երրորդը, որի միայն կիսադեմն է երևում խավարում, ունկնդրում է նրանց:

Գրառումը զգուշացնում է. «Не болтай!»Շատախոսը միշտ էլ գյուտ է լրտեսի համար:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
1407 reads | 13.11.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com