ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԵՐԲ ԱԶԳԵՐՆ ԵՆ ԽԱՌՆՎՈՒՄ ԻՐԱՐ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան


 
 
 
Նմանակման երևույթը հատուկ նշանակություն է ստանում, երբ տեղի է ունենում ոչ թե երկու անձանց կամ ընտանեկան նեղ շրջանակներում, այլ քաղաքի, երկրի և տարածաշրջանի մասշտաբներով:

Այս դեպքում նմանակումը, ըստ իս, դադարում է ֆիզիոլոգիական երևույթ լինելուց և վերածվում է կենցաղային ու սոցիալ-հասարակական կատեգորիայի:
Գործընթացն ընդգրկում է լայն զանգվածներ, տարածաշրջանը բնակեցնող տարբեր ազգեր, ընդ որում, նմանակման գործընթացում գերակշռում են երկրի հիմնական բնակչության և՛ վերբալ, և՛ ոչ վերբալ առանձնահատկությունները:

Այսպես` արաբական երկրներում ծնված կամ երկար տարիներ այնտեղ ապրող հայերը խիստ նմանվում են արաբներին և՛ արտաքինով, և՛ հատկանիշներով: Ֆրանսահայը նմանվում է ֆրանսիացուն, ամերիկահայը` ամերիկացուն և այլն:

Ձևավորվում են տեղացիներին հատուկ մտածելակերպ, աշխարհայացք, աշխարհընկալում:

Եվ որքան էլ մենք խոսենք սփյուռքահայի հայրենասիրության, ազգային ոգու, զգացմունքների և այլ ազնիվ հատկանիշների մասին, հարկ է հաշվի առնել այս անժխտելի իրողությունը այլ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ զարգացնելու, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդելու գործընթացներում:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
2869 reads | 05.11.2013
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com