ՆՄԱՆԱԿՈՒՄԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան


 
 
 
Հայելու արտացոլումն ու նմանակումը,բացի անձի հոգեբանական կատեգորիա լինելուց, հասարակական-քաղաքական երևույթ է, որին տիրապետում և իրենց նպատակների համար ակտիվորեն օգտագործում են պոլիտտեխնոլոգները:

Երբ նախագահության թեկնածուն հաճախ է երևում հեռուստատեսության էկրաններին, նա դառնում է հարազատ ընտրողի համար, և վերջինս ոչ միայն վարժվում ու սիրում է նրան, այլև պրոեկտում և ձևաչափում է իր անձի վրա, մի խոսքով` նմանեցում է իրեն և ձայնը տալիս է նրա օգտին` ասես քվեարկում է իր համար:

Մարդկանց 90-95% -ը հաճույքով լսում և ենթարկվում է նրանց, ովքեր նման են իրենց, կամ իրենք են նմանվում նրանց:

Ազգի առաջնորդներին, կուսակցական լիդերներին, խմբի ղեկավարին կամ վերադասին նմանվելու ցանկությունը ուղեկցում է մարդուն նրա ողջ գիտակցական կյանքի ընթացքում: Իսկ եթե առաջնորդը խարիզմատիկ է, նմանակումը կարող է դառնալ ժողովրդական զանգվածների պաշտամունքի առարկա և վերածվել անհատի պաշտամունքի: 

Խորհրդային Միության տարիներին շատերը, անտեղյալ լինելով Ստալինի գործած չարիքներին և դաժանությանը, նրա նման հագնում էին երկարաճիտ կոշիկներ, գալիֆե տաբատ և կիտել, փորձում էին խոսել վրացական առոգանությամբ:

Պետությունների ղեկավարներին նմանակումը հետաքրքիր երևույթ է: Առանձնահատկությունն այստեղ այն է, որ փոքր պետությունների ղեկավարներն են նմանակում ավելի մեծ և ուժեղ տերությունների առաջնորդներին, դա, իհարկե, ունի քաղաքական նպատակներ:


Անգլիան ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցն է, և պրեմիեր մինիստր Թոնի Բլեյերը «արտատպում» էր Զորջ Բուշի տեխասյան կովբոյի ժեստերը հատկապես այն ժամանակ, երբ նրանք համատեղ ներխուժեցին Իրաք:

Մեր ոչ բարեկամ հարևան երկրի նախագահ Ալիևը նմանակում է մեր մյուս հարևան երկրի «մեծ եղբորը»` Գյուլին: 

Անգամ Ֆրանսիայի նախագահը, որը միշտ չէ, որ Ամերիկայի անկեղծ բարեկամն է, սիրում էր իրեն պահել Բուշի նման: Մինչդեռ դժվար թե գտնենք մի լուսանկար, որտեղ Պուտինը և Օբաման նմանակեն մեկմեկու:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
2226 reads | 14.10.2013
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com