ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՄՆ ԿՀՎ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՑՐԵՑԻՆ ՉԻԼԻԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Այս օրերին միջազգային հանրության ողջ ուշադրությունն ուղղված է Սիրիայում ընթացող լարված իրադրությանը: Եվ, կարելի է ասել, բոլորը շունչները պահած սպասում են ԱՄՆ-ի որոշմանը` կհարվածի՞  նա արդյոք Սիրիային, թե՞ ոչ: Սա առաջին դեպքը չէ միջազգային պրակտիկայում, երբ ԱՄՆ խառնվում է երկրի ներքին քաղաքականությանը.Աֆղանստան, Իրաք, Լիբիա, Եգիպտոս... Չիլի:

Վերջինիս դեպքում ամեն ինչ շատ ավելի պարզ է. ուղիղ 40 տարի առաջ` 1973-ի սեպտեմբերի 11-ին, ԱՄՆ անմիջական մասնակցությամբ երկրում տեղի է ունենում ռազմական հեղափոխություն, որը հանգեցրեց նախագահ Սալվադոր Ալյենդեյի ինքնասպանությանը: Նահանգների Կենտրոնական հետախուզության գործակալները շատ կարճ ժամանակում «գնում» են երկրի մամուլը, պատվիրում նյութեր` ողողված երկրի գործող նախագահի դեմ հոդվածներով` դրանով մեծ դժգոհությունների ալիք բարձրացնելով երկրում:

Իրավիճակը այնքան է թեժանում, որ երբ զորքը մտնում են նախագահի աշխատասենյակ` նրան գտնում են արդեն ինքնասպան եղած: Շուրջ 4 տասնամյակ վիճելի էր այս հարցը` ինքնասպան է եղել նախագահը, թե սպանել են նրան: Մինչև որ 2011-ին դիակի բժշկական զննությամբ հաստատվեցին լուրերը այն մասին, որ նա ինքնասպան է եղել` հրազենով 2 անգամ կրակելով գլխին:

ԱՄՆ գաղտնի գործակալները փաստացի դադարեցրին նախագահի գործունությունը` հասցնելով նրան այդ ծայրահեղ քայլին (ինչպես տեսնում ենք, ԱՄՆ արդեն բավական մեծ փորձ ունի այս հարցում): Նախագահ է «նշանակվում» Ավգուստո Պինոչետը, որն իր շուրջ 16 տարի ավտորիտար կառավարմամբ երկիրը պահեց ահ ու սարսափի մեջ: Այսքանից հետո կարող ենք պատկերացնել միայն Սիրիայի դրությունը, երբ Սենատը հավանություն տա նրան հարվածելու որոշմանը` չհաշված հարյուրավոր խաղաղ բնակիչների կորուստը, որոնց թիվը օրեցոր բազմապատկվում է:

ԳԱՐԻԿ ԽՈՒՄԱՐՅԱՆ
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
5247 reads | 14.09.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com