ԴԵՍՊԱՆՆ ՈՒ ԻՐ ԹՄՐԱՆՅՈՒԹՈՎ ԼԻ ՃԱՄՊՐՈՒԿԸ
![]() Հենց այս հոդվածի հայտնի խախտողներից է եղել Մորիսիո Ռոսալը` Գվատեմալայի արտաքին և լիազոր դեսպանը Բելգիայում ու Նիդեռլանդներում: 1961-ի հոկտեմբերին նա ձերբակալվում է Նյու-Յորքի ոստիկանության կողմից: Խուզարկության արդյունքում նրա մոտից հայտնաբերում են 116 ֆունտ քաշով հերոին տեսակի թմրանյութ` շուրջ 4 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: Արդեն հաջորդ օրը քաղաքի ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ բարձրաստիճան դիվանագետը երկար ժամանակ է, ինչ զբաղվում է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ, իսկ նրա հաճախակի այցելությունները Միացյալ Նահանգներ ուղղված են ոչ թե նրա դիվանագիտական առաքելությանը` այլ «բիզնեսի» զարգացմանը: ![]() Այս աղմկահարույց ձերբակալությունը պատմության մեջ հայտնի է «Ռոսալի գործը» անվանումով: Պետք է ընդամենը հիշել կարևորագույնը, որ դեսպանը ներկայացնում է իր պետությունը և նախագահին հյուրընկալ երկրում, իսկ նրա կողմից թույլ տված յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական լինել երկու երկրների հարաբերություններում: Գարիկ Խումարյան | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ | |
2393 reads | 23.05.2013
| |