ՀԱՅԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄՈՒՄ (ՄԱՍ ՈՒԹԵՐՈՐԴ)
![]() ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր ![]() 1907թ. Նորատունկյանը առողջական պատճառներով հրաժարվում է կառավարության խորհրդականի և Սելանիկի նավային ընկերության ղեկավարությունից, վերջինս զիջելով Ժոզեֆ (Հովսեփ) Ազարյանին: 1908թ. մայիսի վերջին Գաբրիել Նորատունկյանը որպես Առևտրի ու հանրային շինությանց նախարար և Լահեյի միջազգային դատարանում Օսմանյան կառավարության ներկայացուցիչ, կառավարական պատվիրակությամբ գնում է Պետերգոֆ, ընդունվում Ցարի կողմից, պարգևատրվում ցարական «Սպիտակ Արծիվ» շքանշանով: Նրա հաջորդ այցելությունը Պետրոգրադ ռուսական ցարին, որպես արտգործնախարար, տեղի է ունենում 1913թ. Սադրազամ Թեվֆիկ փաշայի և դեսպան Թուրհան փաշայի ուղեկցությամբ: Օսմանյան կառավարության մաքսերը 4%-ից 15% դարձնելու համար Նորատունկյանը գնացել է Եվրոպա, հանդիպել Վիեննայում «Բարեկարգման» կառույցի նախարարների հետ: ![]() 1908թ. արտգործնախարար Թեվֆիկ փաշան, Առևտրի ու հանրային շինությանց նախարար Գաբրիել Նորատունկյանը և Պոլսում Ավստրոհունգարիայի դեսպան Մարկի Պալլավիչին Բոսնիա-Հերցեգովինա խնդրի շուրջ հանդիպում են ունենում: 1908թ. ապրիլին Գաբրիել Նորատունկյանը երկրորդ անգամ դառնում է Հյուսեյին Հիլմի փաշայի կառավարությունում Առևտրի ու հանրային շինությանց նախարար, Մեջլիսի պատգամավոր ընտրվում Պոլսից: 1909թ. Առևտրի և հանրային շինությանց նախարար Գաբրիել Նորատունկյանը մինչև արտգործնախարար Ռըֆաթ փաշայի Լոնդոնից վերադարձը փոխարինում է նրան: 1909թ. Գաբրիել Նորատունկյանը ղեկավարում է Սուլթան Մեհմեդ Ռեշադի գահակալումը օտար երկրներին տեղեկացնելու արարողակարգը: 1910թ. Գ.Նորատունկյանը որպես Մեջլիսի պատվավոր անդամ մեկնել է մասնակցելու Բրյուսելում երկրաչափության միջազգային կոնգրեսին: 1910թ. Բրյուսելում հրավիրված իրավաբանական-արբիտրաժային միջազգային կոնգրեսում Օսմանյան Մեջլիսի դեպուտատներից մասնակցել են Գ. Նորատունկյանը, Գրիգոր Զոհրապը: Նույն շրջանում Նորատունկյանը Բրյուսելի միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում որպես բարձր ժյուրի է հանդես եկել: Ապա նա մեկնել է Փարիզ, ուր նրան ընդունել է վարչապետ Կլեմանսոն: 1911թ.Գաբրիել Նորատունկյանը նշանակվում է Օսմանյան կայսրության արտգործնախարար: Նա կարողացել է հարթել իր երկրում օտար ընկերությունների և կայսրության միջև եղած ծանրագույն խնդիրները: Նրա հաջողություններից են եղել Իրանի հետ փոստային համաձայնագիրը, hirsch-ի խնդրի լուծումը, երկաթուղիների՝ Սերբիայում միավորելը, թուրք-հունական համաձայնագրի նախապատրաստումը, Անատոլիական երկաթուղու միավորումը, մասնակցությունը միացյալ սակագների հաստատման գործընթացին և այդ առթիվ գլխավորել է միջազգային հանձնաժողովը: Ղեկավարել է Օսմանյան ծխախոտային ընկերությունը (Ռեժի): Իրավաբանական դպրոցում քաղաքական առարկաներ և պետությունների պատմություն է դասավանդել: Եղել Առևտրի և հանրային շինությանց, 2 անգամ՝ արտգործնախարար 1912- 1913թթ.: 1913թ. ընտանիքով Եվրոպա է մեկնել ու մինչ մահ մնացել Փարիզում: Ֆրանսիայում եղած ժամանակ, Պողոս Նուպար փաշայի մահվանից հետո, Հայ ազգային պատվիրակության ղեկավար է անվանվել և 1923թ. Լոզանի կոնֆերանսին որպես դիտորդ մասնակցել: ![]() Նորատունկյանին շնորհվել են Օսմանյան տերության մեծագույն պարգևները՝ Ulay-ի Ա և Բ տիտղոսներ (1884, 1888), Ա աստիճանի Nişan-ı Osman և Nişan-ı MecidՏ. (1892, 1898, 1901) շքանշաններ և ականակուռ Nişan-ı MecidՏ (1903), բալայի աստիճան՝ (1894): Նա տարբեր տերություների բազմաթիվ պատվանշաններ է ստացել : Ընտրվել է Ֆրանսիայի ու Գերմանիայի Ակադեմիաների անդամ: 1910թ. Եգիպտոսում 1906թ. հիմնադրված Հայ ընդհ. բարեգործական միության Պոլսի մասնաճյուղի նախագահ է եղել: Որդին, Տիրանը, հոր նման դիվանագետ է եղել: Երամյան Աբրահամ փաշա (Քարաքյահյա, 1833-1918) - Պոլսեցի վեզիր, դիվանագետ, Մեջլիսի անդամ: Օսմանյան կայսրության վերջին շրջանի վեզիրներից է եղել, որն աչքի է ընկել նաև իր զարմանալի հարստությամբ: Որդին է սեղանավոր Գևորգ բեյ Երամյանի (1816-1900), եղել Մեհմեդ Ալի փաշայի ընտանիքի վստահված անձն ու սեղանավորը: Հայտնի է եղել Քարա-քյահյա անունով: Պապը՝ Երամ ամիրան (1768-1835), եղել է Կավալայում Մեհմեդ Ալի փաշայի սեղանավորը: Լինելով հարուստ ընտանիքի զավակ, Աբրահամը հրաշալի կրթություն է ստացել: Մայրենի լեզվի պես տիրապետել է օսմաներենին, արաբերենին, ֆրանսերենին: Եգիպտական արքունիքում եղել է քարտուղարության պետ, ապա խտիվ (փոխարքա) Իսմայիլ փաշայի ներկայացուցիչը՝ Ստամբուլում: Մեծ դեր է խաղացել սուլթան Աբդուլազիզի վերջին շրջանում, խտիվի, սուլթանի ու Բ.Դռան քաղաքական այրերի միջև լավագույն մթնոլորտ հաստատելու գործում, սուլթանական պալատում և կառավարությունում խտիվի շահերը ու հարաբերությունները պաշտպանելու, խնդրագիր-դիմումների դրական լուծման գործում: ![]() Հայտնի է, որ սուլթան Աբդուլազիզը սիրում էր նարդի խաղալ Աբրահամ փաշա Երամյանի հետ: Նրա նարդիի տուփը արվեստի սքանչելիք է եղել, քարերը զմրուխտից ու հակինթից են եղել, զառերը՝ ալմաստից: Աբդուլհամիդ Բ-ի օրոք եղել է ազգային փոքրամասնությունների կողմից Պետական խորհրդի անդամ, հանդիսացել առաջին կարևորության երեք անձանցից մեկը: Որդին՝ Լևոն բեյը RՖtbe-i Salise է ստացել: Ալեքսանյան Տիրան (Տիրան Թնկըր Բեյ)-1862թ. Բելգիայում Թուրքիայի գլխավոր դեսպանն է եղել, ապա՝ Պոլսում Փոստ-հեռագրական նախարարության վերահսկիչ աշխատել: 1860թ. 3-աստիճանի MecidՏye և բելգիական կառավարության կողմից ՝«Chevalier de l’0rdre Leopold» շքանշաններն է ստացել: Զոհրապ Էդվարդ - 1838-41թթ. Լոնդոնում Օսմանյան կայսրության գլխավոր դեսպան է եղել է: Ճեզաիրլյան Մկրտիչ (1848-1906) - 1883թ. Ամիրան Ավստրիայում դեսպան է նշանակվել: Միսակյան Հովսեփ - Փարիզում Գլխավոր դեսպանության գլխավոր քարտուղար (1885), Դեսպանատան ժամանակավոր ներկայացուցիչ (1886) և խորհրդական (1888): Լահեյում (Հաագա) Օսմանյան կայսրության գլխավոր դեսպան: Փարիզի դեսպանատան գլխ. քարտուղար, 1883թ. ստացել է 3-րդ աստիճանի Chevalier de Lռgion d’Honneur (Պատվո լեգեոնի ասպետ): Օսմանյան կառավարության կողմից արժանացել է բարձրագույն UlՉy-ı Evvel աստիճանի: ![]() Մարգարյան Հարություն (Արթին) - Աշխատել է Բելգրադում, ապա Բեռլինում, որպես դեսպանատան առաջին քարտուղար: Օսմանյան կառավարությունից ստացել է 2-րդ աստիճանի UlՉy-ı (1894), 4-րդ աստիճանի Nişan-ı OsmanՏ: Պաղտատլյան Օհան - Բեռլինում դեսպանատան խորհրդական (1885): Բրյուսելում նոր հիմնադրված Կոնգոյի պետության դեսպանատուն է այցելել, և ի նպաստ Թուրքիայի համաձայնագրի նախագիծ է հաստատել: Գերմանիայի կայսր Վիլհելմ Բ-ից ստացել է 2-րդ աստիճանի Couronne de Fer: Նշանակվել է Արտգործնախարության Հպատակության վարչության (թեբաիյեթ) տնօրեն: Արժանացել է UlՉy-ı Evvel բարձրագույն աստիճանին (1891): Արամ էֆենդի - Բեռլինում դեսպանատան քարտուղար Գերմանական կառավարության կողմից ստացել է 4-րդ աստիճանի Aigle Rouge (Ոսկե արծիվ, 1885): Նորիկյան Մկրտիչ - Վաշինգտոնում դեսպանության առաջին քարտուղար (1899), Բուխարեստի դեսպանության գլխավոր քարտուղար (1902-1911): Ստացել է 3-րդ աստիճանի Ռումինական խաչ (1902) և 3-րդ աստիճանի Nişan-ı MecidՏ: Միսակյան Հովսեփ - Փարիզում դեսպանի խորհրդական: Ստացել է 2-րդ աստիճանի Nişan-ı MecidՏ (1886) և այլն: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ | |
3067 reads | 22.10.2013
| |