ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԼՈՄՈՆՈՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2018» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀԱՅԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄՈՒՄ (ՄԱՍ ԻՆՆԵՐՈՐԴ)
ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր





Դիվանագիտական անձնակազմում որոշակի թիվ են կազմել կաթոլիկական դավանքի հետևորդ հայերը: Մեր կարծիքով սա արդյունք է զուտ այն հանգամանքի, որ կաթոլիկ հայերի մեջ հարուստ ընտանիքներն ավելի շատ էին և բնականաբար ավելի մեծ տոկոս են կազմել եվրոպական երկրներում կրթություն ստացածները: 

Վերջինը դիվանագիտական ծառայության համար կարևոր նկատառումներից է եղել: Եղել են նաև այնպիսիք, որոնք Պոլսի կաթոլիկ հայ պատրիարքարանի կողմից են առաջարկվել: Այսպես օրինակ, Ազարյան Արիստակես ու Անտոն եղբայրները Պապի կողմից պարգևատրվում են Saint Gregoire շքանշանով (1880): Նրանք Պոլսո կաթոլիկ պատրիարք Ստեփաննոս Պետրոս Ազարյանի եղբայրներն են, հայ հարուստ ընտանիքի զավակներ, ինչպես նաև՝ մշակույթի մարդիկ: Երկու եղբայրները 1848թ. Վիեննայի Մխիթարյանների մոտ հրատարակել են քառալեզու մեծ բառարան՝ հունարեն, իտալերեն, հայերեն, թուրքերեն լեզուներով:

Հայազգի գլխավոր հյուպատոսներ ու հյուպատոսներ են ծառայել Մեսսինայում, Տուլոնում և Նիցցայում, Բրյուսելում, Բաթումում, Օդեսայում, Թիֆլիսում և Նովորոսիյսկում, Կոստանցիայում, Յաշ, Կալաց, Տուր դը Սեվերին ռումինական քաղաքներում, Քարադաղում, Սերբիայում, Բելգրադում, Բուդապեշտում, Սիմլին (Հունգարիա), Եոհանեսբուրգում, Նեապոլում, Բարիյում, Զանթայում (Իտալիա), Կատանիայում, Լահեյում (Հաագա), Անտիվարում, Դուլչինոյում, Այա-Մավրայում, Կորֆու կղզում, Լառոս կղզում, Քերմանշահում և այլուր: Ահա մի քանի անուններ, որոնց մասին մեր տեղեկությունները սահմանափակ են:

Ազարյան Մանուկ (1850-1922) - Անվանի պոլսահայ քաղաքական գործիչ, դիվանագետ: 1864թ. կառավարության կողմից ուղարկվել է Փարիզ, սովորելու Sainte Barbe զինվորական հաստատությունում: Վերադառնալով, նշանակվում է արտգործնախարարի քարտուղար, իսկ 1873թ. թարգմանչի պաշտոն է ստանում: 1876թ. թուրք-ռուսական պատերազմի ժամանակ բալկանյան բանակներում որպես դիվանագիտական սուրհանդակ է ծառայում:

1878թ. թուրքական ռազմագերիներին Ստամբուլ բերելու համար ուղարկվում է Բուխարեստ: 1879թ. նշանակվում է Պետերբուրգի օսմանյան դեսպանատան գլխավոր քարտուղար և ծառայում 3 ու կես տարի:

Մանուկ Ազարյանը ռուսական ցարի կողմից ստանում է երկրորդ աստիճանի St. Anna, St. Svyatoslav շքանշանները (1883): Մակսուդ էֆենդիի, Կորֆուի գլխավոր հյուպատոսի մահվանից հետո, 1886-89թթ. նրան փոխարինել է Մանուկ Ազարյանը:

Ավստրիայի կողմից Franջois Joseph-Commandeur շքանշան է ստանում (1889): 1890-1908թթ.՝ Կալասի գլխավոր հյուպատոսի պաշտոնում է աշխատել, հունական կառավարությունից ստացել է 3-րդ աստիճանի St. Sauveur (1892). 1908թ. Լիվադիա (Ղրիմ) գնացած պատվիրակության ղեկավար է նշանակվել: 1908թ. Բելգրադում դեսպան է նշանակվել: Կարճ ժամանակ անց ընտրվել է Պետական խորհրդի անդամ: 1909թ. Արտգործնախարարության խորհրդական է նշանակվել: Նրան շնորհվել է առաջին և երկրորդ աստիճանի Nişan-ı OsmanՏ, Nişan-ı MecidՏ:

Ազարյան Հովսեփ - Բարսելոնայում, Մալթայում գլխավոր հյուպատոս: Ստացել է UlՉy-ı Evvel բարձրագույն աստիճան և 3-րդ աստիճանի Nişan-ı MecidՏ (1905): Որպես հյուպատոս աշխատել է Նիցցայում, Կալաչում:

Ավյան - Բուխարեստում գլխավոր հյուպաստոս է աշխատել:

Գավաֆյան Միհրան - 1878թ. նշանակվել է Վիեննայի դեսպանատան 1-ին քարտուղար: Ստացել է 3-րդ աստիճանի Nişan-ı MecidՏ (1884): Հռոմում դեսպանորդ եղած շրջանում Իտալիայի կառավարությունից ստացել է պատվանշան, Սերբիայի թագավորի կողմից նրան շնորհվել է 2-րդ աստիճանի Nakova (1888): 1899թ. աշխատել է որպես Օտար մամուլի բաժնի պետի տեղակալ, ստացել է UlՉy-ı Evvel բարձրագույն աստիճանը: 1900-1906թթ. Տուլոնում և Նիցցայում Օսմանյան կայսրության գլխավոր հյուպատոս է եղել: 1900թ. նրան շնորհվել է 2-րդ աստիճանի Nişan-ı OsmanՏ: 1907թ. շարունակել է դիվանագիտական ծառայությունը Բրյուսելում, դեսպանատան խորհրդականի պաշտոնում (1907):
Երամ Միհրան - Նեապոլում հյուպատոս:

Երեմյան Մկրտիչ - Զանթայի (Իտալիա) Գլխավոր հյուպատոս:

Թեզեքելյան Շեքիբ Հովհաննես – 1895թ. Հռոմի դեսպանատնից տեղափոխվել է Բեռլին՝ նույն պաշտոնով, որպես դեսպանության առաջին քարտուղար: 1896թ. Բեռլինի դեսպանատնից տեղափոխվում է Լահե, որպես դեսպանության գլխավոր քարտուղար, ապա նշանակվում է Պատռաս-ի Գլխավոր հյուպատոս: Ստացել է 2-րդ աստիճանի Nişan-ı MecidՏ:

Թագվոր էֆենդի - 1888թ. Վենետիկում գլխավոր հյուպատոս:

Խտրյան Գրիգոր - Արտգործնախարարության խորհրդական, հաշվակալական գրասենյակի տնօրեն: Իտալական կառավարության կողմից արժանացել է 2-րդ աստիճանի St. Lazar et Moris-ի (1891): Կատանիայում և Հունգարիայի Սեմլին քաղաքում՝ հյուպատոս (1900):

Խտրյան Արթին - Արտգործնախարարության հաշվակալական գրասենյակի տնօրեն Գրիգոր Խտրյանի եղբայրը: Ռումինիայի Տուր դը Սեվերին քաղաքում՝ հյուպատոս (1885): 

Կոստանդ Լևոն -Իտալական Կատանիայում (1899), Ռումինիայի Յաշ քաղաքում հյուպատոս (1901):

Մաժակյան Հովհաննես - Հյուպատոս է եղել Հունաստանում (ք.Այա Մավրա), Սերբիայում (1899) և Եոհաննեսբուրգում (1910): Սերբիայի Ալեքսանդր թագավորից ստացել է 3-րդ աստիճանի Takovo(1900):

Մաքսուդ Միքայել - Հյուպատոս Շիրայում: Մահացել է 1886թ., Պոլիս է բերվել «Ալֆիոս» նավով ու թաղվել Օրթագյուղի գերեզմանատանը:

Միսակյան Հովսեփ - Լահեյի Գլխավոր հյուպատոս , արժանացել է Առաջին աստիճանի Nişan-ı OsmanՏ(1894), Nişan-ı MecidՏ (1900) շքանշանների:

Նաֆիլյան Հովհաննես - Հյուպատոս Թիֆլիսում:

Նորատունկյան Հրանտ - Հյուպատոս Կալաչում (Ռումինիա, 1907):

Պալյան Սարգիս – Հյուպատոս Քերմանշահում (1886), Անթիվարում և Դուլչինոյում (1899), Բրյուսելում (1907), Մոնտենեգրոյում և ապա՝ Բարիում (Իտալիա):

Պաղտատլյան Արամ-Մինաս (զինվորական բժիշկ) - 1880 թվականից եղել է Նեապոլի Գլխավոր հյուպատոսարանի գլխավոր քարտուղարը: Հյուպատոս՝ Լիոնում (1885):

Մոնտենեգրոյի (Քարադաղի) իշխանից տացել է 3-րդ աստիճանի Danilo շքանշան (1902): Պետերբուրգում եղել է խորհրդական և առաջին քարտուղար: Թուրքական կառավարությունից ստացել է RՖtbe i SՉniye և MՖtemayiz (1885): Բեռլինում պատվավոր կցորդ աշխատած ժամանակ ստացել է Aigle Rouge (կարմիր արծիվ,1886):

Փափազյան Խոսրով - Հյուպատոս Կոստանցիայում (Ռումինիա, 1908):

Գամպուրյան Գրիգոր - Սյուննեի հյուպատոսարանի քարտուղար (1892), արժանացել է 4-րդ աստիճանի Nişan-ı Mecid Տ և Nişan-ı OsmanՏ (1884):

Էլմասյան էֆենդի - Նովորոսիյսկի հյուպատոսարանի թարգմանիչ քարտուղար: Արժանացել է 4-րդ աստիճանի Nişan-ı MecidՏ-ի (1900):

Հյունքարբեյենտիյան Տիրան - Օդեսայում փոխ.հյուպատոս, ապա Փարիզի դեսպանատան 2-րդ քարտուղար, հյուպատոսարանի քարտուղար: Ստացել է St. Lazar et Moris (1886):

Մաղաքյան Հովհաննես - Սերբիայում հյուպատոսի օգնական:

Պոյաճյան Հովհաննես Ֆերիտ - Փոխհյուպատոս Բաթումում (1894):

Սարաֆյան Արթին - Բուխարեստի դեսպանատան գլխավոր քարտուղար: Արժանացել է UlՉy-ı Evvel բարձրագույն աստիճանի (1883):
Փափազյան Խաչիկ - Սեղանավորների ավագ Գևորգ Փափազյանի (Բահչիվանօղլու) որդին է: Արտգործնախարարության առաջին քարտուղար, աշխատել է Կոստանցիայի Գլխավոր հյուպատոսությունում: Ստացել է 2-րդ աստիճանի Nişan-ı MecidՏ (1899).

Փափազյան Սիմոն - Բուդապեշտում հյուպատոսության քարտուղար: Ավստրիական կառավարության կողմից ստացել է 3-րդ աստիճանի Couronne de Fer (1884): Բուլղարիայում սահմանային հանձնաժողովի քարտուղար աշխատելիս Սիմոն Փափազյանը ստացել է 4-րդ աստիճանի Nişan-ı MecidՏ (1879):

Մանասներ - Պալատական նկարիչների այս հռչակավոր գերդաստանի անդամները մեծ ծառայություններ են մատուցել կայսրությանը նաև իբրև դիվանագետներ, հյուպատոսարանների պաշտոնյաներ: Դիվանագիտական առաքելություն են կատարել հիմնականում Փարիզում, Վիեննայում, հանդիսանալով պալատական նկարիչներ, որոնց գործերը տարբեր առիթներով նվիրվել են եվրոպական միապետներին: Պոլսում Մանասները պետական պաշտոնյաներ են եղել: Ալեքսին (-1888) եղել է Պոլսի կենտրոնական, 6-րդ թաղամասի Արխիվի տնօերենն ու թարգմանիչը: Անտուանը (1827-1899) ղեկավարել է Պոլսի 6-րդ թաղամասը:

Մանաս Պիեռ - Բրյուսելում Թուրքական ներկայացուցչության քարտուղար: Բելգիական կառավարությունից ստացել է Chevalier de L’Ordre Leopolde (Լեոպոլդի պատվո ասպետ, 1860): Նրա որդին Պոլսում շատ հայտնի օրենսգետ ու փաստաբան է եղել:

Մանաս Պոլ (Պողոս-1888) - աշխատել է հիմնականում Փարիզի դեսպանատանը որպես ատաշե (կցորդ, 1855-59թթ.):

Սեպուհ Լազ Մինաս (Խոսրով բեյ, 1825-1887)-Կրթությունը ստացել է Վենետիկի Ռաֆաելյան վարժարանում և վերադարձին անցել աշխատանքի հոր՝ Հովսեփ էֆենդիի մոտ, Փողերանոցում: 1863թ. Փարիզի թուրքական դեսպանատանը քարտուղար է աշխատել: Եղել է Բելգիայում Թուրքիայի դեսպանատան գլխավոր քարտուղարը: Նա ծառայել է նաև Բեռլինում, որպես Թուրքիայի դեսպանատան խորհրդական: 5 տարի անց Բ Դռան, արտգործնախարարության կողմից կանչվել է Պոլիս: Նա Պոլսում ղեկավարել է Արտգործնախարարության կողմից կազմված մի հանձնաժողով, որը Իրանի ու Քրդստանի միջև սահմանային պարտականությունները պիտի քններ:

Վիեննայում հրավիրվել է իր բարեկամ դեսպան Մանսուր Բեյի պալատ: Վերջինս շատ էր գնահատում Սեպուհ Լազ-Մինասին, իմանալով որ նա միաժամանակ մեծ նկարիչ է: Նրան շնորհվել են սուլթանական և օտար տերությունների մի շարք պատվանշաններ, տրվել են որոշակի արտոնություններ:

Զենոբ Մանասը (1839-1861) - Պետական այր և արքունի նկարիչ: Նա՝ Ռուբեն, Սեպուհ, Ալեկո (Ալեքսանդր) և Գասպար Մանասների հայրն է: Վիեննայում թուրքական դեսպանատան առաջին քարտուղար և թարգմանիչ է եղել (1859):

Մանաս Ռուբեն (1810-1875-ից հետո) - Արքունի նկարիչ և դիվանագետ: Զենոբի ավագ որդին է: Կառավարության Թարգմանական վարչության անդամ (1850): Աբդուլմեջիդ սուլթանի հրամանով ուղարկվել է Փարիզ կատարելագործելու նկարչական արվեստը: Եղել Ֆրանսիայում թուրքական դեսպան Սուլեյման փաշայի թարգմանիչը: Միլանում գլխավոր հյուպատոս է եղել (1869) և հյուպատոս՝ Կալաչում (Ռումինիա):

Մասնակցել է 1875թ. Քաղաքապետարանի երկրորդ նկարչական ցուցահանդեսին, ուր նրա գործերը կրել են «Մանասե Ռուբենս» ստորագրությունը:

Սեպուհ Մանաս (1816-1889) -Արքունի նկարիչ և դիվանագետ: Զենոբի երկրորդ որդին է: Աբդուլմեջիդ և Աբդուլազիզ սուլթանների նկարիչն է եղել: Սուլթանների նկարների ու մանրանկարների ( ադամանդակուռ զարդատուփերի ու ծխախոտատուփերի, զարդերի վրա) հեղինակն էր, աշխատել է Տորինոյում, իտալական կառավարությունից «Ասպետի» աստիճան ստացել (կավալիեր, 1856): Նա 1852 թվականից Փարիզի դեսպանատանը գլխավոր թարգման է եղել, 30 տարի ծառայել այնտեղ: Ստացել է 5-րդ աստիճանի Nişan-ı MecidՏ (1858), դրամական մեծ պարգևներ: Օսմանյան սուլթանների նրա նկարները որպես նվերներ ուղարկվում էին եվրոպական արքունիքներ:

Մանաս Գասպար (-1885) - Զենոբի որդին է: Նկարիչ, 31 տարի Վիեննայի թուրքական դեսպանատան առաջին քարտուղարն ու թարգմանիչն է եղել, ապա նույն պաշտոնով ուղարկվել է Փարիզ:

Մանաս Ալեքսանդր (Ալեկո) - Զենոբի նկարիչ որդին է: Վիեննայում եղել է դեսպանատան կցորդ (1838): Վիեննայի Գեղարվեստի ակադեմիան է ավարտել: 

Մանաս Արսեն - Հյուպատոս է եղել Անգլիայի Նյու Կասթլ քաղաքում (1911), ապա՝ Պատրասում (Հունաստան):

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
2539 reads | 29.10.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com