ՀԱՅԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄՈՒՄ (ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ)
![]() ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտորՓափազյան Սիմոն - Օտար մամուլի բաժնի պետի (Սեֆերյան Հմայակի) տեղակալ: 1899թ. Իսպանիայի կողմից ստացել է 2-րդ աստիճանի շքանշանը, իսկ Օսմանյան կառավարության կողմից՝ արժանացել է բարձրագույն Evvel Առաջին և Երկրորդ աստիճանի Nişan-ı OsmanՏ (1902): ![]() Օտյան Խաչիկ - Արտգործնախարարության Հեռագրական բաժնի տնօրեն: Ռումինիայի թագավորի կողմից ստացել է 2-րդ աստիճանի Couronne (1888): Ֆրանսիական կառավարության կողմից արժանացել է Legion d’Honneur շքանշանի (1892): Դիվանագիտական և հյուպատոսական անձնակազմերի ծառայողների մեջ քիչ չեն եղել նույն ընտանիքին պատկանող անձեր: Եղել են նույնիսկ հայտնի գերդաստաններ, որոնք սկսել են իրենց պատմությունը որպես տարբեր ասպարեզներում ամիրայական հայտնի տներ, իսկ հետագայում նույնքան հայտնի եղել Օսմանյան դիվանգիտական շրջանակներում: Այդպիսի օրինակ կարող են ծառայել Մանասների, Տատյանների, Տյուզյանների անունները: ![]() Բնականաբար, արտասահմանում ծառայող դիվանագիտական կազմի ընտանիքների զավակներն էլ իրենց հերթին կրթություն են ստացել եվրոպական հաստատություններում, հաճախ շարունակել հայրական գործը` ծառայության անցնելով Արտգործնախարարությունում կամ կառավարության համապատասխան վարչություններում: Օտար երկրներում դեսպանության աշխատակիցների թվում պատկառելի տոկոս են կազմել հայ դիվանագետները, որոնց հանդիպում ենք հիմնականում թարգմանների ու ընդհանուր քարտուղարների, հյուպատոսների պաշտոններում: Օսմանյան կայսրության առաջին դեսպաններից էր ապագա Արտգործնախարար Մուստաֆա Ռեշիդ փաշան, վեզիր, իր ժամանակի առաջադեմ ու զարգացած մարդկանցից մեկը: Նա 1835թ., 32 տարեկան հասակում պիտի ստանձներ Կայսրության առաջին դեսպանի պարտականությունները Ֆրանսիայում, ապա՝ Լոնդոնում (1839): Թանզիմաթի շրջանի ամենափայլուն դեմքերից Ռեշիդ փաշան (1802-1857) իր հետ որպես ավագ թարգմանիչ, օգնական, գործերի հանձնակատար Փարիզ է տարել Հակոբ Կրճիկյանին (1806-1865), որը նաև որպես խորհրդական կարևոր դեր է ունեցել այս դիվանագիտական առաքելության շրջանում: Նա նաև փաշայի զավակների դաստիարակն է եղել Փարիզում: Շնորհիվ լեզուների իր փայլուն գիտության, աշխատասիրության, նա լավագույնս է վարել դեսպանատան գործերը, և երբ Ռեշիդ փաշան Լոնդոն է նշանակվել, նա հաջողությամբ դեսպանի պաշտոնակատար է եղել, մինչ նոր դեսպանի Փարիզ ժամանելը: 1838թ. Թուրքիա վերադարձի ճանապարհին նրանց ընդունել է Հռոմի Պապը: 1839 թ. Ռեշիդ փաշան Կրճիկյանին նշանակում է Փարիզի Օսմանյան դեսպանատան տեղապահ և վերադառնում Պոլիս։ Երբ Մուստաֆա Ռեշիդ փաշան Արտաքին գործոց նախարար է նշանակվում (1840), որպես թարգմանիչ և խորհրդական Պոլիս է կանչում Հակոբ Կրճիկյանին: 1840 թ. Սարիմ փաշայի հետ միասին գնում է Լոնդոն՝ որպես խորհրդական‚ ապա վերադառնում Պոլիս։ 1842 թ. երկրորդ անգամ Ռեշիդ փաշայի հետ գնում է Փարիզ` որպես երկրորդ քարտուղար։ ![]() Լոգոֆեթը տիրապետում էր արքունի արարողակարգի մանրամասնություններին և յուրատեսակ կամուրջ էր հանդիսանում պալատի և համայնքի միջև: Պատրիարքից բացի` կնիք ուներ նաև լոգոֆեթը, ով իրավունք ուներ կնքել քաղաքացիական հարցերին առնչվող փաստաթղթերը: Հայկական միլլեթում այս գործառույթը մինչ 1847 թ. կատարում էին ամիրաները: 1847թ. քաղաքագետ, լեզվագետ Հ.Կրճիկյանը ընտրվել է «Լօղօֆէթ» (քարտուղար Գերագոյն Ժողովի), իր ժամանակի կարևորագույն դեմքերից մեկը համարվել: Մասոն: 1856թ. Ռեշադ փաշայի որդու՝ Փարիզում դեսպան նշանակված Ջեմալ բեյի հետ մեկնում է Փարիզ, 3 տարի միասին աշխատում: Այդ ընթացքում Հ.Կրճիկյանը սուլթանական բարձրագույն շնորհների՝ Մեճիտիյեների և Օսմանիյեների է արժանանում: Հայր ու որդի դեսպաններն իրենց ողջ գործունեության ընթացքում՝ 1835-65թթ, կրել են թարգմանիչ, խորհրդական, դեսպանորդ, հայտնի մտավորական, մասոն Հակոբ Կրճիկյանի բարերար ազդեցությունը: Ջեմալ բեյից հետո, մինչ նոր դեսպանի՝ Վելի փաշայի դեսպանական պարտականություններին անցնելը, նա Փարիզում փոխարինում է դեսպանին: Նոր դեսպանի ժամանելուց հետո Կրճիկյանը կտրում է կապերը դեսպանատան հետ, Սորբոնում հետևում քաղաքատնտեսության դասընթացներին: Փարիզում նոր դեսպանի՝ Սավֆեթ փաշայի խնդրանքով վերադառնում է դեսպանատուն՝ խորհրդականի իր պաշտոնին: 1865թ. վերադառնում է Կ.Պոլիս, նվիրվում տնտեսագիտական ու գիտական այլ աշխատանքների: Գրիգոր Աղաթոնի և Գևորգ Սթիմարճյանի հետ միասին 1845թ. հրատարակում է «Մետաքսաբանություն» աշխատությունը: ![]() Ծառայել է Եվրոպայում, զբաղեցնելով կարևոր պաշտոններ: 1848թ. ֆրանսիական հեղափոխությամբ ոգևորված՝ հանդիսացել է Հայկական Ազգային Սահմանադրության հիմնադիրներից, աշխատակցել է հայատառ թուրքերեն շատ պարբերականների, ֆրանսերենից թարգմանություններ կատարել, բազմաթիվ հոդվածներ հեղինակել: Եղել է Պոլսո պատրիարքարանի գաղտնի խորհրդականը, իր տունը եղել է ժամանակի ականավոր մարդկանց, մտավորականների հավաքատեղի, որոնք հավաքվել են նաև գիշերները՝ ազգային նպատակների, հայրենիքի ազատագրության գաղափարներով տոգորված: Աբդուլ Համիդ Բ-ն սպանեց օսմանյան Սահմանադրությունն իր օրորոցում: Միդհատ փաշան աքսորվեց՝ Սահմանադրական մտքի «ոճիրը» քավելու: Գր. Օտյանը շոգենավով գաղտնի գնում է Փարիզ, ուր և պանդխտության մեջ մասամբ գրական գործունեություն ունենում «Վահրամ» ստորագրությամբ: Աբդուլհամիդ Բ սուլթանը բազմիցս իր դեսպանների միջոցով ցանկանում էր ետ բերել նրան Պոլիս, սակայն կասկածելով՝ նա չի վերադառնում: Նա Սահմանադրության ու այդ սերնդի կարկառուն դեմքն էր: 1887թ. թաղվել է Փարիզի Պեր լա Շեզ գերեզմանատանը: շարունակելի... | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ | |
2789 reads | 02.10.2013
| |