ՀԱՅԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄՈՒՄ (ՄԱՍ ՏԱՍՆԵՐՈՐԴ)
![]() ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Գրիգոր Մարկոսյան (1821-1888). Օրենսգետ , 9 լեզուների (անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, ռուսերեն...) գիտակ, եղել է Մուստաֆա Ռեշիդ փաշայի երեխաների դաստիարակը, Սահակ Ապրոյի հետ պաշտոնավարել Սպարապետի Դռանը և ավելի քան 19 տարի Սահակ Ապրոյի հետ աշխատել Արտգործնախարարության թարգմանական դիվանում: Ղրիմի պատերազմի սկզբին, երբ իշխան Մենշիկովը եկել է Պոլիս, արտգործնախարար Ռըֆաթ փաշայի օրոք, Գ.Մարկոսյանը որպես թարգմանիչ մասնակցել է բանակցություններին, այդ հանգամանքով ներկա եղել Արևելյան մեծ պատերազմի բանակցություններին: 1859թ. նա հրատարակեց ֆրանսերենի քերականություն թուրքերենով: Ազգային երեսփոխան, Ազգային ընդհանուր ժողովի կանոնադրության հեղինակակից, ընտրական կանոնների մշակող: Որոշ ժամանակ Լոնդոնից Հնդկաստան մեկնող շոգենավերի գործակալ-ներկայացուցիչ է եղել, Հնդկաստանի հետ վաճառականական գործեր արել: Արիստարխիս Ստավրոս (1770-1822) Արքունի թարգման: Հայրը՝ Նիկողայոսը եղել է Մեծ Հայքի Չմշկածագ գյուղից, որ սերել է Հովհաննես Չմշկիկ բյուզանդական հայազգի կայսեր գերդաստանից: Ուսանել է լեզուներ, վարել բարձր պետական պաշտոններ Վալախիայում, Մոլդավիայում: 1821թ. նշանակվել է Բարձր Դռան գլխավոր թարգման: 1822-ին աքսորվել է Կլավդիուպոլիս և այնտեղ սպանվել Թուրքիայի արտգործնախարարի հրամանով: Որդին՝ Նիկոլաուս Արիստարխիսը ևս բարձր պաշտոններ է զբաղեցրել Օսմանյան կայսրությունում: Թոռը՝ Արիստարխիսը եղել է հայտնի պետական գործիչ և գրող, Պոլսի հույն գրողների միության նախագահ: ![]() Օսմանյան արտաքին հարաբերությունների, դիվանագիտական ասպարեզում հայերի մասնակցությունը չպետք է տարանջատել Եգիպտոսում հայ պաշտոնյաների մասին նյութից, քանզի Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվելու ժամանակ հայերը Պոլսից նշանակվել են եգիպտական փոխարքաների ու Խտիվների մոտ զանազան պաշտոններ վարելու համար: Ժամանակի ընթացքում եգիպտական կողմի բարյացկամությունն ու կյանքի ապահովությունը դեպի Եգիպտոս մղեց շատ մտավորականների, տեխնիկական կրթություն ստացած շատ մասնագետների, հարուստ ու գործարար խավի ներկայացուցիչների: Աշխատելու, ծառայելու համար այս երկիր եկած հայերի մի մեծ խումբ ուղղակի տեղափոխվեց Եգիպտոս, որի հետևանքով կազմավորվեց եգիպտահայ պատվական գաղութը: Այն իր մեծագույն ներդրումն ունեցավ այս երկրի ինքնուրույնությունը վերագտնելու, զարգանալու գործում: Գալով Եգիպտոսի իշխանություններին, ապա նրանք մեծագույն արժանապատվությամբ փորձեցին փոխադարձել հայերի նվիրվածությունն ու գործը: Եգիպտահայ գաղութը դարձավ ամենաբարգավաճներից ու մշակութային, արհեստների առումով՝ լավագույններից: Մուհամմեդ Ալի խտիվի ժամանակ հայերը նախարարներ եղան ու մեծ պաշտոններ ունեցան: Պողոս բեյ Յուսուֆյանը՝ տաղանդավոր դիվանագետ, արտգործնախարար ու առևտրական նախարար 1824-1844թթ.: Նրանից հետո այս երկու պաշտոնները կրկին հայերն են վարել՝ Արթին բեյ Չրաքյանը, ապա Առաքել բեյ Նուպարը (Նուպար փաշայի մեծ եղբայրը), որը եղել է Առևտրի նախարար: 1888թ. Տիգրան փաշա Դ՜Ապրոն՝ (1846-1904) եղել է Եգիպտոսի արտգործնախարար: Յակուբ Արթին փաշան՝ Եգիպտոսի Լուսավորության նախարար: Թվում է, թե եկավ մի շրջան, երբ հայերն իրենց ձեռքում էին կենտրոնացրել Արտաքին գործոց նախարարությունը: Այս հանգամանքը ամրապնդելու համար չպետք է զանց առնել Եգիպտոսում գործունեություն ունեցած հայ դիվանագետների կազմը: Մասնավորապես 19-րդ դարում այդ երկրի արտաքին քաղաքականության վարողները հայերն են եղել: Արտաքին գործոց նախարար են եղել Պողոս Յուսուֆյանը, Արթին Չրաքյանը(1800-1859), Ստեփան Միրճյանը, Տիգրան փաշա դ՜Ապրոն (1846-1902), ![]() Նրանց եգիպտամետ, երկիրը անկախության ճանապարհին դնող ու հզորացնող քաղաքականությունը մինչ օրս լավագույնս ուսումնասիրվում է և բարձր գնահատվում արաբ պատմագրության կողմից: Եգիպտոսի փոխարքաների մոտ տարբեր ասպարեզներում ծառայող հայերը որպես կանոն մեծ վստահություն են վայելել ու լավագույնս գնահատվել այս երկրում: 1808-1908թթ հարյուրամյակում 64 տարի հայ նախարարներ են վարել Եգիպտոսի Արտգործնախարարությունը: ![]() 1826թ. Մուհամեդ Ալի փաշայի կողմից Փարիզ ուղարկված պատվիրակության մեջ եղել են մի քանի հայեր, այդ թվում երկրագործ Հովսեփ(Յուսուֆ) Պալյան էֆենդին, որի անունով մանդարին է կոչվել՝«Յուսուֆ էֆենտի»: Եգիպտոսի հայտնի դեմքերից են եղել Եգիպտոսի արտգործնախարար, վարչապետ Նուպար փաշան, Արիստակես Ալթուն Տյուրրին (1804-1868), Հակոբ Եղիազարյանը՝ սեղանավոր և հիմնադիր Կահիրեի դպրոցի, հիվանդանոցի (1828) և շատ ու շատ ուրիշ պետական, ֆինանսական, արդյունաբերության ու գյուղատնտեսության, մշակութային ու գիտության ասպարեզներին պատկանող պատվական անուններ: Մուհամեդ Ալի փոխարքան ունեցել է մի քանի հայազգի հայտնի խորհրդականներ, որոնք զբաղեցրել են նախարարական աթոռներ առևտրի ու արտաքին գործերի, պատերազմական, կրթության, գյուղատնտեսության նախարարություններում: Ստեփան Դեմիրճյանը (Ռեսմի, 1804-1860) նախ տնօրեն է նշանակվել Փարիզում բացված դպրոցի, որը Հանրային կրթության Գերագույն Խորհրդի որոշմամբ էր եղել: Ստեփան Դեմիրճյանը 1850-53թթ. և 1855-57թթ. եղել է Եգիպտոսի Արտգործնախարար: Փարիզյան դպրոցի շրջանավարտներից ![]() Արթինի եղբայրը, նույն դպրոցի շրջանավարտ Խոսրով բեյ էլ-Արմանին (Չրաքյան, 1808-1873) նույնպես փոխարքայի քարտուղար ու թարգման է ծառայել, նշանակվել է Զինվորական վարժարանի հրետանու բաժնի վարիչ, ծառայել բանակում գնդապետի աստիճանով: 1894թ. Եգիպտոսի 3 անգամ արդեն վարչապետ եղած Նուպար Նուպարյանը միաժամանակ փոխարքայի բացակայության ժամանակ եղել է նրա պաշտոնակատարը: 1895թ. Անգլիայի թագուհու կողմից լորդ Սոլսբերիի ձեռամբ Եգիպտոսի վարչապետ Նուպար փաշա Նուպարյանին Ավագ հրամանատարի աստղ է շնորհվել: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ | |
3891 reads | 12.11.2013
| |