ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ. ԳՐԻԳՈՐ ԱՂԱԹՈՆ (ՄԱՍ 10)
ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր 






ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)

Քաղաքապետարանի տնօրեններ են եղել և բարձր պաշտոններ վարել հետևյալ անձիք՝ Անտուան Մանաս, Գրեգուար Մանաս, Ստեփան Ասլանյան փաշա, Տիգրան Փեշտիմալճյան փաշա, Անդրանիկ Կրճիկյան փաշա, Անտոն Նաֆիլյան փաշա, Տիգրան Բաբայան փաշա, Վահան Մանուելյան փաշա, Տիգրան Փափազյան փաշա, Զորավար Կոմիտաս Մինասյան, Գաբրիել Թաշճյան, Ալեքսանդր Արապյան, Բաղդասար Փափազյան, Ենոք Փափազյան, Պողոս Շաշյան, Մանուել Շաշյան, Պավլաքի Շաշյան, Սերովբե Վիչենյան (Սերվիչեն), Գասպար Սինապյան, Հակոբ Դավթյան, Մկրտիչ Փարլադի, Հակոբ Հովհաննիսյան, Հովսեփ Բեյրան, Գ.Յակուբյան, Տիրան Աճեմյան, Վահրամ Թորգոմյան, Պետրոս Սեզաի, Խաչիկ Պիոսյան, Ջիվան Անանյան, Խաչատուր Տեր Ներսեսյան, Սարգիս Կարապետյան, Վահան Գազարյան (դեղագործ), Հ. Ջելալ (կենսաբան) և շատ ուրիշներ : Նրանց մի մասը ունեցել են զինվորական աստիճաններ, փաշայի, բեյի տիտղոսներ:

Երկրի կառավարման կարևոր օղակներից է հանդիսացել Պետական խորհուրդն (Şurayı Devlet) իր Պետական խորհրդի անդամներով (Şurayı Devlet Ayan Azaları):

Քաղաքացիական ու քաղաքական, իրավաբանական, հաշվակալական և մյուս հանձնաժողովների նախագահներ և անդամներ են եղել մի շարք հայ պաշտոնյաներ: 1870թ., երբ Յուսուֆ Քյամիլ փաշան է ղեկավարել այս Խորհուրդը, այն ունեցել է հայազգի անդամներ:

Միհրան Տյուզ Ամիրա (1817-1891). Այս հայտնի անձը արքայական ընտանիքի, մասնավորապես Մայր սուլթանի սեղանավորն ու Փողերանոցի տնօրինողն էր: 1877թ. ընտրվել է նաև Պատգամավորական ժողովի անդամ (Meclisi Mebus azası).

Պետական խորհրդի անդամներ են եղել կայսրության դիվանագիտական անձնակազմի որոշ հայ ներկայացուցիչներ, ինչպես Լեռնալիբանանի կառավարիչ Հովհաննես փաշա Կույումճյանը, Մանուկ Ազարյանը, Գաբրիել Նորատունկյանը:

Խուդավերդի օղլու Հովհաննես, Պետական խորհրդի անդամ, կառավարության Ֆինանսների հանձնաժողովի անդամ։ 1878թ. առաջին աստիճանի UlՉy-ı Evvel է ստացել:

Պետրոս Կույումճյան (-1899), անտառագետ: Եղել է Անտառի և հանքերի վարչության տնօրեն, իսկ 1877թ.՝ եղել Առևտրի ու Գյուղատնտեսության փոխնախարար: Սուլթանական Անձնական գանձերի նախարար է եղել: 1892թ. ընտրվել է Պետական խորհրդի անդամ: Ստացել է 2-րդ աստիճանի MecidՏye և առաջին աստիճանի Osmaniye: Պետրոս Կույումճյանը գերմանական կառավարությունից Պրուսական խաչի առաջին աստիճան է ստացել:
Աբրահամ փաշա Երամյան (Քարաքահյա, 1883-1918), պոլսեցի վեզիր, դիվանագետ: Աբդուլհամիդ Բ-ի օրոք եղել է ազգային փոքրամասնությունների կողմից Պետական խորհրդի անդամ, հանդիսացել առաջին կարևորության երեք անձանցից մեկը:

Անտոն Թնկըր փաշա (1812-1908), Պետական խորհրդի անդամ է ընտրվում 1901թ., երբ Պոլսի Ղալաթիայի թաղամասի փոստի տնօրեն էր:
Տատյան Արթին փաշա (1830-1901), վեզիրության աստիճանի հասած դիվանագետ: 1867թ. Պետական խորհրդի իսկական անդամ է ընտրվել: 1869թ. Անտառների նախարարությունն է տնօրինել: Արթին փաշա Տատյանն անդամակցել է Պետական խորհրդի քաղաքացիական և քաղաքական հանձնաժողովներին:

Քաղաքական հանձնաժողովում Տատյան ամիրայի մահվանից հետո Աբրահամ փաշա Երամյանն է փոխարինել նրան, ապա՝ Արթին Տատյան փաշայի որդին՝ Տիրան բեյը և Զարեհ Տիլբերը :

Սահակ Ապրոն, Զարեհ Տիլբերը և Հովհաննես Նուրյանը աշխատել են կառավարության իրավաբանական հանձնաժողովում:
1868-1874թթ. Ֆինանսների նախարարությունից Պետական խորհրդի անդամներ են եղել հայ ամիրայական գերդաստանների հետևյալ ներկայացուցիչները՝ Հովհաննես Թնկըրը, Մսրլյան Պողոսը (1812-1873), իրավագետ Գրիգոր Օտյանը (1834-1908), Սարգիս բեյը:

Սահակ Ապրո Չելեպի (1823-1900), Ապրո Չելեպիի գերդաստանից է: Ցմահ նշանակվել է Պետական խորհրդի իրավաբանական բաժնի անդամ։ Իզմիրից Պոլիս գալով 1852-53թթ. Գրիգոր Մարկոսյանի հետ հրատարակել են "Նոյան Աղաւնի” հայերեն շաբաթաթերթը: 1852թ. Ալի փաշայի սադրազամության շրջանում Բ Դռան արտաքին հարաբերությունների թարգմանական բաժնում պետական գլխավոր թարգմանչի պաշտոնն է վարել, ապա՝ աշխատել որպես Արտգործնախարարության ընդհանուր քարտուղար: 1876թ. նշանակվել է Ֆիլիպեում (Վառնա) կազմակերպված Արտակարգ խորհրդի անդամ, ապա և՝ Խորհրդի նախագահ դարձել: Պետական խորհրդի անդամ է ընտրվել: Գրական, թարգմանական մեծ ժառանգություն է թողել: Թուրքերենի է թարգմանել Մաքիավելլիի "Կայսրը”, Ժան-Բատիստ Սեյի "Քաղաքատնտեսությունը”, Վոլտերի "Շառլ 12-րդի պատմությունը”, "Պետրոս Մեծի պատմությունը”, Ռըֆաթ փաշայի հետ հրատարակել են կարևոր դեմքերի մասին քաղաքական դիմանկարներ:

Հովհաննես Նուրյանը (1839-1900) եղել է Գյուղատնտեսական բանկի տնօրեններից: Նուրյանը եղել է թուրքական "Կարմիր մահիկի” միության հիմնադիրներից, նրա փոխնախագահը:

Պետական խորհրդի ֆինանսական հանձնաժողովում 1894թ. տեսնում ենք Էլյաս (Եղիազար) Չայանին (1840-1902), որի մայրական կողմից պապը արքունի վառոդապետ Հովհաննես Տատյանն էր (1798-1869): Իր քաղաքական կյանքը սկսել է 1876թ. Արտգործնախարարությունում ծառայելուց: Եղել է պետության ամենագնահատված այրերից :

Դատական հանձնաժողովում է աշխատել Անտոն Քյոշեյանը: 1893թ. Պետական խորհրդի նախագահի օգնական է եղել օսմաներենի հայտնի լեզվաբան ու բառարանագիր Պետրոս Զեքի Կարապետյանը (1871-1937):

Հաշվակալական հանձնաժողովում է աշխատել Ֆինանսների նախարարության Հաշվակալության ատյանի անդամ Գրիգոր Խտրյանը: Մեծ ներդրում է ունեցել այս հանձնաժողովներում ֆրանսիական իրավաբանական կրթությամբ օրենսգետ Հրանտ Ասատուրը (1862-1928), որը 1914 թվականին անդամակցել է Պետական խորհրդին: Նա բազմաթիվ օրենքների (առևտրական, արդարադատության, դատական հարկադիր բռնագրավման բնագավառներում) հեղինակ է ու այլ օրենքների մշակման հեղինակակից:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
1310 reads | 09.09.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com