ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆ
Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական Աթոռներից է: Հիմնադրվել է 1461թ.: Աթոռանիստը Գումգափուի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցին է: 1998 թվականից Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքն է Մեսրոպ արք. Մութաֆյանը: Ներկայումս Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդն է Բարձրաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Պատրիարքությունը Թուրքիայի հայ համայնքի հոգևոր ներկայացուցիչն է: Պոլսո Հայոց Պատրիարքն ընտրվում է համայնքի ներկայացուցիչների Պատգամավորական ժողովում: Այսօր Թուրքիայում ազգային իշխանություն հանդիսացող Պոլսո Հայոց Պատրիարքությունը չունի իրավաբանական անձի կարգավիճակ, ինչի հետևանքով չի կարող ունենալ գույքի, սեփականության, նյութական միջոցների տնօրինման իրավունք:

1700թ. Պոլսի Հայոց Պատրիարքությունն ունեցել է 20 վիճակ-թեմ: Այժմ Պատրիարքությունն ունի 6 վիճակ-թեմ` Հին քաղաք, Արևմտյան Բոսֆոր, Արևելյան Բոսֆոր, Իշխանաց կղզիներ,Գավառ, Կրետե: Այսօր Պոլսո Հայոց Պատրիարքության իրավասության ներքո գործում է 43 եկեղեցի, որոնցից 42-ը`Թուրքիայում, 1-ը` Կրետե կղզում: Պոլսում կա ընդհանուր առմամբ 37 եկեղեցի: Թուրքիայի 14 հայ համայնքներում եկեղեցիներ այլևս չկան:

Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կայքէջն է` http://www.lraper.org:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ
2033 reads | 04.07.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com