ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ
Հայ Կաթողիկե Պատրիարքությունը Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հետևորդ հայազգի անհատների (եկեղեցական և աշխարհական) հավաքականություն է, որը միացած է Հռոմի Աթոռին եկեղեցական և դավանական հաղորդությամբ, ճանաչում և ընդունում է Հռոմի Պապի գերագահությունը: Հայ Կաթողիկե եկեղեցին` իբրև կառույց և եկեղեցի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարքություն, հաստատվել է 1740թ. նոյեմբերի 26-ին Հալեպում: Ներկայումս Հայ Կաթողիկե Պատրիարքական Աթոռը գտնվում է Լիբանանում` Զմմառի վանքում, որը հիմնվել է 1749թ.:

Գործում են Հայ Կաթողիկե առաջնորդությունները` Լիբանանի պատրիարքական թեմ (առաջնորդանիստը` Զմմառի վանք, առաջնորդը` 1999թ.-ից Ներսես Պետրոս ԺԹ Թարմունի Կաթողիկոս Պատրիարք), Բերիո թեմ (առաջնորդանիստը` Հալեպի Տիրամայր օգնությանց եկեղեցի), Բարձր Ջեզիրեի թեմ (Կամըշլի, Սիրիա), Դամասկոսի պատրիարքական էկզարխություն (Սիրիա), Պոլսի թեմ (Թուրքիա), Ալեքսանդրիայի թեմ (Կահիրե, Եգիպտոս), Սպահանի թեմ (Թեհրան, Իրան), Բաղդադի թեմ (Իրաք), Երուսաղեմի պատրիարքական փոխանորդություն (Իսրայել), Ֆրանսիայի թեմ (առաջնորդարանը` Փարիզ), Հունաստանի վիճակ (առաջնորդարանը` Աթենք), Հյուսիսային Ամերիկայի թեմ (առաջնորդարանը` Նյու Յորք, ԱՄՆ), Հարավային Ամերիկայի թեմ (առաջնորդարանը` Բուենոս Այրես, Արգենտինա): Իտալիայում է գտնվում Վենետիկի Մխիթարյան Միաբանությունը (մայրավանքը` Սուրբ Ղազար կղզում): Հայ կաթոլիկ համայնքներ կան Լեհաստանում, Ավստրալիայում, Հունգարիայում:

1991թ. Հռոմի Պապի վճռով կազմավորվել է Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի թեմը (առաջնորդարանը` Գյումրիում): Թեմն ընդգրկում է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի հայ կաթողիկե համայնքները:

Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարքության կայքէջն է` www.armeniancatholic.org:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ
1422 reads | 04.08.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com