ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱԿԱՆ ՔԵՍԱՊԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Տպավորություններս ու գրառումներս խիստ անհատական ու մտերմիկ են, զերծ պայմանականություններից ու դիվանագիտական նպատակահարմարությունից։ Վերջինս ստիպված եմ գործադրել պաշտոնի բերումով, իսկ թղթի հետ ուզում եմ լինել անկեղծ ու անաչառ։
11.06.2013 \ 00:28
Reads: 2462

ԲԱՔՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱԿ-Ի ԲԱԶՄԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ
Բաքուն այստեղ ցուցադրել է փութկոտություն՝ հրապարակում կատարելով այն մասին, որ հենց ինքն է նախաձեռնել նման փաստաթղթի ձեւակերպումն ու որդեգրումը, հենվելով ՄԱԿ-ի ԱԽ-ի իր ժամանակավոր անդամի հանգամանքի վրա։
01.06.2013 \ 14:26
Reads: 1829

ՀԱՅՑՎՈՐՆԵՐԻ ՋԱԽՋԱԽԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻՆ
2013-ի մայիսի վերջին փաստաբանները հայ հայցվորների անունից պատասխանեցին Միացյալ Նահանգների կառավարության միջնորդագրին, որը կոչ էր արել Գերագույն դատարանին չվերանայել Դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը, որը հարվածի տակ էր դնում Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի ապահովագրական պահանջների վերաբերյալ վաղեմության ժամկետը երկարացնող Կալիֆորնիայի օրենքը:
30.05.2013 \ 00:25
Reads: 1689

ՍԱՀՄԱՆ, ՊԱՏ ԵՎ ԶՐՈ ԽՆԴԻՐՆԵՐ
Լրատվամիջոցների հաղորդած այն լրատվությունը, որ Անկարան Սիրիայի հետ իր սահմանի վրա երկուսուկես կիլոմետր երկարությամբ պատ է կառուցելու, թվում է հավանական։ Ծրագրի գոյությունը պարզ կդառնա ոչ ուշ։
28.05.2013 \ 14:27
Reads: 1819

ԱՐՈՒԵՍՏԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՒ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆ Է ԿԵԱՆՔԻՆ ՄԷՋ ԵՎ ԳԵՂԵՑԻԿԻ ՈՐՈՆՈՒՄԸ՝ ԲՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ
Արուեստը չէ ունեցած եւ այսօր ալ չունի յստակ ու վաւերական սահմանում: Միակ վաւերականն ու անվիճելին անոր վիճելիութիւնն է: Եթէ յանկարծ պատահէր որ արուեստի ըմբռնումը սպառուէր ու դադրէր վիճելի ըլլալէ, պիտի վերածուէր գիտութեան:
26.05.2013 \ 01:28
Reads: 3082

ԿՈՆԳՐԵՍԻ ԲԱՆԱՁևԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ՈՉ ԹԵ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ, ԱՅԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
Հանրածանոթ է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը մի քանի անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սկսած 1951 թվականից՝ Արդարադատության միջազգային դատարան պաշտոնական փաստաթուղթ ներկայացնելով, այնուհետև նախագահ Ռոնալդ Ռեյգանի՝ 1981 թվականի ապրիլի 22-ի նախագահական Հռչակագրով և Ներկայացուցիչների պալատի 1975 և 1984 թվականների երկու բանաձևերի միջոցով:
26.05.2013 \ 00:20
Reads: 1622

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ. ԺԱԿ ԴՈՒՎԱԼՅԱՆ
25.05.2013 \ 01:22
Reads: 3366

Սփյուռքի երաժիշտներ. ԺԱԿ ԴՈՒՎԱԼՅԱՆ (ձայնագրություն)
ԿԱՆԳՈՒՆ ԱՍԱԴԸ՝ ՔԱՐՈՒՔԱՆԴ ՈՒ ՄԱՍՆԱՏՎԱԾ ՍԻՐԻԱՅՈՒՄ
Այսպիսով՝ ակնբախ են դառնում հակամարտության կարգավորմանը միջամուխ՝ ռուսական ծանրակշիռ ազդեցության գործոնները, երբ հատկապես Դամասկոսի արվարձաններում տեղակայված զինապահեստների դեմ իսրայելական կործանիչների հարձակմանն ի պատասխան՝ Ռուսաստանն ամբողջովին արդարացված համարեց մեկ կողմից՝ Սիրիային նոր «S-300» հակաօդային պաշտպանության համակարգերով օժտելը, իսկ մյուս կողմից՝ լիբանանյան «Հեզբոլլահ»-ի զինյալ խմբերի աջակցելը, Ասադի իշխանությանը թե՛ «ապստամբ ուժերի» դեմ բախումներում, եւ թե՛ Գոլանի բարձունքներում իսրայելական ուժերին հավանական մարտահրավեր ուղղելու առումներով:
23.05.2013 \ 00:21
Reads: 1770

ԻՆՉՈ՞Ւ Է ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ՆԱՎԹԻ ՏԱՐԱՆՑՈՒՄԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
Հայտարարության շարժառիթը Ռուսաստանի նախագահի կողմից երկրի տարածքով ադրբեջանական նավթի տարանցման կասեցման մասին որոշում ընդունելն է. Ըստ Սահակաշվիլիի՝ «Եթե Ադրբեջանը փլուզվի, ապա դա բացասաբար կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Միայն Ադրբեջանի զարգացումը տարածաշրջանին կապահովի զարգացում: Շատ կարևոր է այսպիսի իրավիճակում Ադրբեջանին աջակցելը, և այդ աջակցությունը պետք է լինի հստակ ու հետևողական»:
18.05.2013 \ 00:23
Reads: 1801

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՈՒՏԵԼՈՒ Է «ԶԱՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Ազգային բյուջեից «պարտքի անվան տակ» դարձյալ ՀՅԴ-ին ենթակա ՀՄ «Արարատ» կազմակերպության տարածքի համար վարձավճարի (նույն կուսակցության սխալի հետևանքով) դիմաց վճարված երեք միլիարդ ռիալի մեծ մասը ու նաև «Ալիք» հաստատության նոր շենքի համար ազգային բյուջեից դուրս գրված 900 միլիոն ռիալը դեռ չեն վերադարձվել, և ընդհանրապես, հիշատակված չեն նաև նախահաշվում:
11.05.2013 \ 00:19
Reads: 1431

ՕԴԱՅԻՆ «ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՐ
10.05.2013 \ 00:13
Reads: 1497
ԻՆՉՈ՞Ւ Է ՑԱՐՆԻՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ ՀԱՅՏՆԱԾ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ
Ցարնին մինչև ներողություն խնդրելը միջազգային լրատվամիջոցներին ասել էր, որ «մի իսլամացած հայ լվացել էր» իր զարմիկների՝ Բոստոնի ահաբեկիչներ Թամերլանի և Ջոխարի ուղեղները: Հորեղբայր Ցարնին, մի հայի կապելով այս նողկալի հանցագործության հետ, ցասում էր առաջացրել բոլոր հայերի մոտ, որոնք կասկածելի շարժառիթներ էին տեսնում նրա տարօրինակ պնդումների հետևում:
09.05.2013 \ 00:14
Reads: 1752

ԼՐՏԵՍՆԵՐ, ՄԱՏՆԻՉՆԵՐ ԵՎ ԿՐԿՆԱԿԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ ԲՈՍՏՈՆԻ ՄԱՐԱԹՈՆԻ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Առավել առեղծվածային անձնավորությունը «Միշան» է, ում Բոստոնի պայթյունների հեղինակների հորեղբայր Ռուսլան Ցարնին ներկայացրել է որպես իսլամացած մի հայ, որն իբր «լվացել» է կասկածյալ Ցարնաև եղբայրներից ավագի՝ Թամերլանի ուղեղը և նրան դարձրել արմատական: Ռուսլանը «Միշային» բնութագրել է որպես խոշոր կազմվածքով, ճաղատ և երկար շիկամորուսով մի դիվահալած:
04.05.2013 \ 00:15
Reads: 1555

ԲՈՍՏՈՆԻ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՊԵՏՔ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԻ
Նախընտրելի է չեչենների, մահմեդականների և Ցարնաև ընտանիքի մասին անհիմն եզրակացություններ և ընդհանրացումներ անելու փոխարեն մի շարք կարևոր հարցեր առաջ քաշել.
03.05.2013 \ 00:16
Reads: 1476

ՆՈՐ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐ
Հայոց ցեղասպանության 98-ամյակի առիթով կազմակերպված տարաբնույթ միջոցառումներում կարմիր թելի նման անցնում էր գաղափարախոսական մի կարեւոր առանցքային թեմա, որը ոչ թե սոսկ կարգախոսային բնութագիր ուներ, այլ աւելի շուտ՝ առաջադրանքային։
02.05.2013 \ 00:16
Reads: 1464

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՄԵՍԻՍՆԵ՛Ր ԵՆ ՀԱՐԿԱՎՈՐ
Համազգային մեր հիմնահարցով, ահա, 98 տարի շարունակ, հանգրւան առ հանգրւան, փորձել ենք ինքնահաստատւել ներազգային ճակատում ու ժամանակագրական տարբեր փուլեր թեւակոխելով՝ քաղաքական-հասարակական, հոգեւոր-մշակութային կեանքի ու մէկ խօսքով՝ սփիւռքեան բարդագոյն պայմաններն ենք դիմագրաւել:
25.04.2013 \ 00:12
Reads: 1936

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻ ՈՒՂԵՆԻՇԵՐԸ
19.04.2013 \ 00:03
Reads: 1702
ՆԱՏՕ-Ի ՆՈՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱԿԸ
Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավար Աբդուլլահ Օջալանի հետ թուրքական գաղտնի ծառայության պատասխանատուների տարած բանակցությունների արդյունքում կարելի է դիտարկել ՆԱՏՕ-ի հովանավորությամբ Թուրքիայում գործող «Հակաահաբեկչական պայքարի կենտրոնի» հրապարակած զեկույցի անգլերեն տեքստում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անվան ներառված չլինելը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
18.04.2013 \ 00:04
Reads: 1904

ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ. ԱՐԱ ԲԵՐԲԵՐՅԱՆ (ձայնագրություն)
13.04.2013 \ 22:55
Reads: 1752
ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ. ԱՐԱ ԲԵՐԲԵՐՅԱՆ (ձայնագրություն)
ՊՈԼՍՈ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆՆ ԱՆՏԵՍԵՑ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ
Շատ ցավալի է, որ իսլամացած և թրքացած հայերը պետք է հակադրվեն Հայոց պատրիարքարանին՝ միաժամանակ պայքարելով Թուրքիայի կառավարության դեմ իրենց էթնիկ և կրոնական արմատներին վերադառնալու և իրենց ոտնահարված իրավունքներն ու բռնազավթված ունեցվածքը վերադարձնելու համար:
11.04.2013 \ 23:26
Reads: 3520

ԱՄՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐՆ ԱՆԱՐԴԱՐԱՑԻՈՐԵՆ ՄԵՐԺԵՑ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԸ
Մարտի 26-ին դաշնային դատավոր Դոլի Մ. Ջին անարդարացիորեն՝ իրավասության բացակայության պատճառաբանությամբ, մերժեց ամերիկահայերի ներկայացրած հայցն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության՝ Հայոց ցեղասպանության ժամանակ նրանց բռնագրավված կալվածքների փոխհատուցման պահանջով:
09.04.2013 \ 23:31
Reads: 1980

ԻՍՐԱՅԵԼ-ԹՈՒՐՔԻԱ «ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ-ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ» ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Պարզ է, որ Անկարան հակաիսրայելյան իր հռետորաբանությունը լիարժեք օգտագործում էր արաբական աշխարհի համակրանքը, պաղեստինցի ժողովրդի թուրքամետ պահվածքն ու դիրքորոշումները ապահովելու ուղղությամբ։ Հակաիսրայելյան հայտարարությունները Անկարայի կողմից այնքան էին առաջ գնացել, որ ցեղասպան պետության այսօրվա ժառանգորդը Գազայի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն կիրառելու կամ Գազան շրջափակելու հանցանքներով մեղադրում էր իր …. ռազմավարական հատուկ գործընկերոջը։
05.04.2013 \ 23:32
Reads: 1595

ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ. ԺԱՆ ՏԵՐ-ՄԵՐԿԵՐՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ (ձայնագրություն)
Սփյուռքի երաժիշտներ. ԺԱՆ ՏԵՐ-ՄԵՐԿԵՐՅԱՆԻ հոբելյանական համերգը (ձայնագրություն)
18.03.2013 \ 23:18
Reads: 2561

ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ. ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՍԵՐԳԵՅ ԲԱԲԱՅԱՆ (ձայնագրություն)
Սփյուռքի երաժիշտներ. ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾԵՐԻՆ ՀԱՄԱՔԱՅԼ՝ դաշնակահար ՍԵՐԳԵՅ ԲԱԲԱՅԱՆ (ձայնագրություն)
04.03.2013 \ 02:42
Reads: 2941

ՎԱՐՈՒԺԱՆ ՊԼՈՒԶՅԱՆ. ՋՈՒԹԱԿ ԵՎ ԿԻԹԱՌ
ՎԱՐՈՒԺԱՆ ՊԼՈՒԶՅԱՆ. ՋՈՒԹԱԿ ԵՎ ԿԻԹԱՌ
26.02.2013 \ 16:10
Reads: 4587
