ՍՓՅՈՒՌՔԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ
ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԻ ՆՈՐ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄՆԵՐԸ. ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
26.01.2015 \ 15:48 Reads: 1887
Դեռ պիտի ականատես լինենք այս ներկայացման արարների զարգացմանը:  Զուգահեռ, ազգայնական տարրերը դեր ունեն կարծր անհանդուրժողականությամբ հատկանշվող հայտարարություններով հանդես գալու, որպեսզի իշխանությունները միջազգային ընտանիքին ապացուցեն, որ ի գին մեծ դժվարությունների և ներթուրքական բողոքի հսկայական ալիքների բարձրացման «ձիթենու ճյուղ» են երկարում հայկական կողմին:
ԶՎԱՐԹ ՍՈՒՋՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ՝ ՎԵՐՍՏԱՆԱԼՈՒ ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ
23.01.2015 \ 00:48 Reads: 1793
Ես խոսեցի 94-ամյա տիկին Սուջյանի հետ, որ բնակվում է Նյու Յորքում (և ոչ թե Կալիֆորնիայում, ինչպես հաղորդում է թուրքական մամուլը): Նա պատմեց, որ Հայոց ցեղասպանությունից հետո, բռնագաղթելով Դիարբեքիրից, նրա ընտանիքն սկզբում տեղափոխվել է Լիբանան, այնուհետև Կուբա (ոչ թե Կորեա՝ ըստ թուրքական մամուլի) և վերջապես հաստատվել Միացյալ Նահանգներում:
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԽԱՓԱՆԵԼ Է «ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱ» ԿՈՄԻՏԵԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՀՆԱՐՔԸ ԱԹԵՆՔՈՒՄ
14.01.2015 \ 00:36 Reads: 1584
Անցյալ շաբաթ թուրքական «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին չհաջողվեց  Հունաստանում կրկնել տասը տարի առաջ Շվեյցարիայում իր կազմակերպած ժխտողական խաղը:  Փերինչեքը ծրագրել էր իր սրբապիղծ «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամների հետ միասին մեկնել Աթենք՝ վիճարկելու Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող վերջերս ընդունված հունական օրենքը:
ԲԱՆԳԿՈԿՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ ԵՆ ՀԱՎԱՔՎԵԼ ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ
14.01.2015 \ 00:23 Reads: 1772
Հավաքույթին մասնակցեցին Չինաստանից, Հնդկաստանից, Մալայզիայից, Սինգապուրից, Թայլանդից, Վիետնամից ժամանած 80 հայեր: Ճաշկերույթ տրվեց Բանգկոկի «Գրանդ Հայաթ Էրավանում»:  Այս համայնքների շնորհիվ են պահպանվում նաև տարածաշրջանի հայկական մշակութային կոթողները, մասնավորապես՝ Բանգլադեշի և Մյանմարի եկեղեցիները:
ՇԱՌԼԻ ՀԵԲԴՈՆ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ԼԱՐԱԽԱՂԱՑՈՒԹՅՈՒՆԸ
13.01.2015 \ 00:48 Reads: 1668
Թուրքիայի վարչապետի հայտնվելը դատապարտանքի և զորակցության քայլարշավին որոշ նախաբան ուներ. Անկարայի հայտարարությունները` ահաբեկչությունը դատապարտող ու տակավին այն կանխարգելող գործողությունների մասնակցելու պատրաստակամության դրսևորումով, Դավութօղլուի ճանապարհն էր հարթում դեպի Փարիզ։
ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱՂԿԱՍԱՅԼԸ ՎԱՐԴԵՐԻ ՇՔԵՐԹՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ
12.01.2015 \ 11:24 Reads: 1486
Ավելի քան մեկ տարի առաջ մի խումբ հայ երիտասարդներ ստեղծեցին Ամերիկայի ծաղկասայլի հայկական ընկերակցությունը և ձեռնամուխ եղան մի հավակնոտ ծրագրի, որի մասին շատ հայեր վաղուց էին մտածել, սակայն ոչ ոք չէր փորձել իրականացնել: Նրանք որոշել էին 126 տարվա ընթացքում առաջին անգամ հայկական ծաղկասայլով մասնակցել աշխարհահռչակ Վարդերի շքերթին, որն անցկացվում է Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում:
ԱՄԱԼ ՔԼՈՒՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
25.12.2014 \ 01:40 Reads: 1851
Ամալ Քլունին բարձրակարգ փաստաբան է, ով մասնագիտացած է միջազգային իրավունքի, քրեական իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության և արտահանձնման ոլորտներում: Նա ներգրավված է եղել մի շարք խոշոր դատավարություններում, ինչպիսիք են՝ Էլգինի մարմարները Մեծ Բրիտանիայից Հունաստան վերադարձնելու դատը, «Վիկիլիքսի» Ջուլիան Ասանժի պաշտպանությունը և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատը: Նա նաև աշխատել է ՄԱԿ-ում Լիբանանի հարցերով հատուկ դատարանի դատախազի, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի համար Միջազգային քրեական դատարանի հետ:
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՈՒ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՄԱՆԿԱԿԱՆ ԾԵՍԵՐ
22.12.2014 \ 12:41 Reads: 6426
Հայերիս մեջ կա երեխայի քառասունքի և ատամհատիկի գաղափարը: Նմանատիպ արարողություններ կարելի է նկատել նաև չին ժողովրդի մոտ: Չինաստանում նշում են մանկան միամսյակը: Դա գրեթե նույն նշանակությունն ունի, ինչ հայերիս մեջ երեխայի քառասունքը: Երկու ժողովուրդներն էլ շատ են կարևորում այս արարողությունները: Նշեմ, որ քառասունքը դավանաբանական խնդիրնեից մեկն է, որը կապված է մարդու կյանքի գործունեության հետ: Ինչպես հայերն, այնպես էլ չինացիները ունեն մի ծես, որի ժամանակ փորձում են պարզել երեխայի ապագա մասնագիտությունը: Չինացիներն այդ ծեսը կատարում են երեխայի հարյուր օրեկանը լրանալու ժամանակ (երեք ամիսական): Տոնն այդպես էլ կոչում են 《 百天》( Բայ Թիփն): Մեզանում նույն ծեսը տարածված է կատարել երեխայի առաջին ատամը դուրս գալիս: Դա ակռահատիկի կամ ատամնահատիկի ծեսն է: Երկու ծեսերի կատարումն էլ գրեթե համընկնում են ժամանակային առումով: 
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀՐԵԱ ՇԱՌԼԱՏԱՆԸ ՔԱՐԵՐ Է ՆԵՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ԱՊԱԿԵ ՏՆԻՑ
20.12.2014 \ 13:09 Reads: 1712
Հրեական և իսրայելական լուրերի JNS.org կայքը տեղադրել է Արյե Գուտի թունոտ, հակահայկական հոդվածն ամպագոռգոռ խորագրով՝ «Հակասեմիտիզմը Հայաստանում. հստակ և այժմեական վտանգ»: Տասնյակ ադրբեջանական և թուրքալեզու լրատվամիջոցներ շտապեցին վերահրապարակել այս հայատյաց քարոզչությունը՝ ընդգծելով, որ այն վերցված է «հանրաճանաչ» իսրայելյան լրատվական աղբյուրից: Հնարավոր է, որ հոդվածը գրվել է Բաքվում, տեղադրվել իսրայելական և հրեական հրապարակումներում, ապա արտատպվել Ադրբեջանում՝ ընթերցողների մոտ ստեղծելով այնպիսի տպավորություն, որ այն գալիս է երրորդ կողմի անաչառ աղբյուրից:
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ` ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
17.12.2014 \ 17:23 Reads: 1675
Որքան մոտենա Ցեղասպանության 100-ամյակը, այնքան պիտի շատանան Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականի հայտարարությունները: Եվ այս առումով, երևույթը պետք է ընկալել օրինաչափ. ի վերջո ճիշտ չեն այն պնդումները, որ Մահչուպյանի նշանակման մեջ դեր չի ունեցել նրա հայազգի լինելը և թե Մահչուպյանն ընդհանրապես թուրքական հրատապ հարցերի նկատառումով է, որ նշանակվել է վարչապետի խորհրդական:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
17.12.2014 \ 10:42 Reads: 1713
Համայնքի հավաքույթին դասախոսությամբ հանդես եկավ Ռութգերս համալսարանի Ցեղասպանագիտության և Մարդու իրավունքների կենտրոնի Հայոց ցեղասպանության ծրագրի համակարգող Խաչիկ Մուրադյանը: Հավաքույթի ընթացքում Նա ներկայացրեց 19-րդ, 20-րդ դարերի ընթացքում Չինաստանում հայերի ներկայության մասին պատմությունը:
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ
12.12.2014 \ 11:11 Reads: 1362
Հայաստանի և Սփյուռքի ղեկավարության տարբեր հեղինակավոր անձինք խնդրեցին ինձ մեկնաբանել այս բանավեճը՝ հուսալով հանդարտեցնել շիկացած մթնոլորտը: Ես համաձայնեցի, ոչ թե այն պատճառով, որ կարծում եմ, թե իմ հոդվածը կլուծի բուն հարցը, այլ որպեսզի անդրադառնամ ավելի մեծ խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են հայ ժողովրդի առջև մեր պատմության այս ճակատագրական պահին:
CNNTURK. «ՊՆԴՈՒՄՆԵՐ ԿԱՆ, ԹԵ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՊՐՈՒՄ Է 4 ՄԼՆ ՀԱՅ»
11.12.2014 \ 10:49 Reads: 2024
«CnnTurk» լրատվականն անդրադարձել է հայկական «Կենտրոն» հեռուստաալիքով հեռարձակված ֆիլմաշարի և մի նյութի, որտեղ խոսվում է քրդական հարցի լուծման հեռանկարների և Արևմտյան Հայաստանում այժմ ապրող հայերի թվի մասին: «Թուրքիայում 4 մլն հայերի առկայության մասին պնդում» վերնագրով նյութում «CNNTurk»-ը հանգամանորեն ներկայացնում է Նաիրի Հոխիկյանի պատրաստած ռեպորտաժը քրդական հարցի կարգավորման վերաբերյալ քրդերի ցմահ բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի առաջ քաշած քառափուլ ծրագրի մասին: Այդ ծրագիրն առաջին անգամ հրապարակվել է դեկտեմբերի 5-ին թուրքական «Միլլիյեթ» օրաթերթում:
ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՔԱՂԱՔԸ ՄԻԱՅՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆ ՉԷ (ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 26-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ)
08.12.2014 \ 11:40 Reads: 1432
Իբրև Թուրքիայի սահմանակից հայկական քաղաք, Գյումրիին տրված ռազմական այս նշանակությունը իր հիմնավորումներն ու բացատրությունները ունի: Սակայն մեր ռազմավարական գործընկերները պիտի իմանան նաև, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը միայն ռազմակայան չէ: Դա քաղաք է, որը պիտի ապրի, շնչի, զարգանա ու բարգավաճի, ժամանակակից հասկացողությամբ իբրև ԵՏՄ-ի անդամ հանրապետության կարևորագույն երկրորդ քաղաք: Ռազմավարական գործընկերները միայն ռազմական հիմնադրույթների վրա չեն մշակում իրենց հայեցակարգերն ու համագործակցության դաշտը ընդհանրապես:
ԲՈԼԻՎԻԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄԸ
02.12.2014 \ 11:35 Reads: 1664
Բոլիվիան Հարավային Ամերիկայի երրորդ երկիրն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հետևողի համար առաջին հարցն այն է, որ Բոլիվիան, ի տարբերություն Ուրուգվայի և մանավանդ Արգենտինայի, չունի հայկական գործոնի տարողունակությունը, քանակը և քաղաքական լծակի հանգամանքը: Չի կարելի անշուշտ բացարձակ հաստատումներ կատարել այն շարժառիթների մասին, որոնք Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները մղել են հանգելու նման բանաձևի:
ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ
13.11.2014 \ 12:31 Reads: 1568
ԱՄՆ Կոնգրեսի գրեթե բոլոր թեկնածուները, որոնք աջակցել են հայ-ամերիկյան հարցերին, հաղթանակ են տարել նոյեմբերի 4-ին կայացած ընտրություններում: Արդյունքը նույնքան դրական եղավ առաջադրված մյուս թեկնածուների համար՝ նահանգային և տեղական մրցապայքարներում: Հետևաբար, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարեց, որ իր աջակցած թեկնածուների ավելի քան 95 տոկոսը հաջողության է հասել:
«ԱՎԵԼԻ ՎԱՏ ԾԱԳՈՒՄՈՎ» ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ
30.10.2014 \ 00:32 Reads: 1698
Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի նշանակման լուրը բնականաբար պիտի գրավեր բազմակողմանի ուշադրություն: Առաջին հայացքից թվում է, որ «Ակոսի» նախկին խմբագրի նշանակումը կապված է հայկական կողմին ուղղված ծրագրերի հետ. ավելի մասնակի` Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ առնչված Անկարայի որդեգրած գործողությունների շարքի կարեւոր օղակի հանգամանք ունի այս քայլը:
ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ` ՉՆԱՅԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲՈՂՈՔՆԵՐԻՆ
01.10.2014 \ 10:23 Reads: 1558
Հենց նոր եմ վերադարձել տուն երկշաբաթյա լարված ճանապարհորդությունից: Սկզբում մասնակցեցի Երևանում տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համաժողովին, որտեղ համանախագահեցի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նիստում, և ելույթ ունեցա երկու այլ նիստերում՝ առաջարկելով ձևավորել ժողովրդավարական ճանապարհով ընտրված համասփյուռքյան կառույց, որը կներկայացնի Հայաստանից և Արցախից դուրս բնակվող յոթ միլիոն հայերին:
ԱՆԿԱՐԱՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՂ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ ԻՍԼԱՄԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
19.09.2014 \ 15:13 Reads: 2037
ԱՄՆ-ի կողմից առաջադրված նոր դաշինքն ընդդեմ իսլամական պետության դեռեվս չի ձեւաւորվել։ Եւ այստեղ դաշտն այնքան մշուշոտ է, այնքան անորոշ գործընթացներ են արձանագրվում, որ բազմաբնույթ հարցադրումները պարզաբանումներ չունեն։
ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ԱԿՆԿԱԼԻՔԸ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՀԱՆԻԻՑ
10.06.2014 \ 01:25 Reads: 1596
Անկախ պրոտոկոլային փոխյարաբերութիւններից, վստահաբար կայացող հանդիպումների ընթացքում կողմերը խոր քննարկման առարկայ են դարձնելու տարածաշրջանային եւ մասնաւորապէս՝ երկու երկրների համար կարեւորագոյն խնդիր հանդիսացող Սիրիայի ճգնաժամը:
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱՅՐԵՐԻ ՈՒ ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ Է
23.05.2014 \ 12:23 Reads: 2046
Մեկը մյուսին վերացնում են, սպանում, խոշտանգում, իրականում կռվելով Արևմուտքի կամ Ռուսասատանի դեմ: Սա անեծքից այն կողմ է: Աստված հեռու պահի մեզանից նման հանգուցալուծում: Երեկ 16 զինվոր են սպանել: Մարդկային կյանքը գրեթե արժեք չունի: Ընտրություններ են, դեբատներ: Լացակումած Յուլյան ու ջղային Պորոշենկոն իրենց էշն են քշում, մարդիկ էլ կոտորում են իրար:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ. ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
22.04.2014 \ 22:31 Reads: 1875
Ահավասիկ, հայաշխարհի մեկդարյա պայքարի ու պահանջատիրության 99-րդ հանգրվանը թող լինի նաև ու մանավանդ ներազգային (պետական թե ժողովրդական, հայրենական թե սփյուռքյան) վիթխարի ճակատում տարատեսակ ուժերի կուտակման, համախմբման և որ կարևոր է՝ կազմակերպման կենսափորձով առաջնորդվելու հրամայականը, որով էլ ազգովի երաշխավորած կլինենք մեր համազգային ու համահայկական նպատակների իրականացումը՝ 100-րդ հանգրվանին ընդառաջ:
ՔԵՍԱՊԸ` ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
02.04.2014 \ 15:08 Reads: 1723
Մի կողմից Անկարան քաղաքական անհեթեթության նմուշներ է հրամցնում ոչ միայն իր տարածքներից դեպի Քեսապ թափանցման գործողություններին նկատմամբ պյուղատոսություն ցուցադրելով, այլ տարհանված քեսապահայությունը «հյուրընկալ» Թուրքիա հրավիրելով: Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ Սիրիայի ընդդիմադիրների կողմից Քեսապի գրավմանը Թուրքիայի ուղղված ամբաստանությունները անհիմն են:
ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ. ԵՍ ԵԿԵԼ ԷԻ, ՈՐ ԱՅՍՏԵՂ ԼՌԵՄ…
19.02.2014 \ 13:24 Reads: 5222
Կարդում եմ Արամ Հայկազի նամակները և հանկարծ… «Ես ի՞նչ եմ ուզում, որ բերես դու ինձ: Ոչինչ… Ա˜խ, միայն ոչինչ չտանես…» Վահագն Դավթյան:
ՄՈՍԿՎԱՆ ԵՒ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԱՐԳՈՒՄ ԵՆ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ` ՈՃԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
04.02.2014 \ 17:18 Reads: 1652
Այս տարվա հունվարի 23-ին Միացյալ Նահանգների իշխանությունները արցախյան հակամարտության կողմերին կոչ էին արել զերծ մնալ բռնություններից եւ կենտրոնանալ հակամարտության խաղաղ լուծման ջանքերի վրա:
« 1 2 ... 4 5 6 7 8 9 »
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com