ՄԱՐԴՈՒՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ ԻՐ ԿԱՏԱՐԱԾ ԳՈՐԾԵՐՈՎ. ԲԱՐՈՒՅՐ ՋԱՄԲԱԶՅԱՆ
16.03.2017 \ 23:02
Reads: 3911
Հուսամ, որ մեր ընկերների շարքերը կհամալրվեն: Նախատեսված են հանդիպումներ Միացյալ Նահանգներում, Կանադայում ու Անգլիայում: Չեմ ուզում ժամանակից շուտ դրանց մասին խոսել: Պետք է շարունակել ու զարգացնել համագործակցության հաստատված ծրագրերը ՀՀ և ԼՂՀ կառավարությունների հետ: Հարցազրույց «Դիակոնիա» բարեգործական հիմանդրամի նախագահ Բարույր Ջամբազյանի հետ:
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՈՐԾԻՉՆԵՐ. ՎԱՉԵ ՔԱՎԼԱՔՅԱՆ
13.03.2017 \ 23:57
Reads: 3635
Վաչե Քավլաքյանը ծնունդով Հալեպից է․ մասնագիտացել է տեղեկատվական տեխնոլոգաների ոլորտում, այսօր նա հաստատվել է Արաբական Միացյալ Էմիրություններում: Մեր հայրենակիցը էմիրություններում հաջողակ բիզնեսմեն է: Հիմնադրելով NDigitec ընկերությունը` նա նոր խոսք ու ասելիք բերեց մեդիա ոլորտ:
ՄՈՍԿՎԱ-ՎԱՇԻՆԳՏՈՆ «ՁՆՀԱԼԸ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԸ
29.01.2017 \ 11:20
Reads: 3304
Ինչո՞ւ հենց Հայաստանը: Ինչո՞ւմն է նրա առավելությունը, որն իրավունք է տալիս հավատալու մեզ բաժին ընկած հատուկ առաքելությանը` մեծ տերությունների քաղաքական խաղերում և աշխարհաքաղաքական զարգացումներում։ Փաստե՛րն են խոսում այդ վարկածի օգտին։ Անգամ մեր հակառակորդները չեն կարող ժխտել, որ հայերը քրիստոնեական և եվրոպական արժեքներ կրող ազգ են, որին մոտ է նաև արևելյան մշակույթը։
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԹՐԱՄՓԻՆ
08.12.2016 \ 16:43
Reads: 4993
Շենքի իրական տերն է թուրք մեծահարուստ Այդըն Դողանը, որն իր հերթին վարում է միջազգային բիզնեսներ. Դողանը այս շենքի վրա Թրամփի անունը օգտվելու արտոնութիւնը ստացել է Թրամփից, որի համար նրան վճարում է տարեկան 5 միլիարդ դոլար: Ստամբուլի “Թրամփ Թաուր”-ի բացումը տեղի է ունեցել 2012-ին, բացման արարողությանը ներկա էր հանրապետութեան նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ է ՀԱՅ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
30.11.2016 \ 00:51
Reads: 1711
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադառնալով գիտաժողովին՝ նշեց. <<Կա ստանձնած գործի նկատմամբ սրտացավ վերաբերմունք և մեծ պատասխանատվություն, որով կազմակերպիչները մտածում, նախագծում և իրականացնում են Գիտաժողովը։ Այդ ամենը նպաստում է Չինաստանում արդեն կազմավորված գիտական թիմի գործունեության ակտիվացմանը։ Ուզում եմ դրվատանքի ջերմ խոսքեր ասել Մհեր Սահակյանի հասցեին, ում ջանքերով կյանքի կոչվեց այս չափազանց կարևոր ձեռնարկը, որը պատիվ կբերի ցանկացած երկրի երիտասարդներին>>։
ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՎ ԹԱԼԵԱԹԻ ՀԵՌԱԳՐԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
27.11.2016 \ 01:01
Reads: 1793
Պրոֆ. Աքչամը, վերջերս հրատարակած իր «Նայիմ բեյի հուշերն ու Թալեաթ փաշայի հեռագրերը» գրքում, վերջնականապես տապալեց թուրքական համառ ժխտումները Նայիմ բեյի գոյության և հեռագրերի իսկության վերաբերյալ: Այդ հեռագրերը Նայիմ բեյը վաճառել էր Արամ Անտոնյանին, իսկ վերջինս էլ 1920-ականների սկզբին դրանք հրապարակել էր իր «Մեծ ոճիր» գրքում, անգլերեն, ֆրանսերեն և հայերեն: Ցեղասպանությունը վերապրած Անտոնյանն առաջին անգամ հանդիպել է օսմանյան պաշտոնյա Նայիմ բեյին 1916 թվականին, Թուրքիայի Մեսքենե համակենտրոնացման ճամբարում, այնուհետև՝ 1918 թվականին, Սիրիայի Հալեպ քաղաքում:
ՎԵՐԱՀՍԿՎՈՂԻՑ ԴԵՊԻ ԱՆՁԵՎ ՔԱՈՍ ՍԻՐԻԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ
03.10.2016 \ 21:09
Reads: 1628
Ամբողջ խնդիրը կենտրոնանում էր այն պահանջի վրա, որ ռուսներն անընդհատ արծարծում էին` տարանջատել ընդդիմադիր զինյալներին ահաբեկչական խմբավորումներից։ Դեպքերը այնպես էին ստացվում, որ հակակառավարական ուժերի գրոհներում որոշ պահերի մշուշ էր ստեղծվում զինյալ տարրերի ինքնության վրա, նրանց պատկանած կազմակերպությունների առումով։
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ԵՎ «LADY»-ԻՆ ՈՒ «TRAMP»-Ը
29.09.2016 \ 23:35
Reads: 1711
Ամերիկացի-հրեա հանրահայտ պրոդյուսեր Վալթ Դիզնին հաստատապես չէր էլ պատկերացնի, որ իր «Lady and Tramp» մուլտֆիլմը տասնամյակներ անց կարող է իրական կերպարանք ստանալ, այն էլ ԱՄՆ նախագահական ընտրությունների մակարդակով, երբ Դեմոկրատ «Lady»-ն (Հիլարի Քլինթոն) դեմ-հանդիման է կանգնել Հանրապետական Tramp-ին:
ՀԱՅԱՑՔ ԻՐԱՆԻՑ. ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՄԱՆ ՍԿԻԶԲԸ
27.06.2016 \ 00:15
Reads: 1827
Եվրոպայի քաղաքական երկրաշարժը անխուսափելիորեն ճաքեր է տալու թե յուրային, եւ թե անդրեւրոպական ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական միջազգային փոխհարաբերությունների լայնարձակ աշխարհագրություններում..., որից էլ բխելու է ի վերջո, եթե ոչ Եվրամիության փլուզումը, բայց հաստատապես տրոհման ու փլուզման սկիզբը:
ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԸ
16.06.2016 \ 13:33
Reads: 2584
Այս բոլորը պարզապես արագ նշումներ են և բանաձևի ազդեցության հզորությունը և Անկարայի ցուցադրած ջղաձգությունները ընդգծում են Բունդեսթագի ձեռնարկած քայլի իրադրային նշանակությունը: Նշված հանգամանքները սակայն, առաւելաբար հետևողականության, համագերմանական բարդույթի, Վատիկանի ազդեցության տակ` վերաբերում են կրոնական ներշնչանքին:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ
12.06.2016 \ 22:46
Reads: 2394
Հայաստանից արձագանքներ կան Թուրքիայի հայերի պատրիարքի փոխանորդ Աթեշյանին, որը Էրդողանին ուղղված իր նամակում գրել էր, որ «վշտով» է ընդունել Գերմանիայի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը: «Թարաֆ» թերթին տված հարցազրույցում Հայաստանի անկախ պատգամավոր Արագած Ախոյանն ասել է. «Պետության կողմը բռնելով՝ Աթեշյանն ուզում է երկարաձգել իր պաշտոնավարումը»:
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ»
09.06.2016 \ 13:26
Reads: 2395
Հայկական դասական երաժշտությունը Մոսկվայում հնչում է Միքայել Հայրապետյանի «Հայաստանի գաղտնիքներ» ծրագրի, Ռուսաստանի հայ երիտասարդական կոնգրեսի և Չինաստանի Հայկական համայնքի համատեղ ջանքերի շնորհիվ:
ԳԼԵՆԴԵԼՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԻՆ
21.03.2016 \ 00:26
Reads: 2295
Դեսպան Միլսը տվեց հետևյալ հակիրճ պատասխանը. «Իմ միակ պատասխանը կլինի կրկնել նախագահ Օբամայի նպատակը, որ նա շարադրել է ապրիլի 24-ի իր ուղերձում. «Մենք ցանկանում ենք տեղի ունեցածի լիարժեք, անկեղծ և արդարացի ճանաչում Թուրքիայի կառավարության և թուրք ժողովրդի կողմից»»:
ՌՈՒՍԱԿԱՆ ՕԴՈՒԺԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ
21.03.2016 \ 00:24
Reads: 1638
Ռուսաստանի նախագահի որոշումը` օդուժը աստիճանաբար հեռացնելու Սիրիայից, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս. բնականաբար միանշանակ չեն վերլուծումները. իրենց ձեւի մեջ իսկ հակոտնյա ընկալումներ կան որոշման նկատմամբ. որոշ կողմերի համար հանկարծակի, մյուսների համար ակնկալելի:
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ
14.03.2016 \ 00:27
Reads: 2432
Մհեր Սահակյանը գիտական հետազոտություն է կատարում Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում: Նա ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության բաժնի շրջանավարտ է: Գերազանցության դիպլոմով ավարտել է ԳԱԱ Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Սովորել է ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում, Իրանի Իմամ Խոմեյնու համալսարանում, Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնում:
ԱՆԿԱՐԱՆ ԵՎ ԲԱՔՈՒՆ` ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
07.03.2016 \ 23:24
Reads: 1821
Հիմա այնպես է թվում, որ Բաքուն իր ավագ եղբոր այսօրվա կատաղի թշնամիների հետ խորացնում է իր հարաբերությունները` նրանց տալով նաեւ իրավական հիմք համաձայնագրերի տեսքով եւ քննարկելով այդ համաձայնագրերի գործնականացման ուղիները:
Մինչ այս պահը պաշտոնական Անկարան չի արձագանգել Թեհրան-Մոսկվա-Բաքու հարաբերությունների սերտացմանը միտող հայտարարություններին եւ այցելություններին:
Մինչ այս պահը պաշտոնական Անկարան չի արձագանգել Թեհրան-Մոսկվա-Բաքու հարաբերությունների սերտացմանը միտող հայտարարություններին եւ այցելություններին:
ԻՐԱՆՑԻՆԵՐԻ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
06.03.2016 \ 23:37
Reads: 2813
Թուրքերի մասին պարսկական հիշատակումները մեզ են հասել մեծանուն պարսիկ բանաստեղծներ Ֆիրդուսուց (10-րդ դար) և Հաֆեզից (14-րդ դար): Թյուրքական ցեղերը առաջին անգամ ներխուժեցին Պարսկաստան 11-րդ դարում, որոնց հաջորդեցին սելջուկները: 13-րդ դարում Իրանը նվաճեցին մոնղոլները, այնուհետև՝ թուրքմենական ցեղերը, որոնք վերջնականապես պարտության մատնվեցին 1592 թվականին: Հետագա դարերի ընթացքում բազմաթիվ պատերազմներ տեղի ունեցան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև:
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ «ԿԱՅՈՒՆ ԻՐԱՆԻ ՈՒ ԶՈՐԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ»
04.03.2016 \ 00:03
Reads: 2398
Կարեւորը, որ իրանահայ գիտակից քաղաքացին ու հատկապես երիտասարդությունն երբեւէ տուրք չտվեց, մեղմ ասած, ամբոխավարությանն ու ցավոք, դեռեւս հատուկենտ երեւացող ապակողմնորոշիչ ոտնձգություններին, քանզի քաջ գիտակցեց ու հավատաց իր իսկ ընտրյալ պատգամավորի գաղափարային նշանաբանին ու քվեարկեց հանուն «Կայուն Իրանի ու զորեղ համայնքի»։
ԻՐԱՆԱՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ. ԺՈՂՈՎՐԴԻ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
24.02.2016 \ 11:48
Reads: 2278
Ավելի քան մեկ տասնյակ հիմնական ձեռքբերումների կողքին, մեր երիտասարդ պատգամավորները ողջ իրանահայության հետ միասին ապրեցին երկու աննախադեպ ցավագին աղետներից բխող պահեր, կապված Արեւմտահայաստան ճամփորդած իրանահայ զբոսաշրջիկների ավտովթարի եւ Թեհրան-Երեւան չվերթի ողբերգական պատահարների հետեւանքով ավելի քան վեց տասնյակ իրանահայերի դառնաղետ կորուստներին..., ներառյալ նախորդող 6-րդ շրջանի պառլամենտի պատգամավոր եղերամահ դոկտոր Լեւոն Դավթյանի:
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒԹ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
19.02.2016 \ 12:42
Reads: 2479
Այս պայմաններում, իմ առաջարկն է Ամերիկահայ համայնքին՝ զերծ մնալ որևէ թեկնածուին վաղօրոք աջակցելուց: Որևէ մեկին զորակցելու որոշումը կարելի է կայացնել ավելի ուշ, քանի որ նախագահական ընտրապայքարն ավելի կթեժանա, իսկ թեկնածուներն ավելի խիստ կարիք կունենան մեր քվեների:
«ԲԱՐԵԿԱՐԳՉԱԿԱՆ 6-ՐԴ ՄԵՋԼԻՍԸ» ԵՎ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
17.02.2016 \ 02:02
Reads: 2629
Երկրի ներքաղաքական, այսպես ասած՝ ժամանակի վարակիչ ու թեժ խմորումները, պայմանավորված՝ «Բարեկարգչական-պահպանողական» մրցակցություններով, երբեւէ չգայթակղեցին հայ պատգամավորներին, որոնք էլ գիտակից իրենց առաքելության, մշտապես դրսեւորեցին սկզբունքայնություն, եւ հավասարակշռված կեցվածք՝ հանուն Իրանի ու հինավուրց իրանահայության շահերի, հեռու միջխմաբկցային ամբոխավարական էժանագին աճպարարություններից:
ԻՐԱՔ-ԻՐԱՆ 8-ԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԻՐԱՆԱՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
15.02.2016 \ 07:10
Reads: 3098
Պատերազմական հենց առաջին ամիսներին իրանահայությունը պարտավորվեց ծանրակշիռ գին վճարել՝ պատերազմի կիզակէտում գտնվող Խուզիստանի ամենահարավային նահանգի երբեմնի ծաղկուն համայնքների՝ Ահվազի ու Աբադանի հայության գրեթե ամբողջական պարպմանը..., դեպի կենտրոնական՝ Սպահանի, Թեհրանի եւ հյուս. շրջաններ փախստականների հոսքով:
ՀՐԱՅՐ ԽԱԼԱԹԵԱՆ․ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՄԵՋԼԻՍԻ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴԻՆ
11.02.2016 \ 12:01
Reads: 3099
1981 թ․ ԻԻՀ Մեջլիսի նիստերից մեկի ընթացքում երբեմնի հզոր ու ազդեցիկ նախագահ Ռաֆսանջանին խորհրդարանի բարձր ամբիոնից արտասանած հայ խիզախ պատգամավոր Հրայր Խալաթեանի հետևյալ խոսքերն էր, որ փորձել է ընդհատել..., սակայն, վերջինս մնացել է անդրդվելի:
ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ․ ԻԻՀ ՊԱՌԼԱՄԵՆՏԸ ԵՎ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ
08.02.2016 \ 01:00
Reads: 2559
Ավելի քան 3,5 տասնամյակի ընթացքում մեր պատվարժան պատգամավորների դիմագրաված խնդիրների լոկ վերնագրային թվարկումը ինքնին վկայելու է այն մասին, թե ինչ ծանրակշիռ հանգամանք են իրացրել նրանք՝ հանուն սեփական համայնքի ողջ անդամների ու տարատեսակ միավորների իրավունքների պաշտպանմանն ու ձեռքբերմանը։
ՉԻՆԱՍՏԱՆԸ՝ ՆԵՐՍԻՑ․ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ՞, ԹԵ՞ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ
07.02.2016 \ 23:58
Reads: 2851
Երբ Չինաստանը 2008 թ. հյուրընկալեց միջազգային ամառային օլիմպիական խաղերը, Սինցզյանը հանդես եկավ նախապատրաստված ցույցերով՝ արտահայտելով անկախանալու իր ցանկությունը։ Էրդողանը մյուս կողմից (Էրդողանը բաց չի թողնում որևէ հնարավորություն՝ հանդես գալու որպես ույղուրների և պաղեստինցիների մեծ եղբայր) թույլ տվեց մեծաքանակ ցույցեր չինական իշխանությունների դեմ, որոնց ժամանակ այրում էին չինական դրոշները՝ միևնույն ժամանակ Թուրքիայի դրոշի կողքին ծածանելով դրանից միայն կապույտ գույնով տարբերվող դրոշը։