ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԻ ՀԱՅՑԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ, ԵՎ ԱՅԴ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼ
25.10.2017 \ 00:26
Reads: 1896
2017 թ. հոկտեմբերի 19-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդես գալով Բրյուսելում, Եվրոպական խորհրդարանում ընթացող Հայ դատի համագումարում, քննադատեց ՄԻԵԴ-ի դատավորին, որը մերժել էր Հայոց եկեղեցու դատական հայցը, այն համարելով անընդունելի: Մինչև այս հայտարարությունը, դատական գործի կարգավիճակի վերաբերյալ ոչ մի լուր չկար: Ես դիմեցի Ստրասբուրգում ՄԻԵԴ-ի նստավայր, հետաքրքրվելով Հայոց եկեղեցու հայցով և տեղեկացա, որ իրոք անհատ դատավորն իրավունք ունի մերժել ցանկացած հայց, որը տվյալ դեպքում նախապես չի ներկայացվել Թուրքիայի ստորին ատյանի դատարան՝ իրավական պաշտպանության տեղական բոլոր միջոցները սպառելու համար, և որ մերժման նամակը ուղարկվել էր Կաթողիկոսարան դեռևս 2017 թ. մարտին: Ամենացավալին՝ ՄԻԵԴ-ից ինձ հայտնեցին, որ դատավորի որոշումը չի կարող բողոքարկվել:
ՄԻՋՊԵՏԱԿԱՆԻՑ ՄԻՋՍՓՅՈՒՌՔՅԱՆ` ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՆԻՇԵՐ
24.10.2017 \ 20:29
Reads: 1764
Կիպրոսում կայացած Հայաստան-Հունաստան-Կիպրոս` երեք երկրների սփյուռքի հարցերով զբաղվող պետական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը ունի կարեւոր ենթահող, անցած որոշակի ուղի եւ մանավանդ ռազմավարական հեռանկարայնություն:
ՉԻՆ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ՊԵԿԻՆ-ԱՆԿԱՐԱ ՄԵԾ ՁՆՀԱԼ
02.10.2017 \ 00:16
Reads: 3460
Սակայն երբ Էրդողանն իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրեց, սկսեց բարելավել Պեկին-Անկարա հարաբերությունները։ Նա հետզհետե սկսեց դադարեցնել օժանդակությունն ույղուրական կենտրոնախույս ուժերին։ Իրավիճակը հատկապես փոխվեց Էրդողանի 2015թ․ Պեկին այցելությունից հետո, որտեղ նա չինական կառավարությունից ներդրումներ ստանալու խոստումներ ստացավ։
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ
01.09.2017 \ 20:27
Reads: 1996
Առեւտրա-գործարարական ոլորտի յատկապէս իրանցի շրջանակների կողմից սիրւած ու յարգւած լինելու հանգամանքի լաւագոյն ցուցանիշը հանդիսացաւ նոյնինքն Հերւիկ Եարիջանեանի ջանքերով՝ Իրանը պլաստիկ տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն հանդիսանալու իրողութիւնը, սրանից շուրջ մէկ տարի առաջ, նրա ղեկավարած «Քարան սիմա ֆան» եւ Գերմանիայի «Քրոս-մաֆէ» ընկերութիւնների միջեւ համաձայնագրի ստորագրմամբ:
ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
21.07.2017 \ 17:41
Reads: 4641
Աշխարհի բուհերում վերջին տարիների ընթացքում աճել է հայ գիտական մտքի ներկայությունը: Տարբեր բուհերում աշխատող և սովորող երիտասարդ գիտնականներին միավորելու նպատակով և նրանց միջև կապեր ստեղծելու համար 2017թ. հուլիսի 22-ից 23-ը Չինաստանի Հայկական համայնքը կանցկացնի Սփյուռքում՝ երիտասարդ հայ հետազոտողների առաջին առցանց գիտաժողովը։
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵԿԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿՈՒՅԶԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂՈՒՄ
14.07.2017 \ 00:03
Reads: 2458
«Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ընկերությունը 2014 թվականին հիմնվեց Հայաստանում` նպատակ ունենալով «պեկան» տեսակի ամերիկյան ընկույզի այգիներ հիմնել։ Հիմնականում գյուղատնտեսության ոլորտի բիզնեսում մասնագիտացած այս ընկերության արտադրանքն արտահանվում է աշխարհի ավելի քան 40 երկրներ: Ինչո՞ւ և ինչպե՞ս լիբանանյան ընկերությունը որոշեց նաև Հայաստանում գործունեություն ծավալել, Diplomat.am-ը զրուցեց Հայաստանում «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ՍՊԸ-ի հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալի հետ, ով լիբանանցի գործարար է և հանդիսանում է “Gardenia Grain D’or” լիբանանյան ընկերության սեփականատերը:
ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ` ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԻՑ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՐՁ
10.07.2017 \ 17:12
Reads: 2392
Մեր ա. հանդիպման ժամանակ, այսինքն`1982 թ-ին, թե ինչպես իմ նայիվ, ռոմանտիկ մտածողությամբ, որով հավատում էի, թե Սովետական միության մեջ ազգային հարցերը լուծված են, կամ ինչպես էի ոգևորությամբ հավատում Թուրքիայի ձախակողմյան ուժերին, պատմեցի, թե ինչպես էի զարմացրել նրան…
ԻՐԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՄԵԾԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԴԻԱԴԱՇՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ. ԻՐԱՆԱՀԱՅ ՓՈՐՁԱԳԵՏ
05.07.2017 \ 23:52
Reads: 2626
Իրանական լրատվամիջոցները արցախյան խնդրի մասին լուրեր ստանում և հաղորդում են՝ հիմնվելով ադրբեջանական մեդիադաշտի տեղեկատվության վրա, և դրա պատճառն այն է, որ հայաստանյան հեռուստաընկերություններն ու այլ մեդիաները Իրանում չունեն ներկայացուցչություններ, չեն համագործակցում իրանական լրատվամիջոցների հետ: Մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն իր ԶԼՄ-ների մասնաճյուղեր է բացել, այլև ստեղծել է պարսկալեզու լրատվամիջոցներ և դրանց միջոցով տարածում է հակահայկական տեղեկատվություն:
ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ. ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՀՆԴԿԱՍՏԱՆԸ
06.06.2017 \ 00:39
Reads: 2276
Իրականում հնդկական մշակույթը շատ հարուստ է, խորը և փիլիսոփայական: Այն, ինչ ցուցադրվում է վերջերս, դա այդքան էլ աղերս չունի իրական հնդկական մշակույթի հետ։ Հնդկաստանը մի երկիր է, որտեղ կա մշակութային բազմազանություն, այս երկիրը գույներով լի է, հնդիկները շատ բարի և դրական մարդիկ են։ Բոլիվուդյան մակարդակի մասին խոսելիս կարող եմ ասել՝ այս երկրում շատ զարգացած է կինոարտադրությունը, նաև հրաշալի մուլտեր կան՝ ուսուցողական, խրատական, սակայն դրանք հայ հեռուստադիտողին երևի հասանելի չեն, այդ իսկ պատճառով կա ոչ ճիշտ կարծիք։
ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍԵԱՆԸ ՅՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄԱԿԱՆ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԱՄՄԱՆԻ ՄԷՋ
02.06.2017 \ 01:12
Reads: 1897
Ամմանի Հայ համայնքի մէջ պահանջը հասկանալով նոր սերունդին՝ ծանօթացնելու Հայ Ազգի հարուստ ժառանգութիւնը, դարձնելու համար Հայ լինելու հպարտութիւնը, թեմայի շուրջ դասախօսութեամբ հանդէս եկաւ Գ. Գինոսեանը սթափեցնելու և ինքնաճանաչ սերունդ կերտելու համար։
ՆԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ. ՆՎԻՐՈՒՄԸ ՄԵԾ Է, ԱՅՆ ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐ ՉՈՒՆԻ
30.05.2017 \ 17:58
Reads: 2541
Ավելի մեծ պատասխանատվություն զգացի և ավելի պարտավորված, որ արդարացնեմ պարգևս։ Անկախ ամեն ինչից, միշտ շատ սիրել եմ ու կսիրեմ Արցախը, այստեղ գտել եմ իմ կյանքի իմաստը՝ հնարավորինս ծառայելու եմ Արցախին, արյունակցական կապով եմ արդեն կապվել Արցախին: Աղջիկս Մոսկվայից տեղափոխվեց Ստեփանակերտ, ապրում է այստեղ, ապագա թոռնիկներս արցախցի կլինեն ու կապրեն, կպաշտպանեն այս հրաշք երկիրը:
ՐԱՖՖԻ ՍԵՄԵՐՋՅԱՆ. ԱՌԱՋԱՐԿԵԼՈՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
27.05.2017 \ 00:03
Reads: 2828
Երկրի տնտեսության առաջընթացի, պետական-մասնավոր ի՞նչպիսի համագործակցության ձևաչափ է պետք մշակել: Սփյուռքի ներուժը ի՞նչպես և ի՞նչ չափով օգտագործել ,Հայաստանի զարգացման համար։ Ի՞նչպես դարձնել մեր երկիրը գրավիչ օտար ներդրողների համար: Այս և այլ հարցեր շուրջ զրուցեցինք լիբանանահայ Րաֆֆի Սեմերջյանի հետ, ով հանդիսանում է․ տնտեսական համագործակցության եվրոպական լիգայի խորհրդի անդամ, Մերձավոր Արեւելքի Որակի Ասոցիացիայի հիմնադիր անդամ:
ՍԻՄՈՆ ԱՅՆԷՃԵԱՆ. ԿԻՊՐՈՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ
20.05.2017 \ 12:44
Reads: 4045
Հարցազրույց ՀՅԴաշնակցության Կիպրոսի ներկայացուցիչ Սիմոն Այնէճեանի հետ:
ՍԱՄԻՐ ԽՆԱՅԶԻՐ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՊԱՀՈՎ և ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿԻՐ Է
13.05.2017 \ 22:35
Reads: 3393
Սամիր Խնայզիրը ազգությամբ արաբ գործարար է, նա 1995 -ից ապրում է Հայաստանում, գործարարը մեր երկրում հիմնեց «ԿԱՖԵ ԴՅՈՒ ԲՐԱԶԻԼ» սուրճի վերամշակման արտադրությունը, որը Հայաստանում սուրճի խոշոր ներմուծող ընկերություններից մեկն է։ Բացի բիզնեսից, այսօր Սամիր Խնայզիրը շատ կարևոր գործունեություն է ծավալում՝ իր նպաստը բերելով հայ-լիբանանյան գործարար կապերի կայացմանը։
ԻՇԽԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԸ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ
09.05.2017 \ 23:52
Reads: 2645
Ռուսաստանում և Հայաստանում «Հովիկ Ստուդիո»-ի բաժանմունքների ավելացման և ընդլայնման հետ միասին աճում է սաների թիվը, և այսօր նրանք արդեն 500-ից ավելին են, հետևաբար այն պետք է համարվի աշխարհում հայկական ամենամեծ պարային ընտանիքը։ Ներկայացնում ենք հարցազրույց Հովհաննես Գասպարյանի անվան («Հովիկ ստուդիո») պարի ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանի հետ։
ՀԱԿՈԲ ՄՈՆՋՅԱՆ. ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ
07.05.2017 \ 21:52
Reads: 2623
Սիրիահայ ոսկերիչ Հակոբ Մոնջյանն արդեն հինգ տարի է՝ ապրում է Հայաստանում: Հալեպում, ոսկերչությանը զուգահեռ,Հակոբ Մոնջյանը զբաղվել է հավաքչական աշխատանքով: Նա ունի ոսկերչական գործիքների հավաքածու, որից որոշ նմուշներ հանձնել է Հայաստանի ազգագրության թանգարանին: Սակայն հավաքածուի մեծ մասը մնացել է Հալեպում, ինչը և մտահոգում է սիրիահայ արհեստավորին: Ներկայացնում ենք հարցազրույցը Հակոբ Մոնջյանի հետ:
ԳԵԹ ՄԻ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ...
04.05.2017 \ 12:02
Reads: 2115
Մարդկային ամենատարրական ակնկալիքից ելնելով՝ իրանահայը չարժանացավ գեթ մի սփոփիչ-ցավակցական խոսքի կամ ուղերձի ու արտահայտության, որն ուղղված լիներ եթե ոչ գործադիր, դատական ու օրենսդիր իշխանության նախագահների, թեկուզ երկրորդ-երրորդական պատասխանատուի կողմից:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԻ ԿԱՇԱՌՔ ՏԱԼՈՒ ՄԵՋ
04.05.2017 \ 11:18
Reads: 1867
Ադրբեջանցի նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովը տեղեկացրել է «Գարդիան»-ին, որ Ադրբեջանի կառավարությունը ավելի քան 30 միլիոն դոլար է տվել ԵԽԽՎ մի անդամի՝ ԵԽԽՎ այլ անդամներին որպես կաշառք բաժանելու նպատակով: «Վեհաժողովում Շվեդիայի պատվիրակ և արդարադատության նախկին նախարար Թոմաս Բիլսթրոմը ասել է՝ «շատ վստահելի անդամներ» նրան պատմել են, որ իրենց կաշառք են առաջարկել որոշակի ձևով քվեարկելու համար:
ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ. ՊԱՏՄԱԿԱՆ- ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ ՊԱՐՍԿԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ
29.04.2017 \ 12:30
Reads: 1663
Թեհրանի «Հեզար-ե Քերման» հրատարակչությունը 399 էջ եւ 1500 օրինակ տպաքանակով գունավոր տպագրությամբ հրատարակել է Կովկասի եւ Թուրքիայի հարցերի հետազոտող՝ Իսակ Յունանեսյանի աշխատասիրած «ԱՐՑԱԽԻ (ՂԱՐԱԲԱՂԻ) ՀԻՄՆԱՀԱՐՑԸ» հոդվածների պարսկերեն ժողովածուն:
ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶՅԱՆ. ԵՍ ՀԱՎԱՏԱՑԻ ԹԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻՆ, ԹԵ՛ ԻՄ ՁԵՌՆԱՐԿԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ․․․
23.04.2017 \ 01:34
Reads: 2700
Հաջողության երկրորդ գրավականը ամենօրյա տքնաջան աշխատանքն է: Ես չեմ ուզում մանրամասնորեն նկարագրել, թե ինչ դժվարությունների միջով եմ ես անցել, որպեսզի գործը կայանա, սակայն թող ոչ մեկին չթվա, թե կարելի է լավ հիմք դնել, հետո մի կողմ քաշվել ու պարզապես քաղել պտուղները: Այդպես չի լինում: Բիզնեսը ծառի պես է. պիտի տնկես, ջրես, խնամես, հետևես, պահպանես ու պաշտպանես, որ կարողանաս նաև պտուղները հավաքել:
ՄԿՐՏԻՉ ԲՈՒԼԴՈՒԿՅԱՆ. ՀԱՅԵՐԻ ԴԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
19.04.2017 \ 00:19
Reads: 1990
Մկրտիչ Բուլդուկյանը Լիբանանից է, ով բազմաթիվ տնտեսագիտական հոդվածների, գիտական աշխատությունների հեղինակ է: Նա երկար տարիներ բանկային աշխատանքի փորձագետ է եղել, զբաղեցրել է Լիբանանի կենտրոնական բանկի փոխկառավարիչի պաշտոնը, զուգահեռաբար նաև իր փորձ ու գիտելիքներով նպաստել շատ երկրների բանկային ոլորտների կայացման։
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ Է, ԻՄ ՆԵՐԿԱՆ Է ԵՎ ԻՄ ԱՊԱԳԱՆ Է. ԵՐՎԱՆԴ ԴԱՎԱՐԻ
04.04.2017 \ 18:17
Reads: 2272
"Երբ ծնվեց իմ աղջիկը, ես հասկացա, որ չեմ ցանկանում, որպեսզի նա մեծանա իսլամական երկրում: Ես ուզում էի, որ նա օգտվի ժամանակակից կյանքի բոլոր հնարավորություններից և կերտի իր լուսավոր ապագան սեփական հայրենիքում":
ԱԼԻՆԻ ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ՓՈՒՆՋԸ
01.04.2017 \ 12:10
Reads: 2379
Ալին Բայրամյան-Կորուկյանը ծնունդով Լիբանանից է, սակայն այսօր ապրում է Արաբական Միացյալ Էմիրություններում: Երեք տղաների մայրը ջանում է ամեն բան անել այնպես, որ ընտանիքում տիրի հայկական մթնոլորտ։ Լավ տան տիկին, հմուտ խոհարարուհի Ալինը որոշեց կիսվել աշխարհի հետ իր խոհանոցի գաղտնիքներով, ինչպես նաև հայկական և համաշխարհային խոհանոցի քաղցրավենիքների բաղադրատոմսերով։
ՀԱՅԵՐԸ ՀՈՐԴԱՆԱՆՈՒՄ. ՄԱՐԱԼ ՆԵՐՍԵՍՅԱՆ
25.03.2017 \ 12:56
Reads: 2980
Մարալ Ներսեսյանը Հորդանանի հայ համայնքի երիտասարդ գործիչներից է, ով իր գործունեությամբ փաստում է, որ Հորդանանի հայկական փոքրաթիվ գաղութը վերջին մի քանի տարիներին ծավալեց աշխույժ գործունեություն, Մարալի և մի քանի անհատների շնորհիվ տեղի հայերը հայրենիքի հետ կապը պահում են բավական ամուր և երիտասարդ հային այստեղ հայ պահելու խնդիր չկա։
«ԴԴՈՒՄԸ ՊԱՅԹԵԼ Է» ԱՅԼ ԴԱՎԱՆԱՆՔԻ ՏԵՐ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼԽԻՆ. ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
23.03.2017 \ 22:14
Reads: 1560
Պատրիարքի տեղապահի ընտրությունը չճանաչելուն ուղղված նահանգապետարանի գրությունը, Թուրքիայի Հանրապետությանը կանգնեցնում է նոր հարցերի շարքի առջև: Թուրքիայի հայ հանրությունը հայտնվում է մի դրության մեջ, երբ ոչ միայն արևմուտքում, այլև արևելքում և իսլամական աշխարհում հայտնվում է իրավազուրկի կարգավիճակում: