ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԱՄԵՐԻԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԹԵԼԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՉՈՒՂԱՐԿԻ ՍԻՐԻԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԼՂՀ) ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԿԱ ԱՆԿԱՍԵԼԻ ՀԻՄՔԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՆՑ ՀԱՅ ԶԻՆՈՒԺԻ ԴՐՈՇԱԿԸ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԿՈՆՏԱԿՏ ԿԱ․ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԱԱ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՅՐՑԱՄԱՔ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ. ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ






1- Անշուշտ, հայաշխարհը Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցը համարում է այսպես ասած՝ նախահարթակ՝ գալիք 100-րդ տարելից-ամյակին, որն ոչ այլ ինչ է, եթե ոչ հայոց համընդհանուր պահանջատիրության վճռորոշ մի փուլ՝ ավելի հարուստ կենսափորձով հաջորդ ամյակ-հանգրվան թևակոխելու համար: 

Տասնամյակները, հարյուրամյակները օրինաչափորեն մի-մի հանգրվաններ են (ընդ որում՝ կարճ) ժողովուրդ-ազգերի պատմության երկայնքում ու դրանում ազատագրական-պահանջատիրական պայքարի հոլովույթում..., որում էլ հաջորդական սերունդներ են ընկղմվել, հաղթել են ու պարտվել, վերածնվել են ու նահատակվել-մարտիրոսացել, հանուն հենց «կռվի հարատևության», առանց որի նույնինքն կյանքը դառնում է անիմաստ... 

Մտաբերենք, արդ, կատալոնացուն, շոտլանդացուն, իռլանդացուն, քրդին, պաղեստինցուն... ու դեռ մենք զմեզ...: 

2- Հայոց պահանջատիրություն և ահավասիկ 99-ամյա ոտնահարված իրավունքների հատուցման ու արդարության վերականգնման համար մղվող պայքարի հոլովույթը: Պայքարի դրսևորման նոր եղանակներ՝ պետական թէ ժողովրդական: 

Միասնականության նշանաբան-գաղափարի հասունացում,«Հավաքական ուժի» նորովի գիտակցում եւ նոր ժամանակների կենսափորձի արգասիք՝ «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն»..., ահա եւ մեր հին ու նոր հաղթանակների գրավականը: 

3- Օբամայո՞վ թե՞ առանց Օբամայի..., Կոնգրեսներո՞վ թէ՞ առանց Կոնգրեսների, «Հայ-թուրքական» պրոտոկոլներո՞վ թե՞ առանց դրանց ու դեռ թուրք-ադրբեջանական համատեղ դավերով ու ժխտողականությամբ հանդերձ՝ «նպատակս տկարություն չի ճանչնար...», որտեղ եւ «մեզ տատանումներ հարկավոր չեն լինի...»: 

Ահավասիկ, ցեղասպանաբարո արժեհամակարգի դեմ ենք տալու մեր՝ ազնվաբարո, բայց հաստատապես ոչ պարտվողական արժեհամակարգը՝ մարդկայի՞ն թե՞ ազգային վսեմ գաղափարները երիցս կյանքի կոչելով, ի հեճուկս շահամոլ անբարոյականների: 

Թող լինեն դրանք՝ քաղաքական թե դիվանագիտական, նյութապաշտական թե քարոզչական..., ընդհուպ՝ մինչեւ Դինք ու Քեսաբ սրբապղծած՝ թուրքա-տեռորիստական բորենիների ոհմակներ...: 

... Ահավասիկ, հայաշխարհի մեկդարյա պայքարի ու պահանջատիրության 99-րդ հանգրվանը թող լինի նաև ու մանավանդ ներազգային (պետական թե ժողովրդական, հայրենական թե սփյուռքյան) վիթխարի ճակատում տարատեսակ ուժերի կուտակման, համախմբման և որ կարևոր է՝ կազմակերպման կենսափորձով առաջնորդվելու հրամայականը, որով էլ ազգովի երաշխավորած կլինենք մեր համազգային ու համահայկական նպատակների իրականացումը՝ 100-րդ հանգրվանին ընդառաջ:
ՍՓՅՈՒՌՔԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ
1179 reads | 22.04.2014
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com