ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ
Տանն Կիլիկիո Հայ Կաթողիկե պատրիարքությունը Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հետևորդ հայազգի անհատների (եկեղեցական և աշխարհական) հավաքականություն է, որը միացած է Հռոմի Աթոռին եկեղեցական և դավանական հաղորդությամբ, ճանաչում և ընդունում է Հռոմի Պապի գերագահությունը: 

Հայ Կաթողիկե Եկեղեցին` իբրև կառույց և Եկեղեցի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց պատրիարքություն, հաստատվել է 1740թ. նոյեմբերի 26-ին Հալեպում: Ներկայումս Հայ Կաթողիկե պատրիարքական Աթոռը գտնվում է Լիբանանում` Զմմառի վանքում, որը հիմնվել է 1749թ.:

Գործում են Հայ Կաթողիկե առաջնորդությունները` Լիբանանի պատրիարքական թեմ, Բերիո թեմ, Բարձր Ջեզիրեի թեմ, Դամասկոսի պատրիարքական էկզարխություն, Պոլսի թեմ, Ալեքսանդրիայի թեմ, Սպահանի թեմ, Բաղդադի թեմ, Երուսաղեմի պատրիարքական փոխանորդություն, Ֆրանսիայի թեմ, Հունաստանի վիճակ, Հյուսիսային Ամերիկայի թեմ, Հարավային Ամերիկայի թեմ: Իտալիայում գործում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունը: Հայ կաթոլիկ համայնքներ կան Լեհաստանում, Ավստրալիայում, Հունգարիայում:

1991թ. Հռոմի Պապի վճռով կազմավորվել է Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի թեմը: Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց պատրիարքության կայքէջն է` www.armeniancatholic.org:
ՍՓՅՈՒՌՔԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ
4625 reads | 10.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com