ՖՐԱՆՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆՑ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿՅԱՆՔՈՒՄ
18.05.2020 \ 23:42
Reads: 1306
Հայ Սփյուռքի ամենաազդեցիկ համայնքներից մեկը հանդիսացող, դարերի պատմություն, պատմական անցյալ և ուրույն դիմագիծ ունեցող ֆրանսահայ համայնքը Եվրոպայի ամենախոշոր և ամուր կազմակերպական կառույց ունեցող հայ համայնքն է: Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դեր և նշանակություն ունեցող ֆրանսահայ համայնքը ինչպես նախկինում, այժմ ևս ապրում է հասարակական-քաղաքական, մշակութային ակտիվ կյանքով, ժամանակի ընթացքում ներհամայնքային կյանքում ստեղծվել են բազմաբնույթ կառույցներ և կազմակերպություններ՝ համայնքի ներքին կյանքի կազմակերպման, ներհամայնքային խնդիրների կարգավորման, ֆրանսահայության ձայնը լսելի դարձնելու, ազգային շահերի ներկայացման և պաշտպանության, ինչպես նաև ֆրանսիական իշխանությունների հետ անմիջական կապեր հաստատելու համար:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ Է ՀԱՎԱՔԵԼ ՀԱՅ և ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՀԱՅՏՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ
27.12.2019 \ 19:21
Reads: 1374
Դեկտեմբերի 21-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացավ Ուկրաինայի հայերի միության տարեկան ամփոփիչ համաժողովը։ Սա միակ համաուկրաինական հասարակական կազմակերպությունն է, որը միավորում է երկրի բոլոր մարզերի հայկական համայնքները և երիտասարդական կազմակերպությունները։ Համագումարն ամփոփել է կառույցի պատմամշակութային, կրթական, սպորտի, կանանց հանձնաժողովների, մարզային համայնքների աշխատանքը։
«ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ՝ ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ» ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ և ԴՐԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԺԻՆԸ
27.08.2019 \ 14:38
Reads: 1169
Տավուշի մարզի հյուսիսային հատվածում հայկական զինյալ ուժերի իրականացրած գործողության իբրև արդյունք 140 հեկտար տարածք ազատագրվել է և անցել հայկական ուժերի վերահսկողության տակ։ Գործողությունը եղել է հակադարձություն, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել են միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքյար» կոչվող լեռան շրջակայքում։ Առաջին իսկ ընկալումով փաստորեն գործնական տեսք է ստացել ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարած «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևը։
ԵԱՀԿ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵ՛ ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԹԵ՛ ԲԱՔՎԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
10.07.2019 \ 11:13
Reads: 1430
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի համար արցախյան հակամարտության մասին պատրաստված զեկույցում օգտագործվել էր այնպիսի եզրաբանություն, որը պաշտպանում էր Ադրբեջանի շահերը։ Եզրաբանությունը բնականաբար միակողմանի էր եւ համահունչ չեր հավասարակշռություն պահպանող միջնորդական առաքելության օգտագործած բառապաշարին եւ ասելաձեւերին։
ԵՎ ՆՈՐԻՑ ՎԵՐՍԱԼ
25.06.2019 \ 00:04
Reads: 962
Այս վերնագիրն է կրում Ալեքսանդր Սոսնովսկու և Վիլի Վիմմերի համահեղինակությամբ լույս տեսած աշխատությունը, որը լույս է տեսել Բեռլինում, գերմաներեն լեզվով, և որի շնորհանդեսին տեղի ունեցավ հունիսի 21_ին, Միսլատայում՝ Իսպանիայի «Արարատ» Հայկական միության նախաձեռնությամբ։
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԱՄՆ-ՈՒՄ ՓԱԿՎԵԼՈՒ Է 2020 ԹՎԱԿԱՆԻՆ
13.06.2019 \ 13:57
Reads: 2358
Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը (ԹՈԻԻ) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1983 թ․ Վաշինգտոնում՝ Թուրքիայի կառավարության կողմից 3 միլիոն դոլարի նվիրատվությամբ։ 2019 թ․մայիսի 31-ին ԹՈՒԻ -ն հանդես եկավ մամուլի հաղորդագրությամբ՝ հայտարարելով, որ կդադարեցնի իր գործունեությունը 2020 թ. սեպտեմբերի 30-ին։
ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՓՐԿՈՒՄ Է ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԸ ՏՈՐՈՆՏՈՅՈՒՄ
21.03.2019 \ 23:08
Reads: 1062
Ամենակարևորն այն է, որ եկեղեցու առաջնորդները կարողացան կարճ ժամկետում ֆինանսական հրաշք գործել և փրկել ՀԲԸՄ կենտրոնը, որը մեծ նվաճում է Տորոնտոյի հայ համայնքի համար… Վերջապես, խելամիտ կլիներ աշխարհի բոլոր հայկական կազմակերպությունների համար հնարավորինս թափանցիկ լինել համայնքային ունեցվածքին և խնդիրներին առնչվող գործարքներում՝ անհարկի ասեկոսեներից և վստահության կորստից խուսափելու համար…
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ «ԱՐԱՐԱՏ» ՄԱՐԶԱՎԱՆՈՒՄ
04.03.2019 \ 10:23
Reads: 1209
«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը Իրան կատարած երկօրեայ այցի հէնց առաջին օրը փետրւարի 27-ին, պաշտօնական հանդիպումների աւարտին, երեկոյեան հիւրընկալւեց «Արարատ» մարզաւանում, ուր ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան դիմումով ազգային մարմինների կողմից կեանքի կոչւած կազմակերպիչ յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում՝ Թեհրանի հայ համայնքի հետ:
ԿԻԵՎԻ ԱՄԵՆԱՃԱՆԱՉՎԱԾ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐ Է ՆՎԵՐ ՍՏԱՑԵԼ
16.12.2018 \ 21:38
Reads: 1297
Ուկրաինայի գլխավոր տաճարը՝ «Սոֆիա Կիևսկայան», որն այժմ ազգային մշակութային արքելոց է, Յունեսկոյի հովանու ներքո՝ իր մշտական ցուցահանդեսը համալրել է հայկական խաչքարով։ Հայաստանից բերված խաչքարը Ուկրաինայի հայերի միության նվերն է աշխարհահռչակ մշակութային հավաքածու ունեցող կենտրոնին։ Օծման արարողությունը կատարել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը։
ԱՐԱՄ ԵՎ ԿԱՐԼՈ ԱՍԱԴՈՒՐՅԱՆՆԵՐ. ՔՈՒՎԵՅԹԻ ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐԸ
21.07.2018 \ 10:56
Reads: 3743
Աշխարի կիրառական արվեստի մեջ հայկական հետքը տեսանելի է, իսկ ոսկերչության․ ամենազարգացող կիրառական արվեստում հայերի դերն անուրանալի է: Արաբական աշխարհում եթե ցանկանում են գնել ոսկյա արժեքավոր զարդ, ապա հասցեն պարզ է ՝ հայ ոսկերչից, ասում են օտարները, հայի գործը ուրիշ է։ Հայ ոսկերչության նվաճումների մասի զրուցեցինք Քուվեյթում բնակվող մեր հայրենակիցներ Արամ և Կարլո Ասադուրյանների հետ։
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
23.05.2018 \ 12:28
Reads: 2695
Սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 11-ին, հայտարարել է, որ երկրորդ օրենսդիր մարմին է ստեղծվելու Հայաստանում`սփյուռքահայերին ներկայացնելու համար: Սա գրավիչ գաղափար է, սակայն նորույթ չէ: Հետաքրքիր է, որ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը 2011 թ. հունվարի 30-ին Լոս Անջելես կատարած իր այցելության ժամանակ հանդես եկավ համանման հայտարարությամբ, առաջարկելով ստեղծել Սենատ Հայաստանում, ի լրումն գոյություն ունեցող խորհրդարանի, որը մասամբ կներգրավեր սփյուռքահայերին:
ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
10.05.2018 \ 10:14
Reads: 1962
Հիմնվելով սահմանադրության վերոհիշյալ գլուխների վրա՝ ԻԻՀ արտաքին քաղաքականության հիմնական քաղաքական գիծը կարելի է համարել ճնշվածների պաշտպանությունը: Սակայն, ելնելով ազգային և անվտանգության շահերից, ԻԻՀ-ն հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ որդեգրել է զուսպ և հավասարակշռված դիրքորոշում` խուսափելով պատմության անհարկի քաղաքականացումից։
ՉԵԽԻԱՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՊՕՐԻՆԻ ԶԵՆՔ Է ՎԱՃԱՌՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
26.04.2018 \ 15:11
Reads: 1627
Երբ ադրբեջանական բանակը գովազդային տեսահոլովակով ցուցադրում էր 2017 թ. սեպտեմբերի 18-22-ը անցկացված զորավարժությունների ժամանակ իր կիրառած զինատեսակները, դիտորդները նկատեցին չեխական արտադրության ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 18 կմ հեռահարություն ունեցող «Դանա» ինքնագնաց հաուբիցներ և 20 կմ հեռահարություն ունեցող Rm-70 հրթիռային կայանքներ:
ՇԱՏ ԴՅՈՒՐԻՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՔՐԻԿ ՇՎԵՅՑԱՐԻԱ ԴԱՐՁՆԵԼ. ԵԳԻՊՏԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ
09.03.2018 \ 22:49
Reads: 1796
Diplomat.am-ի զրուցակից, եգիպտահայ Էդուարդ Մանուկյանը մասնագիտությամբ բժիշկ է՝ ռևմատոլոգ, միաժամանակ արդեն շուրջ 35տարի աշխատում է նաև դեղագործական ոլորտում, զբաղվում դեղագործական արտադրությամբ, արտահանմամբ: Տարիներ շարունակ աշխատել է եգիպտական դեղագործական մի շարք ընկերություններում, որոնցից մի քանիսը ներկայացնում է մինչև հիմա թե Հայաստանում, թե այս տարածաշրջանում գրեթե 16 տարի: Էդուարդ Մանուկյանը համարում է իր գործունեության կարևոր քայլը՝ Հայաստանում ընկերություն հիմնելը:
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՀԱԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀԱՐՈՒԹ ՆԵՐՍԵՍՍՅԱՆԻ ՀԵՏ
01.03.2018 \ 00:49
Reads: 1909
Սփյուռքի բոլոր համայնքներում գործող ազգային հաստատությունների շարքում հատկապես կարևոր է այն հաստատությունների դերը, որոնց հիմնական ծրագրերը միտված են հայ կրթությանն ու քրիստոնեական արժեքների պահպանմանը։ Հայ Ավետարանչական Ընկերակցությունը այդ կարևոր կազմակերպություններց մեկն է սփյուռքում, իրականացնում է նաև բազմաթիվ սոցիալական ծրագրեր։
Diplomat.am-ն այս թեմայով ներկայացնում է ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանի հետ հարցազրույցը։
Diplomat.am-ն այս թեմայով ներկայացնում է ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանի հետ հարցազրույցը։
ՆԱԽԱԳԱՀ ՄԻՇԵԼ ԱՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ
28.02.2018 \ 15:22
Reads: 1705
Լիբանանի նախագահ Միշել Աունի այցելությունը Հայաստան արարողակարգային լինելուց ավելի ընդգրկում էր աշխարհաքաղաքական բազմաթիվ պատգամներ: Լիբանանը և Հայաստանը, փոքրաթիվ բնակչությամբ փոքր պետություններ, ինչպես անցյալում, այսօր նույնպես կգոյատևեն շրջանային և մեծ պետությունների ախորժակներին դեմ-հանդիման:
ԵԹԵ ՍՓՅՈՒՌՔԻ ԲՈԼՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՊԵՍ ԿԱՊՎԱԾ ԼԻՆԵԻՆ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ԹԵՔԵՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆ ԱՐՄԵՆ ԾՈՒԼԻԿՅԱՆԻ ՀԵՏ
24.02.2018 \ 17:10
Reads: 1848
Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմինը գաղափար հղացավ ստեղծել մշակութային կենտրոն, որը կյանքի կվերակոչեր հայ արվեստն ու գրականությունը, գիտությունն ու կրթությունը, ինչպես նաև կնպաստեր հայության միավորմանը: Ի սկզբանե Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի ծրագիրն էր մշակութային կենտրոն ստեղծել Լոնդոնում, սակայն մի քանի ապարդյուն փորձերից հետո 1991թ. որոշում կայացվեց այդ ծրագիրն իրականացնել Հայրենիքում:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԻՄԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ ԻՐԵՆՑ ՆԱԽԱՀԱՅՐԵՐԸ ՀԱՅ, ՀՈՒՅՆ ԿԱՄ ԱՅԼ ԱԶԳԻՑ ԵՆ ... ՏԱԳՆԱ՞Պ
23.02.2018 \ 20:52
Reads: 2017
Թուրքիայի կառավարությունը մի առցանց ծառայություն է ստեղծել, որի միջոցով քաղաքացիները կարող են ընդամենը մի քանի րոպեի ընթացքում տեղեկանալ, թե ովքեր են եղել իրենց նախնիները: Առաջին օրը դիմողների ահռելի թվաքանակի պատճառով ցանցը խափանվել է, սակայն որոշ ժամանակ անց կրկին շարունակել աշխատանքը:
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓ, ՍԱՀՄԱՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ...
12.02.2018 \ 12:06
Reads: 2045
Տիկին Պեսե Քապաք, որը ծանոթ է իր այս հարցի վերաբերյալ քաջ ելույթներով և հայտարարություններով, ոտքի է կանգնել ու դրսևորել մի ընդդիմադիր կեցվածք ... Երբ այլ հայրենակիցներ նրան համոզելով եկեղեցուց դուրս են հրավիրել, ի՜նչ զուհադիպություն (??!!), եկեղեցու դռան առաջ սպասող ոստիկանները նրան պահականոց են տարել ու պատարագից հետո ազատ արձակվել...
ՍԿՍՎՈՒՄ Է ԱՐՑԱԽ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ՁԵՒԱՉԱՓԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
29.01.2018 \ 16:44
Reads: 1865
ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում նախագահ Սարգսյանի խոսքն ու նրան հետեւած հարցերի պատասխանները բնականաբար պետք է ընկալել իբրեւ մի ամբողջություն: Տեւողությունը այս ամբողջության ուղիղ հավասար համեմատությամբ է. կես ժամ գրավոր խոսք, որից հետո նաեւ կես ժամ հարցերին տրված պատասխաններ։
ԻՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ
03.12.2017 \ 18:50
Reads: 2220
Խորհրդաժողովին զեկույցներ են կարդացել ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, ԵՊՀ Հայագիտական կենտրոնի հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանը, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի տնօրեն Ստեփան Գրիգորյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Արմեն Իսրայելյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայյանը, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի միջազգային լուրերի խմբագիր Վահրամ Էմմիեանը...
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԼԵՀ- ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՍԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԵՏ
26.11.2017 \ 01:11
Reads: 3659
Լեհ-հայկական հիմնադրամի գործունեությունը սերտորեն կապված է Լեհաստանում հայ ազգային փոքրամասնության խնդիրներին աջակցման հետ։ Հիմնադրամը իրականացնում է հայ մանուկների և երիտասարդության համար նախատեսված կրթական, գեղարվեստական ծրագրեր, որի նպատակն է տեղի հայության շրջանում պահպանել հայոց լեզուն, հայ ավանդույթները և մշակույթը։
ԼԵՎՈՆ ԱՀԱՐՈՆՅԱՆ. ԽԵՆԹԱՆԱԼԻ ԵՐԿԻՐ Է, ՀԱՎԱՏԱՑԵՔ…
21.11.2017 \ 01:06
Reads: 3038
Լևոն Ահարոնյան. ազգային բարերարը, ով կարծում է, որ հայրենիքում ամեն բան լավ է լինելու: Նա տեսնում է ապագայի զարգացած, հզոր Հայաստանը։ Ահարոնյանը հայրենիքում հիմնեց մի քանի ընկերություններ՝ ծավալելով ձեռնարկատիրական գործունեություն, ստեղծելով աշխատատեղեր: Առաջին իրանահայն էր, ով անկախության մեսիջը լսելուն պես եկավ հայրենիք՝ իր ակտիվ մասնակցությունը բերելով արդեն անկախ հայրենիքի բարգավաճման գործին։
ԼԻԲԱՆԱՆՑԻՆԵՐԸ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՍԱԱՏ ՀԱՐԻՐԻԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ. ՀԱՅԱՑՔ ԲԵՅՐՈՒԹԻՑ
13.11.2017 \ 11:59
Reads: 2812
Ռիատի իշխաններուն սադրանքը աւելի գօտեպնդեց լիբանանցիներու միասնականութիւնը: Լիբանանցիները այսօր միակամօրէն կը պահանջեն իրենց վարչապետին վերադարձը: Սաատ Հարիրի կը մնայ Լիբանանի վարչապետը: Տակաւին աւելին, լիբանանցիները, քայլ մը եւս յառաջ երթալով, մերժեցին յորջորջումներու ոճով Սաատ Հարիրին փոխարինելու Ռիատի փորձերը...:
ԱՐԱՄ ԱԹԵՇՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՀԱՅ ԱԶԳԻՆ
25.10.2017 \ 21:34
Reads: 2167
Ես փոխանակ իմ արածների համար գնահատանքի արժանանալու, նախորդ պատրիարքների նման դեմ հանդիման մնացի զրպարտությունների հետ։ Փորձում եմ ես ինձ հանգստացնել ասելով որ ամեն շրջանին էլ նմանօրինակ դեպքեր են եղել, բայց որպես մարդ վիրավորված եմ եղածներից։ Վիրավորված եմ քանի որ զրպարտությունները ու հայհոյանքները թեեւ իմ անձին են ուղղված, բայց հասած են մինչեւ իմ մորն ու քրոջը։